Մեհմեդ Շիմշեք
Մեհմեդ Շիմշեք | |
![]() | |
Կուսակցություն՝ | Արդարության և զարգացման կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Անկարայի համալսարան և Էքստերի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | հունվարի 1, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
Մեհմեթ Շիմշեք (հունվարի 1, 1967[1], Arıca, Բաթմանի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և տնտեսագետ։ Ազգությամբ քուրդ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բաթմանի փոքրիկ գյուղերից մեկում։ 1988 թվականին Անկարայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Այնուհետև աշխատել է նույն տեղում։ Արժանացել է դրամաշնորհի`Էքսետերի համալսարանում սովորելու համար։ Համալսարանն ավարտել է 1993 թվականին, ինչպես նաև ստացել է ֆինանսների և ներդրումների դոկտորական աստիճան։ 1993-97 թվականներին աշխատել է որպես տնտեսագետ Անկարայում ամերիկյան դեսպանատանը։ Այնուհետև մոտ մեկ տարի աշխատել Է UBS Securities ընկերությունում։ 1998-2000 թվականներին աշխատել է Ստամբուլի Deutsche-Bender Securities բաժնում։ Բացի այդ, յոթ տարի աշխատել է որպես տնտեսագետ «Merrill Lynch» բանկի` Լոնդոնի բաժանմունքում[2][3][4]։
2007-ին Շիմշեքը ընտրվեց Ազգային մեծ ժողովի անդամ Արդարություն և զարգացում կուսակցությունից։ Վերընտրվել է 2011 թվականին, 2015 թվականի հունիսին և նոյեմբերին։ 2007-2009 թվականներին զբաղեցրել է պետական նախարարի պաշտոնը։ 2009-2015 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել է փոխվարչապետ[2][3][4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք երեխա` երկու աղջիկ և մեկ տղա։ Բացի թուրքերենից տիրապետում է անգլերեն և քրդերեն լեզուներին[2][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Mehmet Şimşek
- ↑ 3,0 3,1 PM Davutoğlu unveils new Cabinet members of Turkey’s 64th government
- ↑ 4,0 4,1 4,2 «Mr. Mehmet ŞİMŞEK Deputy Prime Minister»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2020-04-15
- Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության քաղաքական գործիչներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 1 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի փոխվարչապետներ
- Թուրքիայի 26-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 23-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրք տնտեսագետներ