Jump to content

Հռոդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոդոս
Տեսակկղզի և պոլիս
ՄայրցամաքԵվրասիա
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքՀռոդոսի պերիֆերային միավոր
Ամենաբարձր կետԱտավիրոս
ԲԾՄ1215 մետր
Մակերես1400,459 կմ²[2]
Աշխարհագրական տեղադրությունՄիջերկրական ծով և Դոդեկանես
Ջրլիցի ափինԵգեյան ծով և Միջերկրական ծով
Ձևավորումմ.թ.ա. 16-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Հռոդոս, կղզի Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավային Սպորադներ կղզեխմբում։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 1404 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1215 մետր (Աթավիրոս լեռ)։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ, ձկան և սպունգի որսով։ Առողջավայր է։ Հռոդոսը եղել է Եգեյան մշակույթի կենտրոններից մեկը։ Մ. թ. ա. 8-րդ-7-րդ դարերի Հռոդոսի բնակիչները՝ հույները, Սիկիլիայում, Հյուսիսային Աֆրիկայում հիմնել են գաղութներ, զբաղվել ծովային առևտրով։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (500-449 մ. թ. ա.) Հռոդոսը զավթել է Պարսկաստանը։ Մ. թ. ա. 478 թ.-ին մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ։ 408-405 թթ.-ին տեղի է ունեցել Հռոդոսի քաղաքների սինոյկիսմոս միասնական պոլիսի մեջ։ Հռոդոսը եղել է զարգացած ստրկատիրական պետություն՝ առևտրա-արհեստավորական և երկրագործական օլիգարխիայի գլխավորությամբ։ Մ. թ. 44 թ.-ին կղզին նվաճել է Հռոմը, 4-րդ-13-րդ դարերում պատկանել է Բյուզանդիային, 14-րդ դարում նվաճել է Ս. Հովհաննեսի (Հովհանյանների) հոգևոր-ասպետական օրդենը, 16-րդ դարին՝ Օսմանյան կայսրությունը։ 1912-1947 թթ.-ին իշխել է Իտալիան։ 1947 թ.-ին վերամիավորվել է Հունաստանին, մտնում է Դոդեկանեսի նոմոսի մեջ։

Կղզու գլխավոր բնակավայրը և համայնքի վարչակազմի նստավայրը Հռոդոս քաղաքն է[3], որտեղ 2011 թվականի տվյալներով ապրում էր 50,636 մարդ (ամբողջ կղզու ընդհանուր բնակչության թվաքանակը 115.490 էր[4]): Տարածքը 1401,459 քառակուսի կիլոմետր է[5], ափագծի երկարությունը՝ 251 կիլոմետր[6]։

Հռոդոսին շնորհվել են «Միջերկրական ծովի մարգարիտ», «Ասպետների կղզի» պատվանունները (վերջինիս դեպքում նկատի է առնվել այն հանգամանքը, որ 1310-ից մինչև 1522 թվականն այստեղ իշխել են Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի անունը կրող ասպետության իշխանները)[7]։

Պատմականորեն Հռոդոսը լայնորեն ճանաչված է առաջին հերթին նշանավոր կոլոսի՝ հսկայական սյան շնորհիվ, որ համարվում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Ինչպես պատմամշակութային այդ հուշարձանը, այնպես էլ Հռոդոսի հին՝ միջնադարյան քաղաքամասն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8]։ Այսօր Հռոդոսը զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող վայրերից մեկն է Եվրոպայում[9][10][11][12]։

Քաղաքին սպասարկող «Դիագորիս» միջազգային օդանավակայանը գտնվում է նրանից 14 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարադիսիոն գյուղի մերձակայքում[4]):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Concise statistical yearbook of Greece. 2009. Piraeus 2010. PDF.
  3. Kallikratis law Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  4. 4,0 4,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
  6. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  7. «Rhodes». Visit Greece.
  8. «Средневековый город в Родосе». Центр всемирного наследия. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  9. Paul Hellander, Greece, 2008
  10. Duncan Garwood, Mediterranean Europe, 2009
  11. Ryan Ver Berkmoes, Oliver Berry, Geert Cole, David Else, Western Europe, 2009
  12. Harry Coccossis, Alexandra Mexa, The challenge of tourism carrying capacity assessment: theory and practice, 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 598