Jump to content

Հաֆիզե Գայե Էրքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաֆիզե Գայե Էրքան
Ծնվել է1979
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  ԱՄՆ
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԲոսֆորի համալսարան[1], Փրինսթոնի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Սթենֆորդի գործարարության դպրոց
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան, Գոլդման Սաքս, First Republic Bank?, Tiffany & Co. և Marsh & McLennan Companies?
Զբաղեցրած պաշտոններGovernor of the Central Bank of Turkey?
 Hafize Gaye Erkan Վիքիպահեստում

Հաֆիզե Գայե Էրքան (թուրքերեն՝ Hafize Gaye Erkan, 1979, Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար[2]։ Նա եղել է Առաջին հանրապետական բանկի նախագահը և գործադիր տնօրեններից մեկը, եղել է նաև ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Նա եղել է Նյու Յորքում գտնվող ազգային անշարժ գույքի ֆինանսական ընկերություն Greystone & Co Inc-ի նախկին գործադիր տնօրենը։ Նա եղել է նաև Tiffany & Co ընկերության խորհրդի անդամ և Marsh & Mclennan Cos Inc ընկերության տնօրեն[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստամբուլում 1979 թվականին[4][5], հայրը ինժեներ է եղել, իսկ մայրը ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա[6]։ Մանկության տարիներին Էրքանը օպերաներ է գրել և վաճառել դրանք[7]։ Ավարտելով Ստամբուլի ավագ դպրոցը, որտեղ ուսուցման լեզուն թուրքերենն է և գերմաներենը, որպես դպրոցի երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող աշակերտ[8]՝ 1997 թվականին ընդունվել է Բոսֆորի համալսարանի արդյունաբերական ինժեներության բաժին և բակալավրի աստիճանով ավարտել է 2001 թվականին։ Նա Փրինսթոնի համալսարանում սովորել է ասպիրանտուրայում գործողությունների հետազոտում և ֆինանսական ինժեներություն մասնագիտությամբ։ Նա նաև Հարվարդի բիզնես դպրոցի և Սթենֆորդի բիզնեսի դպրոցի Առաջնորդությամբ ոլորտում գործադիր ծրագրի շրջանավարտ է եղել[9][10][6]։

Նա ամուսնացել Է Բաթուր Բիչերի հետ, որը Ստամբուլում սովորելու տարիներին եղել է նրա դասարանցին։ 2001 թվականին Բոսֆորի համալսարանում սովորելուց հետո Բիչերը տեղափոխվել է ԱՄՆ և Փրինսթոնի համալսարանում սովորել ասպիրանտուրայում գործողությունների հետազոտում և ֆինանսական ինժեներություն մասնագիտությամբ։ Նա եղել է Barclays Capital-ի, Գոլդմեն Սակսի և Սիթիգրուպի փոխտնօրեն։ Նա ներկայումս Նապիեր Պարկ գլոբալ կապիտալի գործադիր տնօրենն է[8]։

Փրիսթոնի համալսարանում իր թեզը գրելիս Էրքանը սկսել է իր աշխատանքային կյանքը որպես հետազոտող օգնական և ուսուցչի օգնական։ 2005 թվականին նա միացել է Գոլդման Սակսին որպես օգնական և 2011 թվականին նշանակվել է գործադիր տնօրեն և Ֆինանսական ինստիտուտների վերլուծություններ և ռազմավարություններ խմբի ղեկավար[6]։

Նա 2014 թվականին միացել է Առաջին հանրապետական բանկին որպես ներդրումների բաժնի գլխավոր տնօրեն և ռիսկերի կառավարման գլխավոր պատասխանատուներից մեկը, 2016 թվականի հունվարին նա նաև նշանակվել է դեպոզիտային բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո 2017 թվականի մայիսին դարձել է բանկի նախագահ[11]։ Էրքանը տնօրենների խորհրդի կազմում է ընտրվել 2019 թվականի փետրվարի 13-ին[12]։ 2021 թվականի հուլիսին նա դարձել է Առաջին հանրապետական բանկի գլխավոր տնօրենների մեկը՝ Ջիմ Հերբերտի հետ միասին, որը բանկի հիմնադիրն է[13]։ Հերբերտը հրաժարական է տվել 2021 թվականի դեկտեմբերին առողջական խնդիրների պատճառով, մեկ ամիս անց հրաժարական է տվել նաև Էրքանը[13]։

