Ջոն Գաուեր
Ջոն Գաուեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1330[1][2][3][…] |
Ծննդավայր | Քենթ, Անգլիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբեր 1408[1] կամ 1408[5] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4] |
Գերեզման | Southwark Cathedral |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Confessio Amantis? |
![]() |
Ջոն Գաուեր կամ Ջոն Գովեր (անգլ.՝ John Gower, մոտ 1330[1][2][3][…], Քենթ, Անգլիա[4] - հոկտեմբեր 1408[1] կամ 1408[5], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]), իր ժամանակներում հայտնի անգլիացի բանաստեղծ, Լենգլանդի ժամանակակից և Չոսերի անձնական ընկերը։ Հայտնի երեք ստեղծագործությունների հեղինակն է (ֆր.՝ Mirour de l'Omme, լատ.՝ Vox Clamantis և անգլ.՝ Confessio Amantis), որոնք գրված են ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն[6]։ Այս երեք բանաստեղծությունները միավորված են ընդհանուր բարոյական և քաղաքական թեմաներով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաուերի վաղ կյանքի միայն մի քանի մանրամասներ են պահպանվել։ Նա ծնվել է մի ընտանիքում, որը ունեցվածք է ունեցել Կենտում և Սաֆոլքում[7]։ Ապագա բանաստեղծը ստացել է փաստաբանի կրթություն և ակտիվ մասնակցել իր ժամանակի քաղաքական կյանքին։ Գրել է անգլերեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով[8]։ Գրողը եղել է բանաստեղծ Ջեֆֆրի Չոսերի ընկերը, որի ստեղծագործություններում տպագրվել են նաև Գաուերի որոշ բանաստեղծություններ[9]։ Չոսերը իր Տրոիլ և Կրեսիդա բանաստեղծությունը նվիրել է բարոյական Գաուերին։ Ի պատասխան՝ Գաուերը իր գրած Սիրահարի խոստովանություն[10] (անգլ.՝ Confessio Amantis) բանաստեղծության մեջ գովաբանել է Չոսերին։ Շեքսպիրը Գաուերին ներկայացրել է որպես Պերիկլ պիեսի երգչախմբի մասնակից։
![]() |
Փոշուց ինքը ՝ հին Գաուերը, Միս գտած հայտնվեց ձեզ մոտ։ Նա երգելու է հնության երգ Եվ, հավանաբար, ձեզ զվարճացնելու է։ Մեկ անգամ չէ, որ ծոմ են պահում և մսակեր են, Խնջույքների կամ խոսակցությունների ձայնին Այդ երգը ազնվականների և կանանց համար Հաճելի էր բալասանի պես Եվ լուսավորում է նրանց, ինչպես Հելիոսը, լատ.՝ Et bonum quo antiquius, eo melius Բայց եթե դու, որ միտքդ կենդանի է, Ես, ծեր մարդ, իմ երգով Ինձ հիմա կարող է դուր գալ - Ես շոյված եմ ձեզ զվարճացնելու համար։- Գաուեր
|
![]() |
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գաուերի երեք կարևոր գործերից առաջինը Մարդկային հայելի (ֆր.՝ Mirour de l'Omme) կամ Արտացոլող հայելին[11] Speculum meditantis բանաստեղծությունը, որը պարունակում է ավելի քան 30000 ութանկյուն տող ֆրանսերեն, որտեղ տասներկու տողերը կազմում են մեկ տող `աավավվվավվայի նման զուգավորված հանգավորմամբ։
- Գաուերի մեկ այլ 1382 թվականին գրված Լացող ձայն (լատ.՝ Vox clamantis), լատիներեն լեզվով 10265 էլեգիական ոտանավորների այլաբանությունն է, որոնք պահպանվել են տաս ձեռագրերում։
- Նրա ամենակարևոր աշխատանքներից երրորդը Սիրահարի խոստովանություն (անգլ.՝ Confessio amantis) ստեղծագործությունն է, որն առաջին անգամ խմբագրվել է մոտ 1390 թվականին, վերջին վերանայումը՝ մոտ 1393 թվական, գրված է անգլերենով։
- Գաուերին է պատկանում նաև (լատ.՝ Chronica tripartita) ստեղծագործությունը, որը գրվել է լատինական վեցաչափերով։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Գաուերը կյանքի վերջին տարում կուրացել է։ Նա մահացել է 1408 թվականին, թաղվել է պատարագ եկեղեցու (այժմ ՝ Սաութուորք տաճար) ցուցադրական գերեզմանում, որը պահպանվում է մինչ օրս[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Poetry Online database
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.britannica.com/biography/John-Gower
- ↑ 5,0 5,1 5,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ «Gower, John»։ Վերցված է 2020-11-15
- ↑ Samuels, M. L. (Michael Louis) (1988)։ «The English of Chaucer and his contemporaries : essays»։ Aberdeen University Press։ Վերցված է 2020-11-15
- ↑ https://ru.wikisource.org/wiki/%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%93%D0%BE%D0%B2%D0%B5%D1%80_%D0%B8%D0%BB%D0%B8_%D0%93%D0%BE%D1%83%D0%B5%D1%80,_%D0%94%D0%B6%D0%BE%D0%BD
- ↑ Usk, Thomas, -1388. (2002)։ «Testament of love»։ University of Toronto Press։ Վերցված է 2020-11-15
- ↑ Dijk, Conrad van. (2013)։ «John Gower and the limits of the law»։ D.S. Brewer։ Վերցված է 2020-11-15
- ↑ «§4. The French "Speculum Meditantis" ("Mirour de l’Omme"). VI. John Gower. Vol. 2. The End of the Middle Ages. The Cambridge History of English and American Literature: An Encyclopedia in Eighteen Volumes. 1907–21»։ www.bartleby.com։ Վերցված է 2020-11-15
- ↑ https://www.lollardsociety.org/pdfs/Gower_Works_vol4Latin.pdf
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ГАУЭР, ДЖОН»։ www.krugosvet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-15
- «Гауэр, Джон»։ www.2uk.ru։ Վերցված է 2020-11-15
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Գաուեր կատեգորիայում։ |
|