Jump to content

Հիլարի Մենթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլարի Մենթել
անգլ.՝ Hilary Mantel
Ծննդյան անունանգլ.՝ Hilary Mary Thompson
Ծնվել էհուլիսի 6, 1952(1952-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրGlossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 22, 2022(2022-09-22)[4] (70 տարեկան)
Վախճանի վայրԷքսետեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, գրական քննադատ, կինոքննադատ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇեֆիլդի համալսարան (1973)[5] և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[6]
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներWolf Hall?, Bring Up the Bodies? և Every Day is Mother's Day?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքhilary-mantel.com
 Hilary Mantel Վիքիպահեստում

Հիլարի Մերի Մենթել (անգլ.՝ Hilary Mary Mantel, ծննդյան ազգանունը՝ Թոմփսոն (Thompson), հուլիսի 6, 1952(1952-07-06)[1][2][3][…], Glossop, Հայ Փիկ, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 22, 2022(2022-09-22)[4], Էքսետեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող և գրաքննադատ։ 14 գրքերի հեղինակ (2015 թվականի տվյալներով)։ Աշխարհի առաջին կին գրողը, որ երկու անգամ արժանացել է Բուքերյան մրցանակի (2009, 2012)։ Բրիտանական կայսրության շքանշանի դամա-կոմանդոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարիի ծնողները բաժանվել են, երբ նա 11 տարեկան էր, և նա վերցրել է որդեգրած հոր ազգանունը։ Ավարտել է Շեֆիլդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1973), նաև սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ Նա աշխատել է որպես ուսուցիչ և սոցիալական աշխատող, վերջին մի քանի տարիներին աշխատել է տարեցների հիվանդանոցում։ Նա Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ապրել է 9 տարի։

Ստեղծագործություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարին սկսել է գրել 1974 թվականին և իր առաջին վեպը՝ «Մայրիկի օրը», հրատարակել է 1985 թվականին։

Գրականության մի շարք ազգային մրցանակների հավակնորդ և դափնեկիր է, այդ թվում`2009 և 2012 թվականների Բուքերյան մրցանակի երկակի հաղթող` Թոմաս Քրոմվելի մասին պատմող «Գայլի սրահ» (2010)[16] և «Ներս բերել մարմինները» (2012)[17] վեպերի համար․ 2010 թվականին վեպը ստացել է նաև Գրաքննադատների ասոցիացիայի ազգային մրցանակ և Վալտեր Սքոթի մրցանակ, ընդգրկվել է Կոստա և Օրանժ մրցանակների «կարճ ցուցակներում»։ «Ներս բերել մարմինները» վեպը 2012 թվականին Կոստա մրցանակ է ստացել երկու կատեգորիաներում՝ լավագույն վեպ և տարվա գիրք։

Մենթելն աշխարհում առաջին կին գրողն է, որը երկու անգամ շահել է Բուքերյան մրցանակ։ 2013 թվականին նա ստացել է Դեյվիդ Քոհենի մրցանակ։

Գրականության թագավորական ընկերության անդամ է։

2006 թվականին դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար  (CBE), իսկ 2014 թվականին՝ այդ շքանշանի դամա-հրամանատար (DBE), որը գրողին թույլ է տալիս օգտագործել «դամա» տիտղոսը։

Օքսֆորդի գրականության պատվավոր դոկտոր (2015)[18]։ Ստացել է President's Medal (British Academy) (2016):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Մենթել» հոդվածին։