Հրանտ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1927[1] Հաթերք, Ադրբեջան[1] |
Մահացել է | մարտի 16, 2001 (74 տարեկան) կամ 2001[2] Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լեզվի ինստիտուտ[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Արցախի պետական համալսարան (1946) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1951)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հրանտ Զինավորի Պետրոսյան (հունվարի 14, 1927[1], Հաթերք, Ադրբեջան[1] - մարտի 16, 2001 կամ 2001[2], Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանտ Պետրոսյանը ծնվել է 1927 թվականի հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (երկամյա) ինստիտուտը, այնուհետև սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, որն ավարտել է 1951 թվականին։ 1954 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1955-1956 թվականներին Հրանտ Պետրոսյանը՝ որպես խմբագիր, աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում։ 1957-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող։ 1963-1993 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։
1973 թվականին Հրանտ Պետրոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1978 թվականից նա եղել է համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1993 թվականից՝ նույն ամբիոնի վարիչ։
Հրանտ Պետրոսյանը մահացել է 2001 թվականի մարտի 16-ին Նյու Ջերսիում (ԱՄՆ)։
Հրանտ Պետրոսյանն իր գիտական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հեղինակել է հայերենագիտույթանն ու ընդհանուր լեզվաբանությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և մենագրական աշխատություններ։ Մասնակցել է «Լեզվաբանական բառարանի» (Երևան, 1975) ստեղծման աշխատանքներին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոյականի առումները հայերենում, Երևան, 1960,
- Գոյականի թվի կարգը հայերենում, Երևան, 1972,
- Լեզվաբանական բառարան, 1975 (համահեղինակ)
- Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության, Երևան, 1976,
- Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 528-529։
- Հրանտ Պետրոսյան Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Պետրոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 262)։ |
- Հունվարի 14 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ադրբեջանում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Արցախի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայերենագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