Ձկան կրեկեր
Ենթատեսակ | սննդամթերք |
---|---|
Առաջացման երկիր | Ինդոնեզիա |
Fish crackers Վիքիպահեստում |
Ձկան կրեկեր, խորը տապակված կրեկեր։ Պատրաստվում է ձկից և ինդոնեզական համեմունքներից, որոնք ծառայում են որպես բույր։ Կրեկերների մեջ լցնում են նաև տապիոկայի ալյուր և / կամ սագոյի ալյուր՝ որպես հիմնական բաղադրամասեր, և աղ, շաքար, նատրիումի գլուտամատ՝ որպես համեմունքներ[1]։ Ձկան կրեկերներ կարելի է գտնել Հարավարևելյան և Արևելյան Ասիաներում։ Ինչևէ, դրանք ավելի բազմազան և հեշտ գտնվող են Ինդոնեզիայում և Մալայզիայում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդոնեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես կրուպուկ ուդանգը (խեցգետնային կրեկերը), կրուպուկ իկանը (ձկան կրեկերը) ևս սիրելի խորտիկ է, քանի որ երկուսն էլ հայտնի են Ինդոնեզիայում։ Թենգիրին (վահուն) և կակալանգը (գծավոր թյուննոսը) հավանաբար կրեկերի համար օգտագործվող ամենահայտնի ձկներն են։ Այնուամենայնիվ այլ ուտելի ձկներ, ինչպիսիք են բավալը (բրամը) և էկոր կունինգը, ևս կարող են օգտագործվել։
Արևմտյան Ջավայում Չիրեբոնը և Հարավային Սումատրայում Պալեմբանգը հայտնի են իրենց եզակի ձկան կրեկերներով, որոնցում օգտագործվում է տենգիրի[2]։ Ինդոնեզիայում ձկնորսությամբ զբաղվող ափամերձ որոշ քաղաքներ ստեղծել են իրենց սեփական բաղադրատոմսերը և տեսակները։ Օրինակ կեմպլանգ ասոցացվում է Հարավային Սումատրայի շրջանի հետ՝ Լամպունգից, Պալեմբանգից մինչև Բանգկա կղզին։ Մինչ ամպլանգը ասոցացվում է մերձափնյա Կալիմանտանի հետ՝ Սամարինդայից, Բալիկպապանից, Բանջարմասինից մինչև Պոնտիանակ։ Պալեմբանգում ձկան կրեկերները սովորաբար ուտում են պեմպեկ ձկան թխվածքով, կծու և թթու քացախի սոուսով։
Ձկնորսությամբ զբաղվող ափամերձ քաղաքները ավանդականորեն հայտնի են որպես ձկան կրեկերների արտադրական կենտրոններ։ Ինդոնեզիայում ձկան կրեկերներ արտադրվում են Բանգկա և Բելիտունգ կղզիներում, Արևմտյան Ջավայում՝ Չիրեբոնում, Կենտրոնական Ջավայում՝ Ջուվանայում և Արևելյան Ջավայում՝ Սիդոարջոյում[3]։ Ափամերձ հիմնական քաղաքներում, ինչպիսիք են Պալեմբանգը, Բանդար Լամպունգը, Մեդանը, Մակասարը, Պոնտիանակը և Սամարինդան ևս համարվում են արտադրական հիմնական կենտրոններ։
-
Կրուպուկ իկանի (ձկան կրեկերի) 2 տեսակները՝ տափակ և ալեձև
-
Պալեմբանգի կրուպուկ իկանը
-
Բանգկայի ձկան կրեկերը
-
Բանդար Լամպունգի կրուպուկ կեմպլանգը
-
Բալիկպապանի կրուպուկ ամպլանգը կամ կուկու մականը
Մալայզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն Մալայզիայում և հարևան երկրներում սիրված խորտիկ է։ Կան ձկան կրկերների մի քանի արտադրողներ, որոնք համագործակցում են Կելանտանի, Տերենգանուի, Պահանգի, Ջոհորի, Կեդահի, Սաբահի, Սարավակի ափամերձ շրջանների հետ[1][4]:Ձկան կրեկերի պատրաստման համար սովորաբար օգտագործվող ձկների հիմնական տեսակներն են ծովատառեխը (իկան պարանգը), սարդինան (իկան տամբանը), կլոր ստավրիդները (իկան սելայանգը) և շատ այլ ձկներ[1]։
Պատմականորեն Սարավակում գտնվող Մուկահ քաղաքը հայտնի է որպես ձկնորսությամբ զբաղվով քաղաք, որտեղ պատրաստում են ձկան կրեկերներ[5]։
-
Կերեպոկ լեկոր
-
Կերոպոկ ամբլանգ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Fish Crackers». Department of Fisheries, Malaysia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Fish on the menu». The Jakarta Post. 2010 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Sidoarjo Cracker Industry». EastJava.com. 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ nana (2010 թ․ մայիսի 7). «Amplang Crackers». Tourism Malaysia Blog. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Pat Foh Chang (1999). Legends and history of Sarawak. Chang Pat Foh. ISBN 978-983-9475-07-4.