Կեչիների պուրակ (նկար, Կուինջի)
Կեչիների պուրակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1879 |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Կեչիների պուրակ» (ֆր.՝ Les peniches à Billancourt), հունական ծագումով ռուս նկարիչ, ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Արխիպ Կուինջիի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 97 × 181 սմ[1][2]։
Այսօր «Կեչիների պուրակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ «Կեչու պուրակ» ստեղծագործությունը հանրությանը ցուցադրվել է 1879 թվականին՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 7-րդ ցուցահանդեսին։ Ե՛վ նկարիչները, և՛ դիտողները, որոնք ներկա էին ցուցահանդեսին, նշել են նկարի անսովորությունը. այն արդյունքում դառնալու էր Կուինջիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[3]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը հեղինակի կողմից նկարվել է ռոմանտիկական բնանկարի ոճում։ Ինչպես Կուինջիի մյուս նկարներում, այս մեկում նույնպես լույսի և գույնի անսովոր զուգակցություն է։ Արեգակի ցայտերանգությունը սուր է, ինչը թողնում է շատ վառ արևային լուսավորության ազդեցություն[2]։ Կեչիների վերին հատվածը չի երևում, տեսանելի են միայն ծառաբները և ոչ մեծ կանաչ ճյուղերը, որոնք առանձնանում են վառ կանաչ գույնով՝ անտառի մուգ կանաչ ֆոնին[3]։ Կտավի կենտրոնում պատկերված է հոսող առվակ, ինչը նկարը բաժանում է երկու մասի։
Այլ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուինջին մի քանի նկար և էսքիզ է ստեղծել, որոնք կրկին կոչվում են «Կեչու պուրակ»[4][5]։ Դրանցից մեկը նկարվել է 1901 թվականին և այսօր պահպանվում և ցուցադրվում է Բելառուսի ազգային արվեստի թանգարանում[3][5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 330. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ 2,0 2,1 «Куинджи Архип Иванович — Берёзовая роща». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 18.10.2018-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович — Берёзовая роща (1879)». Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 02.07.2012-ին.
- ↑ «Архип Иванович Куинджи. Галерея картин художника - Изображения берёз». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 12.07.2012-ին.
- ↑ 5,0 5,1 «Куинджи — Галерея по алфавиту — «Б»». Архип Иванович Куинджи, kuinji.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 02.07.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կեչու պուրակ» նկարը Արխիվացված 2020-09-18 Wayback Machine Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում
- «Архип Иванович Куинджи. Галерея картин художника - Березовая роща. 1879». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 02.07.2012-ին.