Հերբերտ Դավենպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Դավենպորտ
Ծնվել էօգոստոսի 10, 1861(1861-08-10)[1][2][3]
Wilmington, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 15, 1931(1931-06-15)[4] (69 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Միսուրիի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն[5]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՉիկագոյի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Հարավային Դակոտայի համալսարան և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարJ. Laurence Laughlin?[6] և Թորստեյն Վեբլեն[6]
 Herbert J. Davenport Վիքիպահեստում

Հերբերտ Ջոզեֆ Դավենպորտ (անգլ.՝ Herbert Joseph Davenport, օգոստոսի 10, 1861(1861-08-10)[1][2][3], Wilmington, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ - հունիսի 15, 1931(1931-06-15)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Քոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, 1920 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 10-ին Ուիլմինգթոնում (Վերմոնտ նահանգ), իրավաբանի ընտանիքում[7]։

Սովորել է Հարավային Դակոտայի համալսարանում, 1886 թվականին ստացել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի աստիճան, ապա սովորել է Լայպցիգի համալսարանում և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1898 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան՝ Ջեյմս Լոուրենս Լաֆլինի ղեկավարությամբ։

1898-1902 թվականներին աշխատել է Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն։ 1902-1908 թվականներին դասավանդել է Չիկագոյի համալսարանում ասոցացված պրոֆեսորի պաշտոնում։ 1908-1914 թվականներին Միսսուրիի համալսարանում եղել է տնտեսագիտության ամբիոնի վարիչ, իսկ 1914-1916 թվականներին՝ Միսուրիի համալսարանին կից Տրուլեյսկի Բիզնեսի Քոլեջի առաջին դեկանը։ 1916-1929 թվականներին Քոռնելի համալսարանում եղել է տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1929 թվականին պաշտոնաթող Է եղել՝ դառնալով Քոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[8][9][10]։

Դավենպորտը մահացել է 1931 թվականի հունիսի 15-ին Նյու Յորքում[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտն ամուսնացել է 1911 թվականին Չիկագոյի համալսարանի անգլերենի պրոֆեսոր Էմելին Հարիետի հետ (Քրենդալ) (1871-1922), ով Միլտոնից (Վիսկոնսին նահանգ) էր։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Մարտին Ուորեն Դավենպորտը և Ջոն Բըրն Դավենպորտը[11]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսուրիի համալսարանին կից Տրուլեյսկի բիզնեսի քոլեջի շրջանավարտների միությունը 1989 թվականին հիմնադրել է Հերբերտ Ջոզեֆ Դավենպերտ միությունը՝ խրախուսելու մասնավոր նվիրատվությունների մասնակցությունը քոլեջի աջակցության և զարգացման համար[12]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Davenport H.J. The Formula of Sacrifice//Journal of Political Economy 2, September 1894, pp. 561–573
  • Davenport H.J. Outlines of Economic Theory — New York: Macmillan, 1896
  • Davenport H.J. The Real Cost of Tariff// Journal of Political Economy, 1897
  • Davenport H.J. Outlines of Elementary Economic Theory — New York, London, The Macmillan Company 1898.
  • Davenport H.J., Emerson A.M. [ Outlines of elementary economics] — New York: Macmillan Co., 1919, c1897
  • Davenport H.J. Proposed Modifications in Austrian Theory and Terminology//Quarterly Journal of Economics, May 1902
  • Davenport H.J. Capital as a Competitive Concept// Journal of Political Economy, December 1904
  • Davenport H.J. Doctrinal Tendencies: Fetter, Flux, Seager and Carver, " Yale Review, November 1905
  • Davenport H.J. The taxation of unearned increment — Columbus, Ohio, National tax association, 1907
  • Davenport H.J. Value and Distribution — Chicago: The University of Chicago Press, 1908
  • Davenport H.J. Social Productivity Versus Private Acquisitions//Quarterly Journal of Economics, November, 1910
  • Davenport H.J. Capitalization and market value — New Haven, Conn., Yale publishing association, 1910
  • Davenport H.J. The Economics of Enterprise — New York: Macmillan. 1913
  • Davenport H.J. The Post-war Outlook//American Economic Review, 11, 1921 pp. 1–15
  • Davenport H.J. The Economics of Alfred Marshall — Ithaca, N.Y.: Cornell Univ. Press; Oxford Univ. Press 1935

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 Samuels W. J. Davenport, Herbert Joseph (1861-1931), economist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1400127
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
  7. Spiegel H.W. Davenport, Herbert J. // International Encyclopedia of the Social Sciences. — 1968.
  8. 8,0 8,1 Copeland M.A. Obituary // The Economic Journal, Vol. 41, No. 163. — Sep., 1931. — P. 496-500.
  9. Homan P.T. Herbert Joseph Davenport: 1861-1931 // The American Economic Review Vol. 21, No. 4. — Dec., 1931. — P. 696-700.
  10. Robert J. Trulaske, Sr. College of Business University of Missouri School of Accountancy 2013 Newsletter. — P. 19-20. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2013.
  11. mytrees.com Herbert Davenport.
  12. Robert J. Trulaske, Sr. College of Business University of Missouri The Herbert J. Davenport Society.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Դավենպորտ» հոդվածին։