Jump to content

Կերեսցեսյան ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերեսցեսյան ճակատամարտ
Long War?

Թվական 1596, հոկտեմբերի 24-26-ը։
Վայր Բուդապեշտից 60 կմ հեռու
Արդյունք Օսմանյան կայսրության հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ղրիմի խանություն
Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Տրանսիլվանիայան իշխանապետություն
Հունգարիայի թագավորություն
Պապական մարզ
Իսպանիա
Սաքսոնիայի կոմսություն
Բոհեմիայի թագավորություն
Կողմերի ուժեր
90 000 10000
Ռազմական կորուստներ
Անհայտ Անհայտ

Կերեսցեսյան ճակատամարտը կամ Մեցոկերսցեսի ճակատամարտ (թուրքերեն՝ Haçova Muharebesi), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1596 թվականի հոկտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում։

Այն տեղի է ունեցել Հաբսբուրգ-Մեչձդնեստրյան ուժերի և Օսմանյան Կայսրություն միջև՝ Հունգարիայի հյուսիսային հատվածում՝ Մեցոկերեսցես քաղաքի մոտ։

Ճակատամարտն ավարտվել է Օսմանյան բանակի հաղթանակով։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուհամմեդ III

1596 թվականի հունիսի 23-ին Օսմանյան կայսրությունն սկսեց ռազմարշավը Կոստանդնուպոլիս քաղաքից։ Սուլթան Մուհամմեդ III-ի գլխավորությամբ զորքն արշավեց Ադրիանապոլիս, Պլովդիվ, Սոֆիա և Նիս քաղաքների միջով, որպեսզի Օգոստոսի 9-ին հասնի Բելգրադ։ Օգոստոսի 20-ին զորքը կամրջով անցնում է Սավա գետը և մտնում Սիրենի Ավստրիական տարածքը։

Պատերազմի մասին ժողով է հրավիրվում Սլանկամեն ամրոցում, և որոշվում այն սկսել Հունգարական Էգեր բերդի պաշարումով։ Բերդը վերահսկում էր կապը Հաբսբուրգյան Ավստրիայի և Տրանսիլվանիա միջև, որոնք նույնպես Օսմանյան ավատատիրությանը դեմ էին։

Սակայն շուտով լուրեր հասան, որ Ավստրիացիները պաշարել և գրավել են Հատվան բերդը և սպանել են այնտեղ ապրող բոլոր Օսմանցիներին, կանանց և երեխաների հետ։

Օսմանյան զորքը դեպի Էգեր բերդ արշավանքը սկսեց 1596 թվականի սեպտեմբերի 21-ին։ Մինչև Հոկտեմբերի 12-ը բերդն անձնատուր եղավ։ Որպես Հատվան ամրոցի կոտորածի վրեժ՝ ամրոցի բոլոր պաշտպանները ենթարկվեցին մահապատժի։

Քիչ ժամանակ անց Օսմանյան հրամանատարությանը հասավ զեկույց, որ Ավստրիացիների և Տրանսիլվանիայան խառը զորքը դուրս է եկել ընդդեմ Օսմանյան էքսպեդիցիոն ուժերի։ Պատերազմի ժողովը անցկացվեց Մեծ Վեզիր Դարմատ Իբրահիմ Փաշայի գլխավորությամբ։

Որոշվեց, որ Օսմանյան զորքը պետք է արշավի Էրլո բերդից, որպեսզի հանդիպի Ավստրիական զորքին ճակատամարտի համար համապատասխան տեղանքում։ Սուլթանը կարծում էր, որ Օսմանյան զորքը պետք է ցրվի և վերադառնա Կ.Պոլիս։

Օսմանյան զորքն անցավ տարբեր ճահճային տեղանքներով և հասավ Հակովա՝ հոգնած երկար և դժվար արշավանքներից։ Երկու զորքերը միմյանց հանդիպեցին Հակովայի հարթավայրում։ Ավստրիա-Տրանսիլվանյան զորքը Ավստրիայի արքայազն Մաքսիմիլիան II-ի և Տրանսիլվանիաի արքայազն Սիգիսմունդ Բաթորիի համատեղ ղեկավարությամբ ամրացել էին խրամատներում։

