Կեղծ ղանձլամեր սպիտակ
Կեղծ ղանձլամեր սպիտակ | |
![]() Կեղծ ղանձլամեր սպիտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Մելանտազգիներ (Melanthiaceae) |
Ցեղ | Veratrum |
Տեսակ | Կեղծ ղանձլամեր սպիտակ (V. album) |
Միջազգային անվանում | |
Veratrum album |
Կեղծ ղանձլամեր սպիտակ (լատ.՝ Veratrum album), մելանթազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարճ գորշ կոճղարմատով և բազմաթիվ քուղանման դեղին-ծղոտագույն արմատներով բազմամյա թունավոր խոտաբույս է։ 1,5 մ բարձրությամբ հաստ տերևապատ ցողունը վերին մասում ծածկված է կարճ թավով։ Խոշոր տերևները ամբողջաեզր ցողունագիրկ էլիպսաձև են, իսկ վերին տերևները՝ նշտարաձև։ Կարճ ծաղկակոթերով և նշտարաձև ծաղկակիցներով եռանդամ ծաղիկները հավաքված են բազմածաղիկ հուրաններում։ Ներսում սպիտակավուն և թավոտ պսակակերպ ծաղկապատը դրսից կանաչավուն է։ Վեց պսակաթերթիկները դասավորված են աստղաձև, իսկ վեց առէջները կարճ են պսակաթերթիկներից։ Տափակ թևավոր սերմերով պտուղը եռանիստ, փեղկավոր, բազմասերմ ձվաձև տուփիկ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին և վերին լեռնային գոտիների մարգագետիններում, բացատներում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են աշնանը և վաղ գարնանը հավաքված կոճղարմատները արմատներով, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգը թունավորող և մարսողական և սիրտանոթային համակարգի վրա ազդող ստերոիդային ալկալոիդներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|