Մուհամմեդ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Մուհամմեդ III
Օսմանյան Կայսրության Սուլթան
Sultan Mehmet III of the Ottoman Empire.jpg
Մուհամմեդ III-ի դիմանկարը, իտալացի նկարիչ Քրիստոֆանո դելլ Ալտիսսիմո, 16-րդ դար
Իշխանություն 1595, Հունվարի 151603, Դեկտեմբերի 22
Ծնվել է՝ 1566, Մայիսի 26
Ծննդավայր Մանիսա, Օսմանյան Կայսրություն
Մահացել է՝ 1603, Դեկտեմբերի 22
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան Կայսրություն
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Նախորդ Մուրադ III
Հաջորդող Ահմեդ I
Կանայք Հանդան Սուլթան
Հալիմե Սուլթան
Տոհմ Օսմանյան
քաղաքական գործիչ
Հայր Մուրադ III
Մայր Սաֆիե Սուլթան
Երեխաներ Ահմեդ I, Մուստաֆա I և Q6956143?
Քույր(եր) Q15091752?
Կրոնական հավատքներ Սուննի իսլամ
Ստորագրություն Tughra of Mehmed III.JPG

Մուհամմեդ III (օսմ. محمد ثالث‎ — Mehmed-i sâlis, թուրք.՝ Üçüncü Mehmet) (մայիսի 26 1568  - դեկտեմբերի 22 1603), Օսմանյան կայսրության սուլթան 1595 - 1603 թթ.։ Մուրադ III-ի որդին է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծվել է իր նախապապի՝ Սուլեյման I, կառավարման օրոք, 1566 թ․։ Նա Մուրադ III-ի որդին էր, որն էլ Սելիմ II-ի՝ Սուլեյման Սուլթանի և Ռոքսելանայի որդոջ զավակն էր։ Նրա նախապապը մահացավ նույն տարի, երբ ծվեց Մուհամմեդը։ Նախապապին փոխարինեց, նոր Սուլթան դարձավ Սելիմ II-ը։ Սուլթան Սելիմ II-ը մահացավ, երբ Մուհամմեդը 8 տարեկան էր։ 1974-ին գահ բարձրացավ Մուհամմեդի հայր՝ Մուրադ III-ը։ Մուհամմեդը դարձավ Կրոնպրինց մինչև 1595, երբ ինքը 28 տարեկան էր և երբ մահացավ իր հայրը։

Իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդը ավելի պահպանողական էր, քան իրեն նախորդող իշխանները։ Նա դադարեցրեց ավերստի հովանավորությունը, այդ թվում Մանրանկարիչների միության։ Նրա օրոք Օսմանյան կայսրությունը ոչ մի խոշոր խոչընդոտի չհանդիպեց, իշխանության ենթադրված անկում տեղի չունեցավ։ Նա մահացավ Կոստանդնուպոլիսի Տոպկապի պալատում։

Իշխանության պայքարը Կոստանդնուպոլսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդ III-ն անգամ տխրահռչակ է Օսմանյան պատմության մեջ, քանի որ, իր իշխանությունը պահպանելու նպատակով, արյունակից տասնինը եղբայրներին սպանեց։ Նրանց բոլորին խեղդել են իր խուլուհամրերը։ Մուհամմեդը ծույլ իշխան էր, կառավարական գործերը թողնում էի մորը՝ Վալիդե սուլթան Սաֆիե Սուլթան: Իր առաջին խոշոր խնդիրն էր իր երկու վեզիրների՝ Սերդար Ֆերհադ Փաշայի և Կոջա Սինան Փաշայի, և նրանց աջակիցների պայքարը։ Նրա մայրը և փեսան՝ Դամաթ Իբրահիմ Փաշան, Կոջա Սինան Փաշայի կողմից էին և թույլ չտվեցին Մուհամմեդին իր վերահսկողության տակ վերցնել այդ հարցը։ Խնդիրը ընդլայնացավ և շատ անհանգստություն պատճառեց ենիչերիներին։ 1595 թ․-ի հուլիսի 7-ին վերջապես պաշտոնազրկեց Սերդար Ֆեհրադ Փաշային Վալախիայի պարտության համար և նրա պաշտոնին նշանակեց Սինանին։

