Կոկոռ դեղին
Կոկոռ դեղին | |
Կոկոռ դեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Nymphaeales |
Ընտանիք | Հարսնամատազգիներ (Nymphaeaceae) |
Ցեղ | Կոկոռ (Nuphar) |
Տեսակ | Կոկոռ դեղին (N. lutea) |
Միջազգային անվանում | |
Nuphar lutea | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կոկոռ դեղին (լատին․՝ Nuphar lutea), հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի մակերեսին լողացող, խոշոր լայն էլիպսաձև, հիմքում սրտաձև տերևներով գեղազարդային բազմամյա կոճղարմատավոր բույս է։ Ծաղիկները միայնակ են, ջրի մակերեսից մի փոքր բարձրացող։ Բույսն ունի հինգ դեղին բաժակաթերթ։ Պսակաթերթերը փոքր են, նեղ, երկարավուն, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող և պարուրաձև դասավորված։ Պտուղը հատապտղանման է, լորձնային և օդային պղպջակներկրող պերիկարպով՝ պտղապատով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Արփա լճի և Ախուրյան գետի ավազաններ)։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Եվրոպան, Սիբիրը, միջերկրածովյան ավազանը, Փոքր և Միջին Ասիան[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2000 բարձրությունների վրա, ինչպես նաև լճերում, չհոսող և դանդաղահոս ջրերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին։ Օգտագործվում է որպես դեղաբույս[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Մի փոքր պոպուլյացիա հայտնաբերվել է Ախուրյան գետի հին հունում։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածնեորւմ[1]։
Աճելավայրերը պահպանվում են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոռ դեղին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոռ դեղին» հոդվածին։ |
|
|