Կլեմենտինա Հավարդեն
Կլեմենտինա Հավարդեն անգլ.՝ Clementina Maude, Viscountess Hawarden | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1822[1][2][3][…] |
Ծննդավայր | Քամբեռնոլդ, Cumbernauld, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 19, 1865[1][2][3][…] (42 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, նկարչուհի և արվեստագետ |
Ժանր | լուսանկարչություն, դիմապատկեր և գեղանկարչություն |
Թեմաներ | լուսանկարչություն |
Հայր | Չարլզ Էլֆինսթոն Ֆլեմինգ[5][6] |
Մայր | Doña Catalina Paulina Alesandro de Jiminez?[6] |
Ամուսին | Cornwallis Maude, 1st Earl de Montalt?[5] |
Զավակներ | Lady Leucha Diana Maude?[6], Լեդի Քեթլին Մոդ[6], Լեդի Իսաբելա Գրեյս Մոդ[6], Լեդի Կլեմենտինա Մոդ[6], Լեդի Ֆլորենս Էլիզաբեթ Մոդ[6], Քորնուոլիս Մոդ[6], Լեդի Էլֆինսթոուն Ագնես Մոդ[6], Eustace Mountstuart Maude?[6] և Լեդի Անտոնիա Լիլիան Մոդ[6] |
Lady Clementina Hawarden Վիքիպահեստում |
Լեդի Կլեմենտինա Հավարդեն (ամբողջական անունը՝ Կլեմենտինա Մոդ, վիկոնտուհի Հավարդեն անգլ.՝ Clementina Maude, Viscountess Hawarden, ծննդյան անունը Կլեմենտինա Էլֆինսթոն Ֆլեմինգ անգլ.՝ Clementina Elphinstone Fleeming, հունիսի 1, 1822[1][2][3][…], Քամբեռնոլդ, Cumbernauld, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 19, 1865[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանացի նկարչուհի, դիմանկարիչ, լուսանկարչության առաջատարներից մեկը։ Առաջին կին լուսանկարիչը, որը մեծ համբավ է ձեռք բերել Եվրոպայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեդի Կլեմենտինա Հավարդենը ծնվել է 1822 թվականի հունիսի 1-ին Շոտլանդիայում՝ տոհմական կալվածքում։ Ծովակալ Չարլզ Էլֆինսթոն Ֆլեմինգի (1774-1840) հինգ երեխաներից մեկն էր։ Հայրն ակտիվ մասնակցություն է ունեցել 1811-1822 թվականներին Վենեսուելայի և Կոլումբիայի անկախության պատերազմներին[7]։ Մայրը` Կադիզից Կատալինա Պաուլինա Ալեսանդրոն (1800-1880), ամուսնուց փոքր էր 26 տարով։ Հավարդենը լավ կրթություն է ստացել և մանկության մեծ մասն անցկացրել է Հռոմում։
1845 թվականին ամուսնացել է Մոնտալտի առաջին կոմս Կորնվալիս Մոդի հետ։ Նրանք ունեցել են ութ դուստր և երկու որդի։ Սկզբում նա և իր ամուսինն ապրել են Իռլանդիայում, իսկ 1856 թվականին, երբ մահանում է իր սկեսրայրը, ընտանիքը ստանում է նշանակալի ժառանգություն, ուստի 1859 թվականին տեղափոխվում են Լոնդոն։
Նրա մոտ դեպի լուսանկարչությունը մեծ հետաքրքրություն է առաջանում 1857 թվականի վերջին և 1858 թվականի սկզբին, երբ բնակվում էր Իռլանդիայի Հարավային Տիպպերար կոմսությունում գտնվող Դանդրամե քաղաքում՝ ամուսնու ընտանիքի տանը։ Մինչև 1859 թվականի Լոնդոն տեղափոխվելը Կլեմենտինա Հավարդենը Հարավային Քենսինգթոնում գտնվող իր տանը ստեղծում է ստուդիա։ Հավարդենի ստեղծած արտադրամասը զբաղեցնում էր շենքի գրեթե ամբողջ առաջին հարկը։
Կլեմենտինա Հավարդեն առաջին անգամ իր լուսանկարները ցուցադրել է 1863 թվականի հունվարին Լոնդոնի լուսանկարչական ընկերության ամենամյա ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել Լոնդոնում, և ընտրվել է ընկերության անդամ՝ հաջորդ տարվա մարտին։ Նրա աշխատանքներն արժանացել են «Գեղարվեստական գերազանցություն», ցուցահանդեսում ընդգրկված կազմի համար նվաճել է արծաթե մեդալ (երկրորդ ցուցահանդեսի ընթացքում նա կրկին արժանացել է արծաթե մեդալի)։
Կլեմենտինա Հավարդենը մահացել է 1865 թվականի հունվարի 19-ին թոքաբորբից։ Կա վարկած, որ նրա իմունային համակարգը թուլացել է ֆոտոքիմիկատների հետ մշտական շփման պատճառով։ Մահախոսականը գրել է Օսկար Գուստավ Ռեյլանդերը։