2022 թվականի մարտին Էրքանը միացել է Fortune 500 ընկերություններից Մարշ ՄըքԼենանի տնօրենների խորհրդին, ինչպես նաև եղել է Tiffany & Co.-ի տնօրենների խորհրդի կազմում 2019 թվականից մինչև 2021 թվականին ընկերության միացումը LVMH-ին[14]։

2022 թվականի փետրվարի 11-ին Մարշ ՄըքԼենանի տնօրենների խորհուրդը Էրքանին նշանակել է որպես տնօրեն, որը ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 1-ից։ Նա վերընտրվել է 2023 թվականի մայիսի 23-ին[15]։ 2022 թվականի հունիսի 27-ին Greystone & Co Inc-ը նրան նշանակել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Նրա լիազորությունները սկսել են 2022 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն թվականի դեկտեմբերին[16][17]։

Թուրքիայի կենտրոնական բանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո, երբ ֆինանսների նոր նախարար է նշանակվել Մեհմեդ Շիմշեքը, լրատվամիջոցները հայտարարել են, որ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում Շահափ Քավջըօղլուին փոխարինելու է Էրքանը[18]։ 2023 թվականի հունիսի 8-ին Էրքանը դարձել է բանկի ղեկավար՝ համաձայն Էրդողանի նախագահական հրամանագրի՝ դառնալով Թուրքիայի կենտրոնական բանկի առաջին կին ղեկավարը[19]։

Նրա ղեկավարությամբ Կենտրոնական բանկը հրաժարվել է Էրդողանի կողմից ցածր տոկոսադրույքների սահմանումից, որն հանգեցրել էր գնաճի, և բարձրացրել է ի օգուտ տոկոսը 8,5%-ից 45%-ի, ինչի արդյունքում, ըստ բանկի, հունվարին գնաճը դադարել է[20]։

2023 թվականի վերջին Էրքանը տեղական թերթերին հայտնել է, որ Ստամբուլում տների գներն ավելի բարձր են, քան Մանհեթենում, ուստի նա որոշել է ապրել իր ծնողների հետ[21][22]։

2024 թվականի փետրվարի 2-ին Էրքանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ հոդված է հրապարակվել Sözcü թերթում, որտեղ նա ասել է, որ բանկի աշխատակիցներից մեկը ազատվել է աշխատանքից Էրքանի հոր դրդմամբ։ Էրքանը այս զեկույցը կոչել է «հեղինակության սպանության մեծ արշավ»։ Հաջորդ օրը նա հեռացվել է նախագահի պաշտոնից, և նրան խորաինել է փոխնախագահ Ֆաթիհ Քարահանը[20][23]։

Էրքանը 2001 թվականին Բոսֆորի համալսարանի կողմից արաժանցել է «Վերջին 10 տարիների լավագույն ուսանող» պարգևին։ Նա նաև Փրինսթոնի համալսարանում ստացել է Գորդոն Վուի կրթաթոշակ ինժեներության մագիստրատուրայում սովորելու համար[6]։

Գիտության ազգային հիմնադրամից ստացել է դրամաշնորհ իր թեզի համար և ուսուցման ոլորտում գերազանցության բազմաթիվ մրցանակներ։ 2003 թվականին Էրքանը դարձել է Սիգմա Քսի պատվավոր միության անդամ[24]։

Էրքանը գլխավորել է Առաջին հանրապետական բանկի կողմից Gradifi-ի ձեռքբերումը՝ ընկերություն, որը հեշտացնում է գործատուի կողմից աշխատակիցների նպաստ ուսանողական վարկերի վճարումը։ 2018 թվականին նա ընդգրկվել է մինչև 40 տարեկանների համար նախատեսված «Սան Ֆրանցիսկոյի Բիզնես Թայմսի 40» և «Քրեյն Նյու Յորք Բիզնեսի 40» ցուցակներում[25]։ Նա 2019 թվականին ընդգրկվել է Քրեյնի՝ «Նշանավոր կանայք բանկային գործում և ֆինանսներում» ցանկի մեջ[26]։

