Կիտիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիտիրա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորKythira Municipality?
ՎայրՀոնիական ծով
Մասն էՀոնիական կղզիներ
Երկարություն29 կմ
Լայնություն16 կմ
Մակերես277,746 կմ²[2]
Բնակչություն3605 մարդ (2021)
Քարտեզ
Քարտեզ

Կիտիրա[3][4], Կիֆերի[5] (հուն․՝ Κύθηρα), կղզի Էգեյան ծովում, դասվում է հոնիական կղզիների շարքին։ Կղզին համարվում է Աֆրոդիտե աստվածուհու գլխավոր պաշտամունքային կենտրոններից մեկը։ Մակերեսը 277,746 կմ² է[6]։ Մտնում է Կիտիրա համայնքի կազմի մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 3973 մարդ է[7]։

Կղզին ֆրանկոկրատիայի ժամանակաշրջանում հայտնի էր Չերիգո (իտալ.՝ Cerigo) անվամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հունաստանի հարավում՝ Պելոպոնես թերակղզու և Կրետեի միջև, այնտեղ, որտեղ հանդիպում են Հոնիական, Էգեյան և Կրետեական ծովերը։ Կիտիրան 29 կմ երկարությամբ և 18 կմ լայնությամբ ձգված կղզի է։ Ափամերձ գծի երկարությունը 122 կմ է[8]։

Կիտիրայի հյուսիսային վերջավորությունում է գտնվում Մուդարի (Φάρος Μουδαριού) փարոսը՝ կառուցված 1857 թվականին։ Կղզու հարավում՝ Կապսալիոնում, փարոսը կառուցվել է ավելի վաղ՝ 1853 թվականին։

Ամենաբարձր կետը Մերմինգարիսն (Μερμηγκάρης) է՝ 506 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիտիրայի մասին իրենց ստեղծագործություններում հիշատակել են Հոմերոսը, Արիստոտելը, Քսենոֆոնը և Իսիդոր Խարակսկին, iնչպես նաև Հեսիոդոսը՝ Թեոգոնիայում։ 1798 թվականին ռուս-թուրքական համատեղ նավատորմը հարձակվում է կղզու վրա։ Երկու համազարկից հետո ամրության պատերի վրա հայտնվում է սպիտակ դրոշակը, սակայն հեռադիտակից երևում է, թե ինչպես են ֆրանսիացիներրը նետվում Կապսալի միջնաբերդ, որը կառուցված էր կղզու կենտրոնում գտնվող ժայռի վրա։ Երկու օրից ռուս-թուրքական զորքերը միջնաբերդի վրա կրակ են արձակում։ Սկզբում ֆրանսիացիները ակտիվ պաշտպանվում էին, բայց կեսօրին, տեսնելով ավերածությունները և ամրոցում բռնկված հրդեհը, հանձնվում են հաղթողների գթասրտությանը։

1902 թվականին հարևան Անտիկիտերա կղզում՝ հին նավաբեկության տեղում, հույն հնագետ Վալերիոս Ստաիսը հայտնաբերել է այսպես կոչված Անտիկիտերայի մեխանիզմը՝ թվագրված մ․թ․ա․ 100-150 թվականներով։ Այդ մեխանիզմը գիտական շրջաններում բնութագրվում է որպես առաջին համակարգչի նմանօրինակը աշխարհում։

Վալերիոս Ստաիսը (1857—1923) եղել է կղզու բնիկներից և 1887 թվականից մինչև մահը ղեկավարել է Աթենքի հնագիտական թանգարանը։

Կիտիրայի պատվին է կոչվել 1905 թվականին բացահայտված աստերոիդ 570-ը։

Անդրադարձ մշակույթում և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Վոդովոզով, (1890–1907). «Հոնիական կղզիներ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_01_0002_00061.pdf
  3. Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
  4. Կաղապար:Карты государств
  5. Կաղապար:Любкер
  6. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. —Πειραιάς, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
  7. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. —Πειραιάς, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտիրա» հոդվածին։