Կուսի լը Շատո Օֆրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Կուսի լը Շատո Օֆրիկ
ֆր.՝ Coucy-le-Château-Auffrique
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՄարզՊիկարդիա
ԳավառԷնա
ԿանտոնՎիկ սյուր Էն
ՔաղաքապետԺան Կլոդ Դյումոն
2014-2020
Հիմնադրված էմայիսի 23, 1921 թ.
Մակերես11,46 կմ²
ԲԾՄ112 մետր
Բնակչություն1 058 մարդ (2012)
Խտություն92 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս02380
Փոստային դասիչ02380[1]
INSEE կոդ02217
Պաշտոնական կայքcoucy.com
Կուսի լը Շատո Օֆրիկ (Ֆրանսիա)##
Կուսի լը Շատո Օֆրիկ (Ֆրանսիա)
Կուսի լը Շատո Օֆրիկ (Պիկարդիա)##
Կուսի լը Շատո Օֆրիկ (Պիկարդիա)

Կուսի լը Շատո Օֆրիկ (ֆր.՝ Coucy-le-Château-Auffrique), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող համայնք, որը մտնում է Պիկարդիա մարզի և Էնա գավառի կազմի մեջ։ Համայնքը մտնում է Վիկ սյուր Էն կանտոնի կազմի մեջ։ Համայնքի շրջանն է հանդիսանում Լանը։ Համայնքը գտնվում է Սուասոն քաղաքից 18 կմ դեպի արևմուտք և Սեն Կանտենից 42 կմ դեպի հարավ հեռավորության վրա։ Նրա տարածքի միջով միմյանց զուգահեռ անցնում են Էլեթ գետը, Ուազայի ներհոսքը, և Ուազա-Էնա ջրանցքը։

Համայնքը ձևավորվել է 1921 թվականին հարևան համայնքեր Կուսի լե Շատոյի և Օֆրիկ է Նոժանի միջև։ Հիմնականում նրան տալիս են "Կուսի" կամ էլ "Կուսի լե Շատո" անունները, առանց ավելացնելու "Օֆրիկ"ը։

Համայնքի բնակչությունը 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 1 058 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսիի պատմությունը հիմանականում կապված է տեղի ամրոցների և կառավարիչների հետ։ Առաջին ամրոցը կառուցվել է մոտ 920 թվականին, երբ Էրվայում տիրում էր հռոմեական արքեպիսկոպոսությունը։ Ամրոցի հիանալի ճարտարապետական լուծումները ստիպեցին շատ տեղային ֆեոդալմերի ուշադրությունը իր վրա բեևեռել, արդյունքում նա շատ հաճախակի էր փոխում իր տերերին, մինչև 1085 թվականը նրան չսեփականաշնորհեց Անգերան I դե Կուսին, որը նաև եղել է դե Բովեյի ավատառու։ Նա եղել է Ամեն շրջանի խոշոր հողատերներից մեկը, ի շնորհիվ նրա կնոջ` Ադե դա Մարլի, որը, որպես օժիտ ստացավ Բեվե Կուսին, Մարլը, Լա Ֆերը, Վերվենը և այլ տարածքներ։

Այդ ամուսնության շնորհիվ Անգերան դե Կուսին ունեցավ մեկ որդի՝ Թոմաս դե Մարլը։ Երկրորդ անգամ ամուսնացել է Թոմա դե Մարլի հետ, որն էլ նույնպես բերեց նրան ամրոց։ 1105 թվականին նրանք պաշարեցի Թոմային իր իսկ ամրոցւմ, և պահանջեցին հոր միջամտությամբ և նույնսիկ ֆրանսիական գահի ժառանգորդին, որը նույն ապագա Լուի VI-ն էր, որպեսզի հանեին պաշարումը։ Դրանից հետո Թոմա դե Մարլը և Անգերան դե Կուսին շատ էին օգնում ու աջակցում Լան քաղաքի ապրողների վերականգնումը, ընդդեմ Ամեն արքեսպիսկոպոսի, դրա համար էլ Լուդովիկ VI-ը հարկադրված Թոմայի վրա արգելք է դնում։

Թոմա դե Մարլի հոր մահից հետո, սկսվեց թագավորի հետ բաց կռիվ, որը Ամենսկյան կոմսության պայքարում Թոման աջակցեց իր համար ֆավորիտ Ռաուլ I դե Վերմանդուային։ 1130 թվականին Թման սպանեց Ռաուլի եղբորը, Անրի դե Շոմոն ան Վեսկանին, որից հետո Ռաուլը թագավորի օգնությամբ պաշարեց Կուսի բերդը և նրա մեջ գտնվող Թոմային էլ սպանեց։

