Jump to content

Հակոբ Քեշիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Քեշիշյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1911(1911-12-22)[1]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1986(1986-11-28) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ

Հակոբ Նազարի Քեշիշյան (դեկտեմբերի 22, 1911(1911-12-22)[1], Կեսարիա, Թուրքիա[1] - նոյեմբերի 28, 1986(1986-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գորգանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կեսարիայում 1911 թվականին։ 1921 թվականին Սալոնիկում ուսանել է Կյուլպենկյան վարժարանում, զուգընթաց աշխատել մորեղբոր՝ Կ․ Ղազարյանի հիմնած գորգի գործարանում (1928 թվականից՝ գորգանկարիչ)։ 1932 թվականին Քեշիշյանի ընտանիքը հայրենադարձվել է Սովետական Հայաստան։ 1932-1944 թվականներին աշխատել է Գորգմիության կենտրոնական վարչությունում (հետագայում «Հայգորգ») որպես նկարիչ, 1944-1962 թվականներին՝ գլխավոր նկարիչ։ 1957-1976 թվականներին գորգանկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1972 թվականից՝ դոցենտ)։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշիշյանի գծագրությամբ վերարտադրվել են մի քանի վիշապագորգեր («Երևան», «Անահիտ» նոր անվանումներով)։ Հեղինակել է շուրջ 60 անուն գորգ՝ ձեռքի և մեքենայական արտադրության համար։ Քեշիշյանի հայտնագործությունն է չմանված գույնզգույն բրդերով գորգ գործելը, որի շնորհիվ գորգը ձեռք է բերում գեղանկարչականություն։ Քեշիշյանի հեղինակած գորգերն արժանացել են միջազգային մրցանակների (Փարիզ, 1937, ոսկե մեդալ, Նյու Յորք, 1939, Մեծ մրցանակ, Բրյուսել, 1958, արծաթե մեդալ, Լայպցիգ, 1965, ոսկե մեդալ)։ 1957 թվականին ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի զգեստները, 1939 թվականին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի վարագույրը[3]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թեմուրճյան Վ․ Ս․, Գորգագործությունը Հայաստանում, Ե․, 1955, էշ 151 - 155։
  • Շահնուրյան Մ., Գորգանկարիչ վարպետը, «Սովետական Հայաստան», 1954, 18 սեպտեմբերի։
  • Бабенчиков М․ В․, Народное декоративное искусство Закавказья и его мастера, М․, 1948, с․ 70․
  • М. Казарян, Акоп Кешишян, (Буклет). Ереван, 1971 г.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Zarkfoundation - Հակոբ Քեշիշյան». zarkfoundation.com.
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  4. Հակոբ Քեշիշյանի աշխատանքներից ՀԱՊ-ում