Կարճ գորշ կոճղարմատով և բազմաթիվ քուղանման դեղին-ծղոտագույն արմատներով բազմամյա թունավոր խոտաբույս է։ 1,5 մ բարձրությամբ հաստ տերևապատ ցողունը վերին մասում ծածկված է կարճ թավով։ Խոշոր տերևները ամբողջաեզր ցողունագիրկ էլիպսաձև են, իսկ վերին տերևները՝ նշտարաձև։ Կարճ ծաղկակոթերով և նշտարաձև ծաղկակիցներով եռանդամ ծաղիկները հավաքված են բազմածաղիկ հուրաններում։ Ներսում սպիտակավուն և թավոտ պսակակերպ ծաղկապատը դրսից կանաչավուն է։ Վեց պսակաթերթիկները դասավորված են աստղաձև, իսկ վեց առէջները կարճ են պսակաթերթիկներից։ Տափակ թևավոր սերմերովպտուղը եռանիստ, փեղկավոր, բազմասերմ ձվաձև տուփիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են աշնանը և վաղ գարնանը հավաքված կոճղարմատները արմատներով, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը թունավորող և մարսողական և սիրտանոթային համակարգի վրա ազդող ստերոիդային ալկալոիդներ[1]։