Հույն-ֆիննական հարաբերություններ
Ֆինլանդիա |
Հունաստան |
Հույն-ֆիննական հարաբերություններ (հուն․՝ Σχέσεις Ελλάδας-Φινλανδίας), երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հունաստանի և Ֆինլանդիայի միջև։
Երկու երկրներն էլ Եվրոպական միության լիիրավ անդամներ են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի հունվարի 5-ին Հունաստանը դարձավ չորրորդ երկիրը (Ռուսաստանից, Ֆրանսիայից և Շվեդիայից հետո), որը ճանաչեց Ֆինլանդիայի անկախությունը։
1920 թվականին երկու երկրների ղեկավարությունը հաստատել է լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։
1977 թվականի փետրվարի 1-ին Ֆինլանդիան բացեց Աթենքում իր դեսպանատան շենքը (մինչ այդ դիվանագիտական հարաբերություններն իրականացվում էին Բուխարեստում, Հռոմում և Բելգրադում հավատարմագրված դեսպանների միջոցով)։ Բացի այդ, Ֆինլանդիան ունի մի շարք պատվավոր հյուպատոսություններ՝ Կոսում, Պատրախում, Պիրեայում, Ռոդոսում, Սալոնիկում, Հերակլիոնում եւ Կորֆուում։ Ֆինլանդիան Հունաստանում ներկայացրել է դեսպան Յուխա Պույուկեն (2018 թվականից)։
Հունաստանը ունի իր դեսպանատունը Հելսինկիում, ինչպես նաև մի շարք պատվավոր հյուպատոսություններ Տուրկում, Կուոպիոյում, Օուլուում և Ռովանիեմիում։
Ֆինլանդիայում բնակվող հույների թիվը կազմում է 1681 մարդ, իսկ Հունաստանում ֆինների թիվը գնահատվում է 1600 մարդ[1]։
Տնտեսական համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին պարտքային խորը խնդիրներով պայքարած Հունաստանը (պարտքը կազմում էր 340 մլրդ եվրո) 2009 թվականին ստացել է 110 մլրդ եվրոյի օժանդակ փաթեթ, սակայն դա բավարար չէ։ 2011 թվականի հուլիսին եվրոգոտու պետությունները պայմանավորվել են Հունաստանին 130 մլրդ եվրո նոր վարկային փաթեթ տրամադրելու մասին։ Եվրոգոտու և Արժույթի միջազգային հիմնադրամի մասնաբաժինը փաթեթում կազմել է 109 մլրդ եվրո։ Ֆինլանդիան Հունաստանից վարկ ստանալու պայմանների տեսքով երաշխիքներ է պահանջել[2], այդ կապակցությամբ երկու երկրների ղեկավարությունը բանակցություններ է վարել այդ երաշխիքների շուրջ և 2012 թվականի փետրվարի 20-ին Բրյուսելում ֆինանսների նախարարներ Յուտա Ուրպիլայնենը և Եվանգելոս Վենիզելոսը երկկողմ պայմանավորվածություններ են ստորագրել[3][4]։ Սակայն, արդեն 2015 թվականին Հունաստանի կողմից վարկային պարտավորությունների կատարումը բարդությունների է բախվել[5], պահանջվել է օգնության երրորդ փաթեթը, ինչի կապակցությամբ Ֆինլանդիան՝ ի դեմս Ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբայի, թույլ է տվել Հունաստանի ժամանակավոր դուրս գալը եվրոգոտուց[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kahdenväliset suhteet». finlandabroad.fi (ֆիններեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Финляндия и Греция договорились о гарантиях // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 6 августа 2011.(Ստուգված է 5 Մայիսի 2019)
- ↑ Финляндия и Греция подписали соглашение о гарантиях - оппозиция не в восторге // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 февраля 2012.(Ստուգված է 5 Մայիսի 2019)
- ↑ Финляндия и Греция подпишут соглашение о кредитных гарантиях в среду // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 февраля 2012.(Ստուգված է 5 Մայիսի 2019)
- ↑ Греция и ЕС наконец идут на компромисс // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 23 июня 2015.(Ստուգված է 5 Մայիսի 2019)
- ↑ Ставшие достоянием гласности секретные документы показывают, что Финляндия выступала за временный выход Греции из еврозоны // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 июля 2015.(Ստուգված է 5 Մայիսի 2019)
- ↑ Стубб защищает свои заявления о Греции // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 июля 2015.(Ստուգված է 5 Մայիսի 2019)