Հենրիխ Առյուծ
Հենրիխ Առյուծ Heinrich der Löwe | |||
Հենրիխ Առյուծ | |||
| |||
---|---|---|---|
1142 - 1180 | |||
(Հենրիխ III անվան տակ) | |||
Նախորդող | Ալբրեխտ Արջ | ||
Հաջորդող | Բեռնհարդ III | ||
| |||
1156 - 1180 | |||
(Հենրիխ XII անվան տակ) | |||
Նախորդող | Հենրիխ II | ||
Հաջորդող | Օտտոն I | ||
Մասնագիտություն՝ | Նահանգապետ | ||
Ազգություն | գերմանացի | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1129 | ||
Ծննդավայր | Ռավենսբուրգ | ||
Վախճանի օր | 1195 թվական օգոստոսի 6 | ||
Վախճանի վայր | Բրաունշվայգ | ||
Թաղված | Brunswick Cathedral | ||
Դինաստիա | Վելֆեր | ||
Քաղաքացիություն | Գերմանիա | ||
Հայր | Հենրիխ X Հպարտ | ||
Մայր | Հերթրուդա Սաքսոնացի | ||
Ամուսին | Կլեմենցիա Ցերինգենցի Մաթիլդա Պլանտագենետ | ||
Զավակներ | Հերթրուդա Բավարացի Հենրիխ V Օտտոն IV Վիլհելմ | ||
Հենրիխ Առյուծ (գերմ.՝ Heinrich der Löwe, 1129 -1195 թվական օգոստոսի 6), միապետ Վելֆերի դինաստիայից, Սաքսոնիայի դուքս 1142-1180 թվականներին (Հենրիխ III անվան տակ) և Բավարիայի դուքս 1156-1180 թվականներին (Հենրիխ XII անվան տակ)։ Սաքսոնական և Բավարական դուքս Հենրիխ X Հպարտի (մոտ 1108-1139 թվականի հոկտեմբերի 20) և Հերթրուդա Սուպլինբուրգցու (1115 թվականի ապրիլի 18-1143 թվականի ապրիլի 18)՝ կայսր Լոտար II-ի դուստրի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1137 թվականին մայրական կողմից պապի՝ կայսր Լոտար II-ի մահից հետո, Հենրիխ Առյուծի հայր Հենրիխ Հպարտը, ի լրումն ունեցած բավարական դքսությանը և Իտալիայում լայնարձակ տիրույթներին, ժառանգում է նաև Սաքսոնական դքսությունը, այդպիսով դառնալով կայսերական իշխաններից հզորագույնը։ Սակայն, Վելֆերի հակառակորդները 1138 թվականին արտահերթ սեյմում արքա են ընտրում Կոնրադ III Հոհենշտաուֆենին։ Վերջինս Հենրիխ Հպարտից անմիջապես պահանջում է հրաժարում գերմանական երկու տոհմային դքսություններից մեկից։ Հենրիխը չի համաձայնվում և, ի պատասխան, Կոնրադը նրան զրկում է երկու դքսություններից էլ, Սաքսոնիան հանձնելով Ալբրեխտ Արջին, իսկ Բավարիան՝ մոր կողմից իր եղբայր Լեոպոլդ Ավստրիացուն։ Սակայն Սաքսոնիայում, որտեղ Հենրիխ Հպարտը տիրապետում էր բազմաթիվ անձնական տիրույթների և որտեղ վասալների մեծամասնությունը աջակցում էր նրան, նա հաջողությամբ դիմակայում էր արքայի կողմից նշանակված Ալբրեխտ Արջին։
1139 թվականին Հենրիխ Հպարտի հանկարծակի մահը չի օգնում նրա հակառակորդներին։ Տասնամյա Հենրիխ Առյուծը ընկնում է իր տատ, Լոտար II-ի այրի Ռիհենզայի խնամակալության տակ։ Նա գլխավորում է Սաքսոնիայում դիմադրությունը, իսկ նրա քեռի Վելֆ VI-ը՝ երկրի հարավում։ Արդյունքում, 1142 թվականին, իշխանների հավաքում, Ալբրեխտը հրաժարվում է Սաքսոնիայի դուքսի տիտղոսից՝ հօգուտ երիտասարդ Հենրիխ Առյուծի։ Իր հերթին Հենրիխը հրաժարվում է Բավարիայի նկատմամբ հավակնություններից (նրա քեռի Վելֆ VI-ը չի ընդունում այդ որոշումը և իր անունից շարունակում էր պայքարը)։
1147 թվականին Հենրիխ Առյուծը Ալբրեխտ Արջի հետ միասին գլխավորում են սլավոնների դեմ դեպի արևելք խաչակրաց արշավանքը, որն ավարտվում է անհաջողությամբ։
Նույն թվականին Հենրիխը ամուսնանում է Կլեմենցիայի հետ, Ցերինգեն տնից արքայադուստրի, որպես օժիտ ստանալով Բադենվայլերը Շվաբիայում։ Շուտով Հենրիխը Բադենվայլերը զիջում է Ֆրիդրիխ I Շիկամորուսին, փոխարենը ստանալով որոշակի տիրույթներ Սաքսոնիայում, որոնք հարում էին նրա ժառանգական տիրույթներին։
Դեպի արևելք հետագա արշավների արդյունքում, սկսած 1160 թվականից, Հենրիխ Առյուծը գրավում է բոդրիչների համարյա ամբողջ տարածքները և դառնում է Էլբայից արևելք գտնվող հսկայական տարածքի տերը։