Ավստրո-Հունգարիայի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կառավարման օրոք տեղի ունեցած ամենախոշոր իրադարձությունը Հունգարիայի տասներեքամյա պատերազմն էր, 1593-1606։ Օսմանյան կորուստները այդ պատերազմում ստիպեցին Մուհամմեդին բանակի հրամանատարությամբ զբաղվել․ նման դեպք նրանից առաջ եղել էր Սուլեյման I-ի օրոք 1566 թ․-ին։ Սուլթանի ուղեկցությամբ օսմանյան բանակը 1596 թ․-ին գրավեց Էգերը։ Լսոլեվ Հաբսբուրգի բանակի մոտեցման մասին՝ Մուհամմեդը ցանկացավ բանակը ազատ արձակել և վերադառնալ Ստամբուլ։ Այնուամենայնիվ, օսմանյան բանակը որոշեց դիմակայել թշնամուն և հաղթեց Հաբսբուրգի և Տրանսիլվանիայի ուժերը Կերեսցեսյան ճակատամարտում, որի ընթացքում սուլթանին համոզում էին կեսից չլքել պայքարի դաշտը։ Հաղթանակած վերադառնալով Ստամբուլ՝ Մուհամմեդը հայտնեց իր Վեզիրին, որ կրկին է մասնակցելու կռվի։ Հաջորդ տարի Վենետիկյան Բայլով հայտարարեց, որ «բժիշկները Սուլթանին թույլ չեն տալիս պատերազմի մասնակցել չափազանց շատ ուտելու և խմելու պատճառով հետևանքով վատթարացած առողջության պատճառով»։ Պատերազմի ընթացքում կատարած ծառայությունների համար Չիկալազադ Յուսուֆ Թաշան 1596 թ․-ին արժանացավ Ավագ Վեզիրի պաշտոնի։ Այնուամենայնիվ, դատարանի և իր մոր ճնշման հետևանքով մի փոքր ուշ այդ պաշտոնին նշանակեց Դամաթ Իբրահիմ Փաշային։ Կերեսցեսյան ճակատամարտի հաղթանակը շուտով ծածկվեց խոշոր կորուստներով՝ ներառյալ Դյոռի (թուրք.՝ Yanıkkale) կորուստը և Հաֆիզ Ահմեդ Փաշայի ղեկավարած բանակի պարտությունը Վալախիայի Միքայել Խիզախի առաջնորդած բանակի դեմ կռվում Նիկոպոլում 1599 թ․-ին։ 1600 թ․-ին Տիրյակի Հասան Փաշայի ղեկավարած բանակը գրավեց Նադյականիժան 40-օրյա պաշարումից հետո և ավելի ուշ ավելի ուժգին հարված հասցրեց նրանց Նադյականիժայի բլոկադայում։

Ջելալի ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդի կառավարման մի այլ ուրիշ կարևոր իրադարձություն էր Ջալալիններ Անատոլիայում։ Կարայաժիչի Աբդուլհալիմը, նախկին Օսմանյան պաշտոնյա, գրավեց Ուռհան և ինքն իրեն Սուլթան նշանակեց 1600 թ․-ին։ Աբդուլհալիմի՝ գահի պահանջի մասին խոսակցությունները տարածվեցին մինչը Կոսնանդնուպոլիս և Մուհամմեդը հրամայեց ապստամբերին վերացնել դրանք։ 1601 թ․-ին Աբդուլհալիմը Բաղդադի մարզապետ Շոկուլուժադե Հասան Փաշայի բանակի կողմից պարտություն կրելուց հետո փախավ Սամսուն (քաղաք) մերձակա տարածքներ։ Աբդուլհալիմի եղբայրը սպանեց Շոկուլուժադե Հասան Փաշային և հաղթեց Հադիմ Հուրշեվ Փաշայի զորքերին։ Հետո նա շարծվեց Քյոթահիա, գրավեց և այրեց այն։

