Կուրբացկի (ռուսերեն՝ Курбацкий), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ։ Գտնվում է Անապայից 13 կմ հյուսիս, ծովի մակարդակից 17 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի հաշվառումների, խուտորն ուներ 173 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 187 մարդ, հիմնականում ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ և այգեգործությամբ։
Խուտորն ուներ տարրական դպրոց, ակումբ, բուժկայան և մանկապարտեզ։
Հիմնադրվել է 1905 թվականին։