Կոնդեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Կոնդեսիա
Condeissiat
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանՌոն Ալպեր
ՔաղաքապետԱլեն Դյուպրե
Մակերես21,64 կմ²
ԲԾՄ232–268 մ
Բնակչություն756 մարդ (2010)
Խտություն34,9 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս01400
Փոստային դասիչ01400[1]
Պաշտոնական կայքcondeissiat.fr(ֆր.)
Կոնդեսիա (Ֆրանսիա)##
Կոնդեսիա (Ֆրանսիա)

Կոնդեսիա (ֆր.՝ Condeissiat)՝ կոմունա Ֆրանսիայում, մտնում է Ռոն Ալպեր մարզի կազմի մեջ։ Մտնում է Շատիյոն սյուր Շալարոն կանտոնի կազմի մեջ։ Կոմունայի օկրուգը Բուրկ ան Բրեսն է։

Կոմունայի կոդը՝ 01113։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունան Փարիզ քաղաքից գտնվում է 370 կմ հարավ-արևելք, դեպի հյուսիս՝ Լիոն քաղաք, 50 կմ է և 13 կմ արևմուտք Բուրկ ան Բրեսից[2]։

Կոմունայի տարածքում կան շատ լճեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցամաքային է[3]՝ ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Անձրևներ լինում են հիմնականում ամռանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի բնակչությունը 2010 թվականին կազմել է 756 մարդ։

Թվական Բնակչություն
1962 524
1968 519
1975 510
1982 496
1990 581
1999 649
2010 756

Քաղաքապետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակաշրջան Անուն-ազգանուն
-1995 Գի Ռոբեն
1995-2008 Քրիստիան Միյե
2008-2020 Ալեն Դյուպրե

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) ունեցող 472 մարդկանցից 384-ը տնտեսապես ակտիվ են եղել, 88-ը `պասիվ (ակտիվության ցուցանիշը` 81,4% է, 1999 թվականին՝ 69,7%)։ 384 ակտիվ բնակիչներից աշխատել են 361-ը (189 տղամարդ, 172 կին), գործազուրկ է եղել 23 մարդ (13 տղամարդ և 10 կին)։ 88 պասիվներից 31 հոգի եղել են աշակերտ կամ ուսանող, 31-ը՝ թոշակառու, 26 պասիվ են եղել այլ պատճառներով[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սբ. Իուլիանայի եկեղեցի (XIII դար)[5]։
  • Նուարի դղյակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Ֆիզիկական հեռավորություն ըստ աշխարհագրական կոորդինատների
  3. Le climat français (ֆր.)
  4. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականին զբաղվածությունը հաշվվել է մասամբ)
  5. «Eglise Saint-Julien» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Кондесья» (ֆրանսերեն). Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսագիտության ազգային ինստիտուտ. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  • «Кондесья» (ֆրանսերեն). cassini.ehess.fr. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնդեսիա» հոդվածին։