Կարմիր ծանուցում (ֆիլմ)
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Կարմիր ծանուցում անգլ.՝ Red Notice | |
---|---|
![]() Պաշտոնական գովազդային սինգլ | |
Երկիր | ![]() |
Ժանր | Կատակերգական թրիլեր մարտաֆիլմ |
Թվական | նոյեմբերի 12, 2021 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ռոուսոն Մարշալ Թարբեր |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Ռոուսոն Մարշալ Թարբեր |
Դերակատարներ | |
Օպերատոր | Մարկուս Ֆյորդերեր |
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
Մոնտաժ | Մայքլ Սեյլ |
Նկարահանման վայր | Ատլանտա |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 118 րոպե |
Բյուջե | $125–150 միլիոն[1] |
Տեղայնացնող | Նեթֆլիքս |
IMDb | ID 7991608 |
ԿինոՊոիսկ | ID 1115099 |
Պաշտոնական կայքէջ |
Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice), սպասվելիք ամերիկյան կատակերգական թրիլեր մարտաֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Ռոուսոն Մարշալ Թարբերն է։ Գլխավոր դերերում են Դուեյն Ջոնսոնը, Գալ Գադոտը և Ռայան Ռեյնոլդսը։ Ֆիլմը դարձել է Ջոնսոնի և Թարբերի երրորդ համագործակցությունը «Մեկուկես լրտես» և «Երկնաքեր» ֆիլմերից հետո։ Universal Pictures ընկերությունը ձեռք է բերել տեղայնացման իրավունքները և նախատեսել է թողարկումը 2020 թվականի նոյեմբերի 13-ին։ Սակայն 2019 թվականի հուլիսի 8-ին Universal-ը հրաժարվել է վճարել առաջարկվող բյուջեն և Նեթֆլիքսը համաձայնվել է տեղայնացնել ֆիլմը[2]։
Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային հանցավորության աշխարհում Ինտերպոլը Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice) է հայտարարել՝ աշխարհի առավել հայտնի արվեստի գողերից մեկին գտնելու համար[3]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուեյն Ջոնսոն՝ Ինտերպոլի գործակալ, որն աշխարհի լավագույն հետախույզներից մեկն է[3]
- Գալ Գադոտ՝ աշխարհի մեծագույն գողերից մեկը[3]
- Ռայան Ռեյնոլդս՝ աշխարհի մեծագույն խաբեբաներից մեկը[3]
- Ռիտու Արյա
- Քրիս Դիամանթոփուլոս
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարի 8-ին ֆիլմը (կատակերգական մարտաֆիլմ Դուեյն Ջոնսոնի և հեղինակ ու ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի կողմից) մշակվել է մրցութային պատերազմի շրջանակներում, որը բաղկացած է եղել դրա իրավունքների համար պայքարող խոշոր կինոընկերություններից։ Դրա մեջ ներգրավված են եղել Universal Pictures, Warner Bros. Pictures, Paramount Pictures, Legendary Entertainment, Նեթֆլիքս և Sony Pictures ստուդիաները։ 125-150 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ֆիլմի պրոդյուսերն է լինելու Բո Ֆլինն իր Flynn Picture Company-ով, իսկ Ջոնսոնը, Դանի Գարսիան և Հիրամ Գարսիան՝ իրենց Seven Bucks Productions-ով և Թարբերն՝ իր Bad Version Inc.-ով, ինչպես նաև Ուենդի Ջեյքոբսոնը, լինելու են գործադիր պրոդյուսերները[4]։ 2018 թվականի փետրվարի 9-ին հայտարարվել է, որ Universal և Legendary կինոընկերությունները դարձել են իրավունքների համար պատերազմի հաղթողներ։ Հաստատվել է նաև, որ Ջոնսոնը ֆիլմի համար 20 միլիոն դոլար է ստանալու[5]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 11-ին հաստատվել է, որ Գալ Գադոտը նկարահանվելու է ֆիլմում[6]։ 2019 թվականի հուլիսի 8-ին Ռայան Ռեյնոլդսը միացել է դերասանական կազմին[2]։ 2020 թվականի փետրվարի 10-ին Ռիտու Արյան և Քրիս Դիամանթոփուլոսը միացել են ֆիլմի նկարահանումներին[7]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանման շրջանը սկսվել է 2020 թվականի հունվարի 3-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[8][9]։ Ֆիլմի արտադրությունն ի սկզբանե պետք է սկսվեր 2019 թվականի ապրիլին՝ «Ջումանջի։ Նոր մակարդակ» ֆիլմում Ջոնսոնի աշխատանքի ավարտից հետո[10]։ 2019 թվականի հուլիսի 8-ին նկարահանումները հետաձգվել են մինչև 2020 թվականի սկիզբ[2]։ Իտալիայում նախատեսվող նկարահանումները չեղարկվել են COVID-19 համավարակի պատճառով[11]։ Մարտի 14-ին հայտարարվել է, որ արտադրությունը սառեցվել է համավարակի պատճառով[12]։ Վիզուալ էֆեկտների համար Օսկար մրցանակի արժանացած (Շեղբի վրայով վազողը - 2049) արտիստ Ռիչարդ Ռ․ Հուվերը զբաղվելու է ֆիլմի վիզուալ էֆեկտներով[13]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի փետրվարի 26-ին հայտարարվել է, որ Սթիվ Յաբլոնսկին դառնալու է ֆիլմի երգահանը։ Յաբլոնսկին մինչ այդ համագործակցել է ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի հետ՝ հեղինակելով «Երկնաքեր» ֆիլմի երաժշտությունը[14]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե Universal-ը նախատեսել է թողարկել ֆիլմը 2020 թվականի հունիսի 12-ին[15]։ Ամսաթիվը տեղափոխվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ի վրա[16]։ Ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսի 8-ին, նախագծի տեղայնացման իրավունքներն անցել են Նեթֆլիքսին[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Dwayne Johnson Eyes $20M Payday for Action Thriller 'Red Notice' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է February 7, 2018
- ↑ 2,0 2,1 2,2 Netflix Takes ‘Red Notice’; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Ռոուսոն Մարշալ Թարբեր-Directed Global Heist Film
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.instagram.com/p/B7kic2QF7PR
- ↑ «Dwayne Johnson Eyes Big Payday for Action/Comedy Red Notice»։ Screen Rant։ Վերցված է February 8, 2018
- ↑ «Universal, Legendary Land 'Red Notice' After Ferocious Auction For Dwayne Johnson Vehicle»։ Deadline։ Վերցված է February 9, 2018
- ↑ «Gal Gadot to Star in Dwayne Johnson's Action-Comedy 'Red Notice'»։ Variety։ Վերցված է June 11, 2018
- ↑ ‘Red Notice’: ‘The Umbrella Academy’s Ritu Arya, Chris Diamantopoulos Join Dwayne Johnson In Netflix Thriller
- ↑ «Dwayne Johnson’s ‘Red Notice’ Atlanta Extras Casting Call for Prisoners»։ Project Casting։ January 3, 2020։ Վերցված է January 13, 2020
- ↑ Dennis Ryan (December 16, 2019)։ «Casting Call: Upcoming Netflix drama 'Red Notice' hiring actors»։ 11alive.com։ Վերցված է January 13, 2020
- ↑ «Gal Gadot Teaming with Dwayne Johnson for Actioner 'Red Notice'»։ Collider։ Վերցված է June 11, 2018
- ↑ Coronavirus Prompts Netflix To Explore Options Outside Of Italy For Dwayne Johnson’s ‘Red Notice’
- ↑ Bennett Anita (March 14, 2020)։ «Netflix Film ‘Red Notice’ Temporarily Halts Production Over Coronavirus»։ Deadline Hollywood։ Վերցված է March 15, 2020
- ↑ Frei Vincent (February 18, 2020)։ «6 Underground: Richard Hoover – Overall VFX Supervisor – Netflix»։ Վերցված է March 3, 2020
- ↑ «Steve Jablonsky to Score Rawson Marshall Thurber’s ‘Red Notice’»։ Film Music Reporter։ February 26, 2020։ Վերցված է March 3, 2020
- ↑ «Dwayne Johnson's Action-Thriller 'Red Notice' Gets 2020 Release Date»։ Variety։ Վերցված է March 16, 2018
- ↑ «Dwayne Johnson Action-Thriller 'Red Notice' Heads To November 2020»։ Deadline։ Վերցված է November 8, 2018
- ↑ Fleming Mike (July 8, 2019)։ «Netflix Takes ‘Red Notice’; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Rawson Marshall Thurber-Directed Global Heist Film»։ Deadline Hollywood։ Վերցված է February 7, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|