Ըստ Սան Ֆրանցիսկո Բիզնես Թայմսի՝ 2018 թվականի տվյալներով նա մինչև 40 տարեկան միակ կինն է եղել, որը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոն է զբաղեցրել Ամերիկայի 100 խոշորագույն բանկերից մեկում։ Նա նաև ընդգրկվել է Ամերիկայի բանկիրների «Օրինակելի կանայք» ցուցակում[27]։

Նա Հաֆիզե Գայե Էրքանի առաջին հանրապետական ֆելոշիփ ծրագրի հիմնադիրն է՝ նախագիծ, որը աջակցում է այն երիտասարդ կանանց STEM կրթությանը, առաջնորդությանը և կարիերայի ուղիներին, որոնք աջակցության կարիք ունեն իրենց նպատակներին հասնելու համար[28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20230603200651/http://globaloutreachprogram.boun.edu.tr/?q=node/197
  2. «Hafize Gaye Erkan named Türkiye's new central bank governor». Daily Sabah. 2023 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  3. «Hafize Gaye Erkan». Bloomberg. 2023 թ․ հուլիսի 14.
  4. «Dr. Hafize Gaye Erkan». Central Bank of Turkey. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  5. «Who is Hafize Gaye Erkan, Turkey's new central bank chief?». Al Jazeera. 2023 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Core Leadership Team». First Republican Bank. Արխիվացված է օրիգինալից 2023-06-03-ին. Վերցված է 2024-06-28-ին.
  7. «40 Under 40 – Hafize Gaye Erkan». Crain's New York Business (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  8. 8,0 8,1 «Hafize Gaye Erkan Evli Mi? Eşi Kimdir?». Halk TV (թուրքերեն). 2023 թ․ հունիսի 5. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
  9. «Hafize Gaye Erkan, *06». Princeton University.
  10. «Marsh McLennan Appoints Hafize Gaye Erkan to Its Board of Directors». City Biz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Reuters». 2023 թ․ հունիս.
  12. «FIRST DEPOSIT INSURANCE CORPORATION – FORM-8K». First republican bank. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  13. 13,0 13,1 «First Republic's former co-CEO could be Turkey's next central bank chief – Business Insider India». www.businessinsider.in. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  14. «Former First Republic Bank co-CEO joins Fortune 500 board». The Business Journals. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  15. «MARSH MCLENNAN STOCKHOLDERS RE-ELECT BOARD OF DIRECTORS DURING 2023 MEETING». Marsh McLennan. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  16. «Greystone Appoints Hafize Gaye Erkan as CEO». Greystone. 2022 թ․ հունիսի 27. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  17. «Marsh McLennan Appoints Hafize Gaye Erkan to Its Board of Directors». City Biz. 2022 թ․ փետրվարի 14. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  18. Tavsan, Sinan. «Turkey's new cabinet hints at less unorthodox Erdoganomics». Nikkei Asia (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  19. Akman, Beril (2023 թ․ հունիսի 8). «Erdogan Picks Hafize Gaye Erkan as Turkey Central Bank Governor». Bloomberg News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  20. 20,0 20,1 «Turkey appoints Fatih Karahan as new central bank chief after Erkan resigns hike». Al Jazeera. 2024 թ․ փետրվարի 3. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  21. «Turkey's Central Bank governor reveals living with mother due to exorbitant rental prices in İstanbul».
  22. «The world in brief». The Economist.
  23. «ATAMA KARARI» (PDF). www.resmigazete.gov.tr. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  24. «10th Anniversary Celebration: Operations Research & Financial Engineering» (PDF). Princeton University.
  25. «40 UNDER 40 CLASS OF 2018». Crain's New York Business. 2018 թ․ հուլիսի 4.
  26. «Notable Women of Banking & Finance». Crain's New York Business. 2019 թ․ մարտի 5.
  27. «The Women to Watch: No. 4, First Republic's Hafize Gaye Erkan». American Banker. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  28. «The Hafize Gaye Erkan First Republic Fellowship Program». International Coalition for Girls' Schools. 2021 թ․ հունվարի 19.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆիզե Գայե Էրքան» հոդվածին։