Երբ Օսմանյան զորքը հարձակվեց Ավստրիական խրամատների վրա՝ սկսվեց Հակովայի ճակատամարտը և շարունակվեց 2 օր՝ 1596 թվականի հոկտեմբերի 25-26: Մեծ քանակով հրազեններ (թնդանոթներ, հրացաններ) օգտագործվեցին ճակատամարտի ժամանակ։ Ավստրիացիները, լինելով խրամապատված հին եկեղեցիների շուրջը, հաջողությամբ հետ մղեցին Օսմանյան ուժերը թնդանոթների միջոցով։

Մինչև 2րդ օրը Օսմանյան զորքերն արդեն պարտություն էին կրում։ Ըստ 17-րդ դարի Օսմանցի պատմիչ Իբրահիմ Պեչեվիի՝

Քրիստոնեաները մտան Օսմանյան բանակ, բայց իսլամական զորքը դեռ չզգաց վտանգը։ Ապա նրանք սկսեցին թալանել և տանել ավարը Օսմանյան հրամանատարական շտաբից։ Տարբեր դրոշների ներքո, քրիստոնեացի զինվորների մի մեծ խումբ հարձակվեց այն վրանի վրա, որտեղ պահվում էին Օսմանցիների ոսկեդրամների պահոցները։ Նրանք սպանեցին և վերացրին Ենիչերիի և հեծելազորների զինվորներին, որոնք կազմում էին պետական գանձարանի պահակախումբը։ Քրիստոնեացի զինվորները հարձակվեցին ոսկու պահոցների վրա, դրեցին իրենց դրոշները և սկսեցին պարել դրանց շուրջ
- Իբրահիմ Պեչև

Մուհամմեդ III-ը ուզում էր փախչել ռազմադաշտից։ Սակայն նախ և առաջ նա հարցրեց իր ուսուցիչ՝ Սադեդդին Էֆենդիի կարծիքը, որն էլ իր հերթին սուլթանին խրախուսեց պատերազմն ավարտել մինչև վերջ։ 2-րդ օրվա ընթացքում ճակատամարտն ավելի մեծ թափ ստացավ։

Ավստրիական զորքերը հասել էին սուլթանի վրանին, որը շրջապատված էր սուլթանի վեզիրներով և ուսուցիչներով։ Մինչդեռ Ավստրիական զորքի մի մասը փորձում էր հասնել սուլթանի վրանին և մտնել ներս, զորքի մյուս մասը, ներգրավվածությունից ազատվելով, առանձնացավ ավար գտնելու և թալանելու համար։

Օսմանյան խոհարարները, վրան մշակող և կենդանի խնամող մարդիկ ի պատասխան կողոպտիչների՝ օգտագործեցին այն զենքերը ինչ կարող էին գտնել. փայտեր, գդալներ, մուրճեր, կացիններ։

Ավստրիացիները շփոթմունքից նահանջեցին։ Օսմանյան զորքերում լսվեցին աղմուկներ, որ քրիստոնեացի թշնամիները փախչում են։ Հրետանու օգնությամբ Օսմանյան զորքերը սկսեցին մեկ այլ հարձակում Ավստրիա-Տրանսիլվանիայան զորքի վրա՝ նրանց ջախջախելով։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակից հետո Մուհամմեդ III-ը նշանակվեց նոր Մեծ Վեզիր։ Նա Կ.Պոլիս ուղարկեց Էգրի ամրոցի գրավման և Հակովի ճակատամարտի հաղթանակի մասին հայտարարությունը։ Հոկտեմբերին այս լուրերը հասան Կ.Պոլիս, որտեղ սկսվեցին տոնախմբությունները՝ նվիրված հաղթանակին։ Մուհամմեդ III-ը ճանաչվեց որպես «Էգրիի նվաճող»։

Սուլթանի բանակը շարունակեց ևս մեկ ամիս պատերազմելով։ Այն վերադարձավ Կ.Պոլիս հաղթանակած։ Հաղթանակին նվիրված տոնախմբությունները շարունակվեցին։ Կ.Պոլսեցի գրականագետներն սկսեցին գրել բազմաթիվ գործեր Օսմանցիների այս և հետագայում ձեռք բերած հաղթանակների մասին։ Բնակիչները տարածում էին քաղաքը զարդարելու մասին լուրը։ Խանութներն ու առևտրի տները զարդարված էին թանկարժեք հագուստներով։ Քաղաքում տիրող այս գույնզգույն տեսարանն է ներկայացրել գրող Քեմալը.

«Քաղաքի բոլոր խանութները ստացել էին իրենց գույները նվաճողների երազանքների շնորհիվ, Որոնցից ամեն մեկը զարդարված էր ասես սիրելիի շորով»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]