Հռադամիզդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հռադամիզդ Իբերացիից)
Հռադամիզդ
Ծնվել է՝1-ին դար
ԾննդավայրՎիրք
Մահացել է՝58
Վախճանի վայրՎիրք
ԵրկիրՎրաստան
ՏոհմPharnavazid dynasty?
գերիշխան
ՀայրՓարսման Ա
Հավատքվրացական դիցաբանություն

Հռադամիզդ (1-ին դար, Վիրք - 58, Վիրք), դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թթ.։

Վիրքի Փարսման I թագավորի որդին։

Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ 52 թվականին, անկարող՝ դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։ 53 թվականի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Վիրք։

Փախուստի ճանապարհին ստիպված է եղել սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը։ Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։ Այն հիմք է ծառայել Մետաստազիոյին իր դրամայի համար։ Անավարտ պիես է գրել նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը, իսկ Հենդելը գրել է «Ռադամիստո» օպերան։

Հռադամիզդը սպանվում է իր հոր Փարսման 1֊ի կողմից։ Հայրը դա անում է, որպեսզի կարողանա պահպանել իր հեղինակությունը Հռոմում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595