1168 թվականին Հենրիխ Առյուծը ամուսնանում է Մաթիլդայի, անգլիական արքա Հենրի II Պլանտագենետի և Էլեոնորա Աքվիտանացու դստեր հետ։
Վելֆերի հզորացումը կտրուկ ընդհարում է առաջացնում նրանց և կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի միջև։ Երբ Հենրիխ Առյուծը հրաժարվում է Իտալիա կայսրի արշավին մասնակցությունից, Ֆրիդրիխը նրա նկատմամբ դատական գործընթաց է սկսում (1180 թվական)։ Արդյունքում, Հենրիխ Առյուծը զրկվում է իր տիրույթների մեծամասնությունից։ Սաքսոնիայի դքսությունը մասնատվում է Քյոլնի արքեպիսկոպոսի, ով ստանում է Վեստֆալիան և Բեռնհարդ Անհալտցու միջև՝ Ալբրեխտ Արջի որդու, ում բաժին է հասնում արևելյան մասը։ Բավարիայի դքսությունը հասնում է Օտտոն ֆոն Վիտելսբախին։ Հենրիխի ձեռքին է մնում միայն Բրաունշվեգը և Լյունեբուրգը, իսկ անձամբ ինքը, մինչ կայսրի մահը, ստիպված էր թաքնվել աներոջ մոտ։
Հենրիխ Առյուծը մահացել է 1195 թվականի օգոստոսի 6-ին Բրաունշվեյգում։
Ամուսնություն և զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կին՝ մոտ 1148/1149 թվականից (ամուսնալուծվել է 1162 թվականի նոյեմբերի 23-ին), Կլեմենցիա Ցերինգենացի (մահացել է 1173/1175 թվականին), Ցերինգենի դուքս Կոնրադի և Կլեմենցիա Նամյուրացու դուստրը։ Նա երկրորդ ամուսնությամբ 1164 թվականին ամուսնանում է Սավոյաի և Մորենայի դուքս Հումբերտ III-ի հետ։ Զավակներ.
- Հենրիխ (մահացել է երեխա)
- Հերթրուդա (մոտ 1155 — 1197 թվականի հուլիսի 1), առաջին ամուսին՝ 1166 թվականից, Ֆրիդրիխ IV (1145 — 1167 թվականի օգոստոսի 19), Շվաբիայի և Ռոտհենբուրգի դուքս 1152 թվականից; երկրորդ ամուսին՝ 1177 թվականի ապրիլից, Կնուդ VI (մոտ 1162 - 1202 թվականի նոյեմբերի 2), Դանիայի արքա 1182 թվականից։
- Ռիհենզա (մահացել է մինչև 1168 թվականի փետրվարի 1-ը)
- Երկրորդ կին՝ 1168 թվականի փետրվարի 1-ից (Մինդեն, մայր տաճար) Մաթիլդա Պլանտագենետ (1156 թվականի հունիս — 1189 թվականի հունիսի 28), Անգլիայի արքա Հենրի II Պլանտագենետի և դքսուհի Էլեոնորա Ավիտանացու դուստրը։ Զավակներ.
- Ռիհենզա (1172 -1209/1210 թվականի հունվարի 13), առաջին ամուսին՝ 1189 թվականից, Ժոֆրուա III դյու Պերշ (մահացել է 1202 թվականի մարտի 27-ին կամ ապրիլի 5-ին), Պերշի դուքս; երկրորդ ամուսին, 1204 թվականից, Անգերան III դը Կուսի (մահացել է 1243 թվականին), սենյոր դը Կուսի
- Հենրիխ V Ավագ (մոտ 1173/1174 -1227 թվականի ապրիլի 28), Ռեյնի պֆալցկոմս (1195-1212), Բրաունշվեյգ-Լյունեբուրգի դուքս, 1213
- Լոթար (մոտ 1174/1175-1190 թվական հոկտեմբերի 15)
- Օտտոն IV Բրաունշվեյգցի (մոտ 1176/1177- 1218 թվականի մայիսի 19), Պուատիեի դուքս 1196-1198 թվականներ, Գերմանիայի արքա 1208 թվականի հունիսի 9-ից, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր 1209 թվականի հոկտեմբերի 4-ից
- որդի (1182 թվականի հուլիս/դեկտեմբեր — նորածին)
- Վիլհելմ Գեր (1184 -1213 թվականի դեկտեմբերի 12), Լյունեբուրգի դուքս
Նաև Բլիսկաստելի դուքս Գոտֆրիդի դուստրից Հենրիխ Առյուծը ունեցել է ապօրինածին դուստր.
- Մաթիլդա (մինչև 1164- մինչև 1219), ամուսին՝ 1178 թվականի դեկտեմբերի 30-ից վաղ, Հենրիխ Բորվին I (մոտ 1150 -1227 թվականի հունվարի 28), Մեկլենբուրգի կոմս։
Արական գծով Հենրիխ Առյուծի ժառանգներն են եղել ռուսական կայսր Իվան VI-ը և Մեծ Բրիտանիայի արքաներ Հաննովերյան դինաստիայից, ներառյալ թագուհի Վիկտորիաին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հենրիխ Առյուծ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heinrich XII. der Löwe (գերմ.)
Նախորդող | Ժառանգորդ | |
---|---|---|
Ալբրեխտ Արջ | 1142 - 1180 |
Բեռնհարդ I |
Հենրիխ XI Յազոմիրգոտ | 1156 - 1180 |
Օտտոն I |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Առյուծ» հոդվածին։ |
|