Jump to content

Կորոնե (ագռավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորոնե
Նեպտուն և Կորոնե
1724, Վիեյրա Լուզիտանո
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրCoronaeus?

Կորոնե ( հին հունարեն՝ Κορώνη, Korṓnē — «ագռավ»[1], արտասանություն: [korɔ̌ːnɛː]), Հունական և հռոմեական դիցաբանության մեջ երիտասարդ կին, ում ուզում էր ցանկասիրությամբ տիրել ծովի աստված Պոսեյդոնը և ով փախչելով նրանից փրկվել է իմաստության աստվածուհի Աթենասի կողմից։

Կորոնեն արքայադուստր էր և Ֆոկիդայի (Կենտրոնական Հունաստանի նոմոս) արքա Կորոնեուսի դուստրը։

Կորոնեի համառոտ պատմությունը ներկայացրել է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսն իր «Մետամորֆոզներ» պոեմի երկրորդ գրքում։ Ագռավի մասին մի քանի այլ առասպելներ պատմում են Աթենասի հետ նրա կապի մասին։

Առասպելաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օվիդիուսի, մի օր, երբ Կորոնեն քայլում էր ծովի ափով, ծովի աստված Պոսեյդոնը (հռոմեական Նեպտունը)[2] տեսավ նրան և փորձեց գայթակղել։ Երբ նրա ջանքերը ձախողվեցին, նա փորձեց բռնաբարել նրան, և Կորոնեն փախչելով նրա վայրի գործողություններից՝ դիմեց մարդկանց և աստվածներին, և թեև ոչ ոք չէր լսում նրան, նա դիմեց Պալլաս Աթենասին` «կուսական աստվածուհին խղճաց կույսին» և նրան վերածեց ագռավի[3][4]:

Անորոշ ժամանակ անց, ագռավ Լիկիոսի հետ զրույցի ժամանակ Կորոնեն պատմում է իր դժբախտությունների մասին, որն իր սեփական դժգոհությունն ուներ։ Նա պատմում է նաև իր դժգոհությունն այն մասին, որ Աթենասի թռչուն-ծառայի իր տեղը յուրացրել և տիրացել էր բուն՝ կերպարանափոխված Նիկտիմենին, որին Աթենասը որպես պատիժ էր փոխակերպել[5]։

Ինքը՝ Օվիդիուսը, Կորոնեի անունը չի նշում, այլ պարզապես լատիներեն անվանում է cornix կամ «ագռավ»։ Փոխարենը նրա անվան մասին վկայում է անանուն հույն պարադոքսոգրաֆ հեղինակը[6]։

Այլ պատմություններ Աթենասի և ագռավի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենասի և ագռավների միջև հարաբերությունները միշտ չէ, որ բարյացակամ են եղել։ Առասպելներից մեկում այն բանից հետո, երբ Աֆրոդիտեի դավաճանությունից բորբոքված Հեփեստոսը փորձում է ցանկասիրությամբ տիրել իր մոտ մանյակ պատվիրելու համար եկած Աթենասին, բայց մերժվում է, իսկ նրա սերմնահեղուկը թափվում է Աթենասի ոտքի վրա, աստվածուհին այն սրբում է բրդով և նետում գետնին (Գեա), իսկ այդ թափված սերմնահեղուկից ծնվում է Էրիխթոնիուսը (աստվածուհի Գեայի և Հեփեստոսի որդին), Աթենասը երեխային դնում է տուփի մեջ և տալիս Կեկրոպս թագավորի դուստրերին՝ հրահանգելով նրանց չբացել տուփը մինչև իր վերադառնալը, բայց կույսերը չհնազանդվելով նրան` բացում են, իսկ ագռավը թռչում է Աթենասի մոտ և այդ լուրը հայտնում, Աթենասը, զայրացած ագռավի բերած վատ լուրից, անիծում է նրան, որ երբեք չկարողանա թռչել Ակրոպոլիսի վրայով։ Եվ դրանից հետո Աթենասի ուղեկից թռչունը դառնում է բուն[4][7]: Պոսեյդոնի հետ կապված պատմությունը, կարծես, մշակվել է այս տարբերակից, քանի որ մնացած առումներով այն կապված չէ Աթենասի և ագռավի պատմական պաշտամունքի հետ[8]:

Եզոպոսի առակում ագռավը խնջույքի է հրավիրում շանը և նրան զոհաբերում Աթենասին։ Շունը զգուշացնում է, որ դա անօգուտ է, քանի որ Աթենասը ագռավի նկատմամբ հակակրանք է զգում։ Իսկ ագռավը պատասխանում է, որ ինքն Աթենասին կարող է և դուր չի գալիս, բայց, այնուամենայնիվ, ինքը նրան /շանը/ զոհաբերելու է, որպեսզի հարթի աստվածուհու առաջ իր մեղքը[4][9]:

Հելլենիստ բանաստեղծ Կալիմաքոսից մի հատված պարունակում է մի պատմություն, որը չի պահպանվել, որտեղ ագռավը գանգատվելով նախազգուշացնում է բուին (Նիկտիմենիին?), որ Աթենասի բարկությունը սարսափելի բան է[10][11]:

Ճանապարհորդ Պաուսանիասը գրել է, որ Կորոնիում ՝ Պելոպոնեսի հարավ-արևմտյան Մեսինիակոս ծոցում գտնվող փոքրիկ քաղաքում, Աթենասի արձանի մեկնած ձեռքում բուի փոխարեն ագռավ է տեսել[4][12]:

Հետագա գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Գաուերը Կորոնիի պատմությունը օգտագործել է իր «Սիրահարի խոստովանություն» (Confessio Amantis) պոեում՝ հատուկ շեշտելով նրա փախուստի ուրախությունը, իր կուսությունն անարատ պահելու զոհողությունը։

Ածխանման սև փետուրներով,
Նրա գրկից դուրս պրծնելով` ասես նետն աղեղից,
Նա թռավ ագռավի կերպարանքով.
Եվ դա նրա համար ավելի ուրախալի էր
(Իր կուսության գանձն անարատ պահել
Սև փետուրե թիկնոցի տակ),
Քան, մնալ մարգարտամաշկ, զրկվել
Նրանից, ինչն այլևս անվերադարձ է։

With feathers of a coaly black,
Out of his arms, like bolt from bow,
She flew in likeness of a crow:
And this, to her, was more delight -
To keep her maiden treasure white
Beneath a feather cloak of black -
Than, pearly-skinned, to lose and lack
What never can return again[13].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Liddell & Scott . A Greek-English Lexicon κορώνη
  2. Larousse Desk Reference Encyclopedia (English) (Standard Ed edition ed.). London: KINGFISHER PUBLICATIONS PLC. 1995 թ․ հոկտեմբերի 26. էջ 215. ISBN 978-0-7523-0013-9. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Ovid, Metamorphoses 2.569-88
  4. 4,0 4,1 4,2 4,3 Sax, 2003
  5. Hyginus, Fabulae 204, 253
  6. Paradoxographers anonymous, p. 222
  7. Harding, 2007
  8. Forbes Irving, 1990
  9. Aesop, Fables 320
  10. Callimachus, Hecale պոեմից հատված 73 [=260.30–43 Pf., Vienna Tablet]
  11. Gale, 2000
  12. Pausanias, Description of Greece 4.34.6
  13. Gower, John (1963). Confessio amantis (The lover's shrift : Gower, John : Free Download, Borrow, and Streaming (անգլերեն). էջեր 206–207.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]