Լուսանկարչություն, ստեղծագործական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար լուսանկարչի աշխատանքը վերաբերում է վաղ պատկերապատմանը[8]։ Կլեմենտինա Հավարդենն սկսել է պեյզաժային լուսանկարչությամբ, այնուհետև տեղափոխվել է դեպի լայնաֆորմատ դիմանկարներ։ Հավարդենը հաճախ լուսանկարում էր իր դուստրերին (կին լուսանկարչի համար մոդելներ գտնելու դժվարության պատճառով), հիմնականում զգայական դիրքերում։ Լուսանկարիչն իր աշխատանքի մասին գրառումներ չի թողել։ Լուսանկարներին անուն չի տվել՝ անվանելով դրանք «հետազոտություն»։ Կլեմենտինա Հավարդենը երբեք չի օգտագործել արհեստական լուսավորություն, չի օգտագործել նեգատիվների մոնտաժում։ Լուսանկարչուհու ուշադրությունը գրավել է արիստոկրատիայի առօրյան, նրա կողմից արված դիմանկարները անպայմանորեն արված են տան ինտերիերում։ Հավարդենը ստեղծել է ավելի քան ութ հարյուր լուսանկար։ Նրա լուսանկարներում նկատելի է «փոքր հոլանդացիների» ազդեցությունը, որոնք ստեղծագործական առումով նման են Թոմաս Գեյնսբորոյի աշխատանքներին։ Արվեստի պատմաբանները նշում են, նրա ստեղծագործությունների հարազատությունը նախա-ռաֆայելացիների կտավների հետ, որոնցից շատերին նա անձամբ ծանոթ էր։
Լյուիս Քերոլը Կլեմենտինա Հավարդենի լուսանկարների կոլեկցիոներ էր։ Նրան է պատկանում Հավարդենի 37 լուսանկարներ (բոլորը՝ 198 x 144 միլիմետր չափի) և Հավարդենի մատիտի վաղ գծապատկերները։ Այս հավաքածուն վաճառվել է 2013-ի մարտի 19-ին Լոնդոնում գտնվող Bonhams աճուրդում ՝ 150,000 ֆունտով։
Կլեմենտինա Հավարդենի աշխատանքները մոտ են Մարգարիտ Քեմերոնի աշխատանքներին, ում վրա նա մեծ ազդեցություն է ունեցել, բայց ինքը նախընտրեց մնալ Մարգարիտ Քեմերոնի հայտնիության ստվերի ներքո[9]։
Լուսանկարները պահվում էին վիկոնտուհու ընտանիքում և նախատեսված չէին վաճառքի համար։ Ներկայումս Հավարդենի աշխատանքների մեծ մասը գտնվում է Վիկտորիայի և Ալբերտի Թանգարանում։ 775 դիմանկարների հավաքածուն թանգարանին նվիրաբերվել է 1939 թվականին, լուսանկարչուհու թոռնուհու կողմից։ Այս լուսանկարները պատռվել են ընտանեկան ալբոմներից` դեռևս անհայտ պատճառներով։ Սա բացատրում է լուսանկարների պատռված անկյունները։ Լուսանկարների հրապարակումը և ցուցահանդեսում տեղադրումը հետաձգվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այդ իսկ պատճառով Հավարդենի արվեստը գործնականում լայն հանրության համար հայտնի չէր մինչև 1980-ականները։
Հավարդենի լուսանկարները ներառվել են «Բրիտանական լուսանկարչության Ոսկե դարը, 1839-1900 թվականներ» 1984 թվականի ցուցահանդեսում։ 1990 թվականին Փոլ Գետտի թանգարանը իրականացրել է «Ներքին կուռքեր. Լեդի Հավարդենի լուսանկարները Վիկտորիա և Ալբերտ թանգարանից» ցուցահանդեսը[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հետազոտություն
-
Հետազոտություն
-
Հետազոտություն, 1862-1863
-
Հետազոտություն
-
Կլեմենտինա Մոդ և Իզաբելլա, 1861
-
Շուն, հավասարակշռություն երկու աթոռի վրա, 1863
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Clementina Hawarden (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Lundy D. R. The Peerage
- ↑ Lady Clementina Hawarden Biography. Victoria and Albert Museum, London.
- ↑ Lucie Goujard. Photographie pittoresque. L’influence des modèles esthétiques traditionnels sur les photographies de la pauvreté. Apparence(s).
- ↑ Victoria and Albert Museum, Online Museum (2012 թ․ նոյեմբերի 2). «Themes & Style». www.vam.ac.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Victoria and Albert Museum, Online Museum (2011 թ․ հունվարի 25). «Clementina Hawarden and the V&A». www.vam.ac.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mavor, Carol. Becoming: the photographs of Clementina, Viscountess Hawarden. — Durham, NC: Duke University Press, 1999. — ISBN 9780822323891.
- Virginia Dodier. Clementina, Lady Hawarden: studies from life, 1857—1864. — Ն. Յ.: Aperture, 1999. — ISBN 0-89381-815-1.
- Clementina Lady Hawarden. / Graham Ovenden (editor). — 1974. — ISBN 0-85670-199-8.
- John Hannavy. Clementina Maude, Viscountess Hawarden. // Encyclopedia of Nineteenth-century Photography. — CRC Press, 2008. — ISBN 0-415-97235-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենտինա Հավարդեն» հոդվածին։ |
|