Անգլիայի հետ հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1599 թ․-ին՝ Մուհամմեդ III-ի կառավարման երրորդ տարում, Եղիսաբեթ I-ը նվերներ է ուղարկել Օսմանյան դատարանին։ Ի սկզբանը այդ նվերները ուղղված են եղել Մուհամմեդին նախորդով Մուրադ III Սուլթանին, ով մահացավ մինչև նվերների ժամանելը։ Այդ նվերների մեջ կար մեծ գոհարապատ ժամացույցի մեխանիզմ, որի վրա Տոպկապի Պալատի Թագավորական անձնական Պալատում աշխատել են մի խումբ ինժեներներ, այդ թվում Թոմաս Դալլամը։ Մեխանիզմը շատ երկար են պատրաստել, վրան պատկերել են պարող քանդակներ, օրինակ՝ երգող և երգի վերջում թևերը թափահարող սև կեռնեխների երամ։ Մուհամմեդին հաջորդող Ահմեդ I-ը ոչնչացչեց այդ երաժշտական ժամացույցը։ Անգլիական նվերների մեջ կար նային նաև հանդիսավոր կառք և Թագուհւոց Մուհամմեդի մորը ուղղված նամակ։ Այս նվերները նախատեսված էին երկրների միջև հարաբերությունները ամրապնդելու և 1581 թ․-ին ստորագրված առևտրական համաձայնագիրը, որի համաձայն անգլիական վաճառականները առաջատարություն էին ստանում Օսմանյան տարածքներում, գործի անցկացնելու համար։ Իսպանական զորքի սպառնալիքի համաձայն՝ Անգլիան ցանկանում էր պահպանել Օսմանյան կայսրության հետ դաշինքը։ Եղիսաբեթի նվերները տեղ հասան մեծ առևտրական նավով, որը Մուհամմեդը անձամբ է ստուգել։ Թվում էր՝ անգլո-օսմանյան դաշինքը երբեք չի ավարտվի, սակայն նրանց հարաբերությունները վատթարացման գնացին Ավստրո-Հունգարիական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության՝ հակաեվրոպական տրամադրվածության և Սաֆիե Սուլթանի ու Հասան Փաշայի մահերի պատճառով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմեդ III-ը ծնվել է Մանիսայի Պալատում։ Նրա հայրը Մուրադ III-ն էր, իսկ մայրը՝ Սաֆիե Սուլթանը, երնթադրաբար Դուգաջինի իշխանությունից եկած ալբանացի էր։ Ամուսնացել է Հանդան Սուլթանի հետ, ով ծագումով հույն էր և նախկինում կրում էր Հելենա անունը։ Համդանի և Մուհամմեդի որդին Ահմեդ I-ն էր։ Մուհամմեդը նաև ամուսնացել է Հալիմե Սուլթանի հետ, ով ուներ աբխազական ծագում և Ակուչ Բեյի ու Մոստաֆա I-ի դուստրն էր։ Նրա մյուս ամուսինն էր Տրապիզոնից Բյուզանդական Կոմնենոս գերդաստանի արքայադստեր հետ։

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեհժադե Մահմուն
  • Սեհժադե Սելիմ
  • Սեհժադե Չիհնագիր
  • Սեհժադե Մեհմեդ
  • Ահմեդ I
  • Մուստաֆա I
  • Սեհժադե Յահյա

Դստրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հատիչե Սուլթան
  • Այսե Սուլթան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Quataert, Donald. The Ottoman Empire, 1700–1922, p. 90. Cambridge University Press, 2000. ISBN 0-521-63328-1
  2. Kinross, John Patrick. Ottoman Centuries, p. 288. William Morrow & Co., 1977. ISBN 0-688-03093-9
  3. Kinross, p. 288
  4. Mehmed III. İslam Ansiklopedisi 28. Türk Diyanet Vakfı. 2003. p. 407-413.
  5. Karateke, Hakan T. "On the Tranquility and Repose of the Sultan." The Ottoman World. Ed. Christine Woodhead. Milton Park, Abingdon, Oxon; New York: Routledge, 2011. p. 120.
  6. Finkel, Caroline. Osman's Dream: The Story of the Ottoman Empire, p. 175. Basic Books, 2005. ISBN 0-465-02396-7
  7. Karateke, p. 122.
  8. Goodwin, Jason. Lords of the Horizons: A History of the Ottoman Empire, p. 166. New York: Henry Holt & Company.
  9. "Mehmed III". Büyük Larousse 15. Milliyet Newspaper Press. p. 7927-8.
  10. Malcolm, Noel (2004-05-02). "How fear turned to fascination". London: telegraph.co.uk.
  11. Jean Giullou: Die Orgel. Erinnerung und Vision.Christoph Glatter-Götz 1984 p. 35 with image
  12. "An eye for detail". BBC News.
  13. [1]
  14. The Aviary Gate.
  15. The Encyclopaedia of Islam.
  16. Inside the Seraglio
  17. The New Encyclopaedia Britannica: Micropedia - Encyclopaedia Britannica, inc - Google Books.
  18. Peirce, p. 94
  19. New Perspectives on Safavid Iran
  20. Mediterranean passages
  21. Transactions of the Royal Historical Society: Volume 14.
  22. A Monarchy of Letters.
  23. Islamic Art and Visual Culture.
  24. Kosovo, A Short History (1998), Noel Malcolm—Harper Perennial - pp. 121 - 122 ISBN 978-0-06-097775-7