Jump to content

Հռադամիզդի վտարումը Հայաստանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-Իբերական պատերազմ
Թվական50-53 թվական
Մասն էԴրածոների ժամանակաշրջան
ՎայրՄեծ Հայք
ԱրդյունքՊարթևական կայսրության գործուն աջակցությամբ Հռոմի դրածո Հրադամիզդի վտարումը Հայաստանից
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Մեծ Հայք
Պարթևստան Պարթևստան
Վիրք Վիրք
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
Միհրդատ ԻբերացիՀռադամիզդ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Հռադամիզդի վտարումը Հայաստանից, արդի պատմագիտության մեջ առավել հայտնի է որպես Հայ-իբերական պատերազմ, շարունակական հակամարտություն Մեծ Հայքի և Վիրքի, ինչպես նաև վերջիններիս օժանդակող Պարթևստանի Արշակունյաց թագավորության և Հռոմեական կայսրության միջև։ հակամարտությունը համարվում է Հայաստանի դրածոների ժամանակաշրջանին բնորոշ խառնակ իրադարձություններից մեկը, որը սկզբնավորվում է 50 թվականին, երբ Մեծ Հայքի գահին տիրանալու համար Հռադամիզդ Իբերացին սպանում է Հռոմի գործող դրածո Միհրդատին[1]։

51 թվականին Տրդատ Արշակունին՝ պարսից զորքերի գլուխ անցած ներխուժում է Հայաստան, որի արդյունքում Հռադամիզդը փախուստի է դիմում։ Հերթական բախումը տեղի է ունենում 53 թվականին, երբ վերջինս ձգտում է վերստին իշխանության գլուխ անցնել Հայաստանում։ Դժնդակ վրացի իշխանավորը սակայն կրկին պարտություն է կրում և ապա սպանվում սեփական հոր կողմից։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյան թագավորության անկումից հետո Հայաստանում ստեղծվում է անորոշ քաղաքական իրավիճակ, որի պայմաններում երկրում գահ են բարձրանում դրածո արքաներ։ 5-րդ դարի վերջին հակասություններ է ծագում նաև Հայաստանում գահակալող դրածո արքաների շրջանում։ Տակիտոս պատմիչը վկայում է, որ Մեծ Հայքի դաժան գահակալ Միհրդատ Իբերացին, որ Հռոմի կամակատարն էր, հայոց մեջ հենարան չգտնելով, 51 թվականին ապավինում է Գառնիում և այլ բերդերում տեղակայված հռոմեական զորքերի ուժին։

Նույն տարում Միհրանը պարտություն է կրում Գառնիի ճակատամարտում և խեղդամահ արվում սեփական եղբորորդու՝ գահատենչ Հռադամիզդի ձեռքով։ Այսպիսով՝ 51 թվականին երկրի գահին է բազմում հետագա դրածո արքան՝ Հռադամիզդ Իբերացին, որն էլ ինքնին ուներ վրացական ծագում։ Վերջինս գահակալում էր Վիրքի թագավորության և Հռոմեական կայսրության գործուն աջակցությամբ։

Ռազմական առճակատումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովիվները Արաքս գետի ափին գտում են Հռադամիզդի կնոջ՝ արքայադուստր Զենոբիայի վիրավոր մարմինը։

Նման դաժան իրականության պայմաններում հայերը հնարավոր դաշնակցության այլընտրանիքի հնարավորություն էին որոնում հարևան երկրների շրջանում և այդ ընտրությունը կանգ է առնում օրեցօր հզորացող Պարթևստանի վրա։ Հայաստանում առավել ընդգրկուն ազդեցության համար Հռոմի և Պարթևստանի մրցակցությունը անորոշ քաղաքական իրադաձրություն էր ստեղծել երկրում, իսկ հայոց գահին հաստատվելու և լեգիտիմություն վայելելու Հռադամիզդի փորձերը պսակվում էին անհաջողությամբ։

51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ Ա Արշակունին, ով լինելով հեռատես քաղաքական գործիչ որոշում է ունենալ գահակալության համար ամուր հիմքեր և կայուն երաշխիքներ։ Այսպիսով, գահակալական կռիվներին վերջ տալու համար նա իր եղբայրներին որոշում է բազմեցնել հարևան երկրների՝ Հայոց թագավորության և Ատրպատականի գահերին, այդպիսով իսկ միևնույն ժամանակ ձեռք բերելով մեծ հռչակ։ Վաղարշի այս պատրաստակամությունը միանշանակ կերպով ընդունվում է հայ ավագանու շրջանում, քանի որ վերջիններս ցանկանում էին ամեն կերպ խափանել Վիրքի և Հայաստանի միավորման հրեշավոր ծրագիրը։

Եվ այսպես, 52 թվականին Տրդատը՝ հայ-պարթևական միացյալ զորքի գլուխ անցած ուղղորդվում է Հայաստան, որտեղի բնակչությունն արդեն իսկ բացել էր Տիգրանակերտի և Արտաշատի դարպասները։ Վերահաս վտանգից զերծ մնալու համար Հռադամիզը փախուստի է դիմում և ապաստանում Վիրքում՝ Մցխեթում։ Ձմռանը պարթևական զորքը վերադառնում է հայրենիք և սրան ականատես լինելով վրացի նենգ արքայազնը վերստին ժամանում է Հայաստան՝ ցանկանալով արագորեն զավթել երկրի գահը։ Սակայն այս անգամ Հռադամիզը բախվում է հայ հայրենասերների դիմադրությանը և մի կերպ մազապուրծ լինում վերահաս մահվանից։ Հռադամիզը իր հղի կնոջ՝ Զենոբիայի հետ ուղևորվում է Վիրք, սակայն դժվարանալով հաղթահարել ճանապարհը՝ վերջինս որոշում է այն շարունակել միայնակ։ Շուտով Հռադամիզդը դաշույնահարում է Զենոբիային և կարծելով, թե կինը մահացել է, նրա նետում է Արաքս գետը։ Շուտով Արաքսի ջրերը Զենոբիայի մարմինը հասցնում են ափ և նրան գտած հովիվները արքայադստերը համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո տանում են հայոց արքունիք։ Վերջինս այստեղ արժանանում է շքեղ ընդունելության՝ թագուհուն վայել։

Փախչելով Հայաստանից՝ Հռադամիզդը ապաստանում է Վիրքում։ Հռոմի կամակատար հանդիսացող այս երկրում իշխանության գլուխ էր անցել Հռադամիզդի հայրը՝ իշխանատենց և եսասեր Փարսման I արքան, որը Ներոն կայսերն իր հավատարմությունը ցույց տալու համար սպանում է որդուն։

Հայաստանում հաստատվում է Տրդատ արքան՝ հիմք դնելով Արշակունիների տոհմի ժառանգական իշխանությանը։ Այս հանգամանքը դուր չի գալիս Հռոմին, որի արդյունքում էլ սկսվում է հռոմեա-պարթևական նոր պատերազմ (54-64)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.