Հակոբ Քեշիշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | դեկտեմբերի 22, 1911[1] |
|---|---|
| Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա[1] |
| Վախճանվել է | նոյեմբերի 28, 1986 (74 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
Հակոբ Նազարի Քեշիշյան (դեկտեմբերի 22, 1911[1], Կեսարիա, Թուրքիա[1] - նոյեմբերի 28, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գորգանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։
Հակոբ Քեշիշյանը ոչ թե վերարտադրել, այլ վերամշակել ու փաստացի ստեղծել է դասական վիշապագորգերի նոր տարբերակներ՝ Անահիտը, Երևանը և այլն։ Նրա հեղինակած կամ վերամշակած գորգերը՝ բացի դիմանկարային գորգերից խմբաքանակներով գործվել են Հայգորգ արտադրական միավորման մասնաճյուղերում։ Հակոբ Քեիշյանի անվան հետ կապվածծ գորգերի հիմնական հավաքածուն պահվում է Հայաստանի ազգագրության թանգարանում։ Աշխունջ Պողոսյան․
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կեսարիայում 1911 թվականին։ 1921 թվականին Սալոնիկում ուսանել է Կյուլպենկյան վարժարանում, զուգընթաց աշխատել մորեղբոր՝ Կ․ Ղազարյանի հիմնած գորգի գործարանում (1928 թվականից՝ գորգանկարիչ)։ 1932 թվականին Քեշիշյանի ընտանիքը հայրենադարձվել է Սովետական Հայաստան։ 1932-1944 թվականներին աշխատել է Գորգմիության կենտրոնական վարչությունում (հետագայում «Հայգորգ») որպես նկարիչ, 1944-1962 թվականներին՝ գլխավոր նկարիչ։ 1957-1976 թվականներին գորգանկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1972 թվականից՝ դոցենտ)։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեշիշյանի գծագրությամբ վերարտադրվել են մի քանի վիշապագորգեր («Երևան», «Անահիտ» նոր անվանումներով)։ Հեղինակել է շուրջ 60 անուն գորգ՝ ձեռքի և մեքենայական արտադրության համար։ Քեշիշյանի հայտնագործությունն է չմանված գույնզգույն բրդերով գորգ գործելը, որի շնորհիվ գորգը ձեռք է բերում գեղանկարչականություն։ Քեշիշյանի հեղինակած գորգերն արժանացել են միջազգային մրցանակների (Փարիզ, 1937, ոսկե մեդալ, Նյու Յորք, 1939, Մեծ մրցանակ, Բրյուսել, 1958, արծաթե մեդալ, Լայպցիգ, 1965, ոսկե մեդալ)։ 1957 թվականին ձևավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի զգեստները, 1939 թվականին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի վարագույրը[3]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզի 1937 թվականի համաշխարհային ցուցահանդեսի հաար կատարված երկու գորգ
- Սասունցի Դավթի հոբելյանական գորգ
- Մատենադարանի, Հայաստանի գիտությունների ակադեմիայի դահլիճների գորգեր
- «Կոլտնտեսականների հանդիպումը Կարմիր բանակի հետ»
- «Երևան»
- «Վիշապ»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեմուրճյան Վ․ Ս․, Գորգագործությունը Հայաստանում, Ե․, 1955, էշ 151 - 155։
- Շահնուրյան Մ., Գորգանկարիչ վարպետը, «Սովետական Հայաստան», 1954, 18 սեպտեմբերի։
- Бабенчиков М․ В․, Народное декоративное искусство Закавказья и его мастера, М․, 1948, с․ 70․
- М. Казарян, Акоп Кешишян, (Буклет). Ереван, 1971 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Zarkfoundation - Հակոբ Քեշիշյան». zarkfoundation.com.
- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «Հակոբ Քեշիշյանի աշխատանքներից ՀԱՊ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-08-28-ին.