Հայկ Հովակիմյան (գեներալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հովակիմյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հովակիմյան | |
---|---|
օգոստոսի 11, 1898[1] - մարտի 13, 1967 (68 տարեկան) կամ մարտ 1967[1] (68 տարեկան) | |
Ծննդավայր | Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Հովակիմյան Հայկ Բադալի (օգոստոսի 11, 1898[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1967 կամ մարտ 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային հայ հետախույզ, Ազգային անվտանգության գեներալ-մայոր, խորհրդային պատմության ամենաէֆեկտիվ հետախույզներից մեկը։ Առաջինն էր, ով հայտնեց ԽՍՀՄ-ին ամերիկացիների կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին։ «Էնորմոզ» օպերացիայի հեղինակ, որը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը։ Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31 հզ գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծի և այլն։
Հետախուզության շրջանակներում ավելի հայտնի է եղել որպես «տիկնիկավար», Խորհրդային ՆԳԺԿ առաջատար լրտես Միացյալ Նահանգներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) գյուղում (Ռուսական կայսրություն), հայի բազմազավակ ընտանիքում։
1909 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Արմավիր, որտեղ և ավարտել է տեղի դպրոցը։ 1917 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ և աշխատանքի անցել երկաթգծում։ Հովակիմյանը երկար ժամանակ որպես պատասխանատու քարտուղար աշխատել է տնտեսական խորհրդում, հետագայում ստիպված է եղել լքել Հայաստանը։
1920 թվականին ձերբակալվել և երկարաժամկետ բանտարկության է դատապարտվել Ալեքսանդրապոլում մայիսյան հակադաշնակցական ապստամբության մեջ մասնակցության համար։ Ազատ է արձակվել Կարմիր բանակի կողմից։
1922-1924 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Совнарком) քարտուղար։
1922 թվականին ընդունվել է Ն. Բաումանի ՄՊՏՀ (МГТУ)։ Ուսման ընթացքում 3 ամսով մեկնել է Իտալիա և Գերմանիա։
1927 թվականին պաշտպանել է թեկնածուական մինիմումը Դ. Մենդելևի անվան Մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում՝ միաժամանակ գերազանց ավարտելով 2 ամյա անգլերենի և գերմաներենի լեզվի կուրսերը։
1931 թվականի փետրվարին աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական կառավարում (ОГПУ) և ուղարկվել է Բեռլինի արտաքին հետախուզություն ռեզիդենտուռա, որտեղ գործել է իբրև ԽՍՀՄ-ի առևտրի ներկայուցուցիչ Գերմանիայում։
1931 թվականին տեղափոխվել է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք։
1931 թ. Դ. Մենդելևի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա և ստանում քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։
1934 թվականին եղել է ԱՄՆ-ում Գենադի կեղծանմամբ։ Աշխատել է որպես ինժեներ «Ամտորգ» խորհրդային առևտրային ներկայացուչությունում, Նյու Յորքի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, եղել է ԱՄՆ-ում խորհրդային հետախուզության պետի տեղակալ։
1938 թվականին նշանակվել է հետախուզության ռեզիդենտուռայի պետ։ Հովակիմյանը ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ է ստացել Կ. Ֆուքսից, Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներից։ Սակայն Ռոզենբերգները բացահայտելուց հետո մեղադրվել են հետախուզության մեջ և 1953 թվականի հունիսի 19-ին մահապատժի ենթարկվել։
1941 թվականին Հայկ Հովակիմյանին սկսել են կասկածել երկկողմանի հետախուզության մեջ, և այդ պատճառով նա հրաման է ստացել ետ վերադառնալ։ ԽՍՀՄ մեկնելուց առաջ ՀԴԲ կողմից (ФБР) ձերբակալվել է այն ժամանակ, երբ մեկ այլ հետախույզ նրան փաստաթղթեր էր հանձնում։ ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանում նա մեղադրվել է հավաքագրված հետախուզության մեջ։ Սակայն Խորհրդային Միություն գերմանական ներխուժումից հետո Հովակիմյանը, ըստ 1941 թվականի հուլիսի 23-ի գործարքի, փոխանակվել է 6 ամերիկացիների հետ (վերադարձվեցին միայն 3 ԱՄՆ քաղաքացիներ), որոնք ձերբակալվել էին Լեհաստանի տարածքում Կարմիր բանակի կողմից։
1941-1947 թվականներին նա աշխատել է ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոններում՝ աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ 1943-1947 թվականներին աշխատել է «Էնորմոզ» (խորհրդային գիտնականներին ԱՄՆ-ի ատոմային ռումբի տեխնոլոգիաների գաղտնիքներով ապահովման) ատոմային ծրագրի ղեկավար։
1947 թվականին (այլ տվյալներով 1948) լինելով գեներալ-մայոր, Հովակիմյանն հեռացվել է այդ պաշտոնից։ Նա ամբողջովին նվիրվել է քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքին։
1954 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ նրան զրկել են գեներալ-մոյորի կոչումից։
1967 թվականին Հովակիմյանը մահացել է Մոսկվայում։ Նա հողին է հանձնվել հայկական գերեզմանոցում (№ 6 տարածքում)։ Այնտեղ է նաև հուղարկավորված նրա կինը՝ Վերա Համբարձումի Աբովյանը, ինչպես նաև իր միակ դուստրը՝ Հեղինե Հայկի Հովակիմյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Петров Н. В. Кто руководил органами госбезопасности: 1941—1954 (ռուս.) — Мемориал, 2010. — ISBN 966-95519-0-0
- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 276 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ретро» в ж-ле «Ереван», декабрь 2006 г., стр. 134 - 142.
- Энциклопедия секретных служб России. М., 2004
- Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010
Մասայական մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեզիդենտը» Աշոտ Աղաբաբյան, 2004, Վեպ (հայերեն)։ ISBN 9789993041955
- "Резидент" Ашот Агабабян (ռուսերեն)
- «Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գիրքը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից» — «Հրապարակ օրաթերթ», 2017 նոյեմբերի 2 https://hraparak.am/post/59fd1d62d5a5fa24189640c8
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Մարտի 13 մահեր
- 1967 մահեր
- Ճահուկ գյուղում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ՊԱԿ-ի հայ գեներալ-մայորներ
- Խորհրդային դիվանագետներ
- Խորհրդային հետախույզներ
- Հայ հետախույզներ