Թոմա դե Մարլի մահից հետո նրա սեփականությունը բաժանվեց իր տղաների՝ Ռաուլի և Անգերինանի միջև, որոնց էլ համապատասխանաբար բաժանի հասավ Բովեն և Կուսին։ Վերջինի թոռը, Անգերան III դե Կուսին, վերանորոգեց ամրոցը, դարձնելով նրան միջնադարյան Եվրոպայի ամենախոշոր ամրոցը։ XIII դարում տեղի ունեցող ֆեոդալական պայքարների ակտիվ մասնակիցը, Անգերան դե Կոսին, եղել էր մորական կողմից ապագայում Լյուդովիկ VI-ի ծոռը, նույնիսկ նա ֆրանսիական գահի թեկնածու էր համարվում, որտեղ սակայն նրա բախտը մի փոքր չբերեց, բայց նա կարողացավ պահել իր հարստությունը և սեփականությունը։ Նրա աղջիկը՝ Նարի դե Կուսին ամուսնացել է Շոտլանդիայի թագավորի Ալեկսանդր II-ի հետ։

Անգերանա III-ի ծոռը, Անգերան VI դե Կուսին, եղել է հարույրամյա պատերազմի ակտիվ մասնակիցներից մեկը։ 1346 թվականին նա կռվում է Կրեսի ճակատամարտում, կանգնելով երկրի թագավոր Ֆիլիպ VI-ի կողքին, բայց և այնտեղ նա մահանում է։ Նրան հաջորդեց իր որդին՝ Անգերան VII դե Կուսին, որը եղել է դե Կուսի դինաստիայի վերջին և ամենապայծառ ներկայացուցիչը։

Թագավոր Իոնան II-ը Պուատիեի ճակատամարտի ժամանակ գերի է ընկնում, և 1359 թվականին 40 ֆրանսիական ազնվականներ, որպես պատանդ, մեկնում են Անգլիա, որպեսզի ազատեն իրենց թագավորին գերությունից։ Այդ պատանդներից մեկն էր նաև Անգերան VII դե Կուսին։ Անգլիայում մնալու ժամանակ նա ընկերանում է թագավոր Էդուարդ III- ի հետ և նույնսիկ ամուսնացել է իր աղջկա՝ Իզաբելի հետ։ Իր հայրենիք վերադառնալուց հետո Անգերանը դառնում է մի շարք պատերազմների մասնակից, Ֆրանսիայում նա ստանում է նաև թագավոր Կարլ V-ի կողմից Ֆրանսիայի մարշալի տիտղոս։ Թուրքերի դեմ Նիկոպոլի ճակատամարտի ժամանակ նա գերի է ընկնում և շուտով մահանում է։

Անգերան VII դե Կուսին որդի չի թողել, և այդպիսով նրա ունեցվածքը փոխանցվեց իր դստերը՝ Մարիին։ 1400 թվականին նա վաճառում է Կուսին դուքս Լյուդովիկ Օրլանսկին, որը եղել է նաև Կարլ VI-ի եղբայրը։ Դրանից հետո նա մնաց Օրլանսկյան տան սեփականությունը մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։

Կուսիի ամրոցը փաստացի ամբողջությամբ ոչնչացվել է գերմանական զինվորների կողմից, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նա պայթեցվել է 1917 թվականի հունիսին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992012
115111371118112010589951058

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաշխատունակների մակարդակը (2011 թվականին) — 13,2 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնայի գավառում — 15,9 %) ։
1 մարդու տարեկան եկամուտը, եվրոյով (2011 թվական) — 20 062 (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնայի գավառում — 21 148)։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուսիի ամրոցը - 1917 թվականից հետո պահպանել է հսկայական դոնժոնը, ամրոցի պատերի և առանձին կառույցների մասը
  • Քաղաքական պատերի մաս, այդ թվում նաև դարպասները. Լիոնական, Սուասոնական և Շոնիի
  • Սուրբ Սովյեի եկեղեցին, XX դարի սկսզբում վերականգնվել են նրա ավերակները

Հայտնի տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեզար դե Վանդոմ (1594—1665) — Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի և Գաբրիել դ'Էստրեյի ապօրինի որդին, Վենդոմ դինաստիայի հայր, Ֆրանսիայի ծովակալ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսի լը Շատո Օֆրիկ» հոդվածին։