Կարմիր ծանուցում (ֆիլմ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կարմիր ծանուցում անգլ.՝ Red Notice | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր, մարտաֆիլմ թրիլեր և կինոկատակերգություն |
Թվական | նոյեմբերի 12, 2021 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոուսոն Մարշալ Թերբեր |
Պրոդյուսեր | Բո Ֆլին, Դուեյն Ջոնսոն, Դենի Գարսիա, Հիրամ Գարսիա և Ռոուսոն Մարշալ Թերբեր |
Սցենարի հեղինակ | Ռոուսոն Մարշալ Թերբեր |
Դերակատարներ | Դուեյն Ջոնսոն, Գալ Գադոթ, Ռայան Ռեյնոլդս, Ռիտու Արիա, Քրիս Դիամանտոպուլոս, Վինչենցո Ամատո և Պասկալ Պետարդի |
Օպերատոր | Մարկուս Ֆյորդերեր |
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
Նկարահանման վայր | Ատլանտա |
Կինոընկերություն | Seven Bucks Productions |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice), սպասվելիք ամերիկյան կատակերգական թրիլեր մարտաֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Ռոուսոն Մարշալ Թարբերն է։ Գլխավոր դերերում են Դուեյն Ջոնսոնը, Գալ Գադոտը և Ռայան Ռեյնոլդսը։ Ֆիլմը դարձել է Ջոնսոնի և Թարբերի երրորդ համագործակցությունը «Մեկուկես լրտես» և «Երկնաքեր» ֆիլմերից հետո։ Universal Pictures ընկերությունը ձեռք է բերել տեղայնացման իրավունքները և նախատեսել է թողարկումը 2020 թվականի նոյեմբերի 13-ին։ Սակայն 2019 թվականի հուլիսի 8-ին Universal-ը հրաժարվել է վճարել առաջարկվող բյուջեն և Նեթֆլիքսը համաձայնվել է տեղայնացնել ֆիլմը[1]։
Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային հանցավորության աշխարհում Ինտերպոլը Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice) է հայտարարել՝ աշխարհի առավել հայտնի արվեստի գողերից մեկին գտնելու համար[2]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուեյն Ջոնսոն՝ Ինտերպոլի գործակալ, որն աշխարհի լավագույն հետախույզներից մեկն է[2]
- Գալ Գադոտ՝ աշխարհի մեծագույն գողերից մեկը[2]
- Ռայան Ռեյնոլդս՝ աշխարհի մեծագույն խաբեբաներից մեկը[2]
- Ռիտու Արյա
- Քրիս Դիամանթոփուլոս
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարի 8-ին ֆիլմը (կատակերգական մարտաֆիլմ Դուեյն Ջոնսոնի և հեղինակ ու ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի կողմից) մշակվել է մրցութային պատերազմի շրջանակներում, որը բաղկացած է եղել դրա իրավունքների համար պայքարող խոշոր կինոընկերություններից։ Դրա մեջ ներգրավված են եղել Universal Pictures, Warner Bros. Pictures, Paramount Pictures, Legendary Entertainment, Նեթֆլիքս և Sony Pictures ստուդիաները։ 125-150 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ֆիլմի պրոդյուսերն է լինելու Բո Ֆլինն իր Flynn Picture Company-ով, իսկ Ջոնսոնը, Դանի Գարսիան և Հիրամ Գարսիան՝ իրենց Seven Bucks Productions-ով և Թարբերն՝ իր Bad Version Inc.-ով, ինչպես նաև Ուենդի Ջեյքոբսոնը, լինելու են գործադիր պրոդյուսերները[3]։ 2018 թվականի փետրվարի 9-ին հայտարարվել է, որ Universal և Legendary կինոընկերությունները դարձել են իրավունքների համար պատերազմի հաղթողներ։ Հաստատվել է նաև, որ Ջոնսոնը ֆիլմի համար 20 միլիոն դոլար է ստանալու[4]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 11-ին հաստատվել է, որ Գալ Գադոտը նկարահանվելու է ֆիլմում[5]։ 2019 թվականի հուլիսի 8-ին Ռայան Ռեյնոլդսը միացել է դերասանական կազմին[1]։ 2020 թվականի փետրվարի 10-ին Ռիտու Արյան և Քրիս Դիամանթոփուլոսը միացել են ֆիլմի նկարահանումներին[6]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանման շրջանը սկսվել է 2020 թվականի հունվարի 3-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[7][8]։ Ֆիլմի արտադրությունն ի սկզբանե պետք է սկսվեր 2019 թվականի ապրիլին՝ «Ջումանջի։ Նոր մակարդակ» ֆիլմում Ջոնսոնի աշխատանքի ավարտից հետո[9]։ 2019 