Հոլանդերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Հոլանդերեն Վիքիպեդիա
Nederlandse Wikipedia
URL՝nl.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀոլանդերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 թ. հունիս
Հոդվածների թիվ՝2 157 372
Էջերի թիվ՝4 626 825
Խմբագրումների թիվ՝67 299 974
Գրանցված մասնակիցներ՝1 340 878
Ակտիվ մասնակիցներ՝3764
Ադմինիստրատորներ՝34
Խորություն:19.1

Հոդվածների քանակական աճը

Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։

2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր՝ 1 Մայիսի 2024-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 157 372 հոդված։ Գրանցված են 1 340 878 մասնակից, նրանցից 3764 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 34 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 299 974-ը։

Հոդվածների քանակի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]