թվականի հուլիսի 8-ին նկարահանումները հետաձգվել են մինչև 2020 թվականի սկիզբ[1]։ Իտալիայում նախատեսվող նկարահանումները չեղարկվել են COVID-19 համավարակի պատճառով[10]։ Մարտի 14-ին հայտարարվել է, որ արտադրությունը սառեցվել է համավարակի պատճառով[11]։ Վիզուալ էֆեկտների համար Օսկար մրցանակի արժանացած (Շեղբի վրայով վազողը - 2049) արտիստ Ռիչարդ Ռ․ Հուվերը զբաղվելու է ֆիլմի վիզուալ էֆեկտներով[12]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի փետրվարի 26-ին հայտարարվել է, որ Սթիվ Յաբլոնսկին դառնալու է ֆիլմի երգահանը։ Յաբլոնսկին մինչ այդ համագործակցել է ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի հետ՝ հեղինակելով «Երկնաքեր» ֆիլմի երաժշտությունը[13]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե Universal-ը նախատեսել է թողարկել ֆիլմը 2020 թվականի հունիսի 12-ին[14]։ Ամսաթիվը տեղափոխվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ի վրա[15]։ Ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսի 8-ին, նախագծի տեղայնացման իրավունքներն անցել են Նեթֆլիքսին[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Netflix Takes ‘Red Notice’; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Ռոուսոն Մարշալ Թարբեր-Directed Global Heist Film
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.instagram.com/p/B7kic2QF7PR
- ↑ «Dwayne Johnson Eyes Big Payday for Action/Comedy Red Notice». Screen Rant. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Universal, Legendary Land 'Red Notice' After Ferocious Auction For Dwayne Johnson Vehicle». Deadline. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Gal Gadot to Star in Dwayne Johnson's Action-Comedy 'Red Notice'». Variety. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ ‘Red Notice’: ‘The Umbrella Academy’s Ritu Arya, Chris Diamantopoulos Join Dwayne Johnson In Netflix Thriller
- ↑ «Dwayne Johnson's 'Red Notice' Atlanta Extras Casting Call for Prisoners». Project Casting. 2020 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Dennis, Ryan (2019 թ․ դեկտեմբերի 16). «Casting Call: Upcoming Netflix drama 'Red Notice' hiring actors». 11alive.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Gal Gadot Teaming with Dwayne Johnson for Actioner 'Red Notice'». Collider. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Coronavirus Prompts Netflix To Explore Options Outside Of Italy For Dwayne Johnson’s ‘Red Notice’
- ↑ Bennett, Anita (2020 թ․ մարտի 14). «Netflix Film 'Red Notice' Temporarily Halts Production Over Coronavirus». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ Frei, Vincent (2020 թ․ փետրվարի 18). «6 Underground: Richard Hoover – Overall VFX Supervisor – Netflix». Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Steve Jablonsky to Score Rawson Marshall Thurber's 'Red Notice'». Film Music Reporter. 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Dwayne Johnson's Action-Thriller 'Red Notice' Gets 2020 Release Date». Variety. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Dwayne Johnson Action-Thriller 'Red Notice' Heads To November 2020». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Fleming, Mike (2019 թ․ հուլիսի 8). «Netflix Takes 'Red Notice'; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Rawson Marshall Thurber-Directed Global Heist Film». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2021 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Նեթֆլիքսի բնօրինակ ծրագրեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում