Ջումանջի։ Նոր մակարդակ
Ջումանջի։ Նոր մակարդակ անգլ.՝ Jumanji: The Next Level | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգական էքշն ֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն և գրքերի էկրանավորում |
Հիմք | Ջումանջի |
Թվական | դեկտեմբերի 12, 2019[1][2], դեկտեմբերի 13, 2019[1], դեկտեմբերի 11, 2019[1], դեկտեմբերի 4, 2019[1], դեկտեմբերի 6, 2019[1], դեկտեմբերի 5, 2019[1] և դեկտեմբերի 10, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյկ Կեզդան |
Պրոդյուսեր | Դուեյն Ջոնսոն, Դենի Գարսիա, Հիրամ Գարսիա, Matt Tolmach? և William Teitler? |
Սցենարի հեղինակ | Ջեֆ Փինքներ, Ջեյկ Կեզդան և Սքոթ Ռոզենբերգ |
Դերակատարներ | Քևին Հարտ, Ջեք Բլեք, Քարեն Գիլան, Դենի Դե Վիտո, Նիք Ջոնաս, Ակվաֆինա, Ser'Darius Blain?, Մեդիսոն Այսմեն, Morgan Turner?, Alex Wolff?, Դենի Գլովեր, Դանիա Ռամիրես[3] և Դուեյն Ջոնսոն |
Օպերատոր | Դյուլա Պադոշ |
Երաժշտություն | Հենրի Ջեքման |
Մոնտաժ | Steve Edwards? |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս և Seven Bucks Productions |
Տևողություն | 122 րոպե |
Բյուջե | 125 000 000 $[4] |
Շահույթ | 800 059 707 $[5] և 320 314 960 $[6] |
Նախորդ | Ջումանջի |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ջումանջի. Նոր մակարդակ»[7] (անգլ.՝ Jumanji: The Next Level[8]), ռեժիսոր Ջեյք Քեզդանի ամերիկյան արկածային ֆիլմ, Ջումանջի։ Ջունգլիների կանչը ֆիլմի շարունակությունը և Ջումանջի ֆրանշիզայի երրորդ մասը։ Իրենց դերերը մարմնավորում են Դուեյն Ջոնսոնը, Քևին Հարթը, Ջեք Բլեքը, Քարեն Գիլանը, Նիք Ջոնասը, Սեր Դարիուս Բլենը, Մեդիսոն Այսմենը, Մորգան Թյորները և Ալեքս Վուլֆը։
Ֆիլմի պրեմիերան ասիական երկրներում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ում`դեկտեմբերի 13-ին[9], Ռուսաստանում` դեկտեմբերի 12-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդ ֆիլմի վերջնամասում Սպենսերը՝ իր ընկերներից գաղտնի պահպանել էր Ջումանջի տեսախաղի ոչնչացված ֆրագմենտները և իր պապիկի նկուղում աշխատել էր քարթիջի նորոգման վրա։ Սպենսերի ընկերները գալիս են նրա մոտ և հայտնաբերում, որ իրենց ընկերն անհետացել է, իսկ խաղը սկսվել։ Երեխաները որոշում են նորից մտնել Ջումանջի, որ օգնեն նրան։ Սպենսերի պապիկը, Էդդին և իր ընկերը` Մայլո Ջոկերը ձայներ են լսում և նույնպես պատահաբար մտնում խաղի մեջ։ Պատանիները պետք է օգնեն Էդդիին և Մայլոյին սովորել իրենց՝ խաղի ներքին կերպարներին, օգնեն գտնել Սպենսերին և նորից փախչեն Ջումանջիից։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դուեյն Ջոնսոն՝ բժիշկ Սմոլդեր Բրեյվեսթոուն, Էդդիի կերպարը, Սպենսերի նախկին կերպարը. ուժեղ, իր ուժերին վստահ հնագետ և հետազոտող, ինչպես նաև խմբի առաջնորդ[10]։
- Դենի Դե Վիտո՝ Էդդի Գիլպին, Սպենսերի քմահաճ և տարօրինակ պապիկը[11]։
- Ջեք Բլեք՝ պրոֆեսոր Շելդոն «Շելլի» Օբերոն, Ֆրիդջի կերպարը, Բեթանիի նախկին կերպարը. գաղտնագիր, քարտեզագիր, հնագետ և հնէաբան[10]։
- Սըր Դարիուս Բլեյն` Էնթոնի «Ֆրիջ» Ջոնսոն, ֆուտբոլիստ Բրանտֆորդի միջին դպրոցից, ով ավելի շատ մտածում է ֆուտբոլի, քան ուսման մասին[12]։
- Քևին Հարթ`Ֆրանկլին «Մոս» Ֆինբար, Մայլոյի կերպարը, Ֆրիդջի նախկին կերպարը. ցածր հասակով կենդանաբան և զինակիր[10]։
- Դենի Գլովեր`Մայլո Ուոքեր, Էդդիի ընկերը[13]։
- Քարեն Գիլան`Ռուբի Ռաունդհաուս, Մարտայի կերպարը. մարտարվեստների վարպետ և «պարող մարտիկ»[14]։
- Մորգան Թյորներ՝ Մարտա Քելլի, ամաչկոտ ինտելեկտուալ աղջին Բրանտֆորդի միջին դպրոցից։ Ունի ռոմանտիկ հարաբերություններ Սպենսերի հետ[15]։
- Նիք Ջոնաս՝ Ջեֆերսոն «Հիդրոինքնաթիռ (Հիդրոպլան)» Մակդոն, Ալեքս Վրիկի կերպարը. ինքնաթիռի երիտասարդ օդաչու, ով մնում էր ջունգլիներում գտնվող տանը, որը պատրաստել էր նախկին խաղացող Ալան Փերիշը՝ խաղում իր փորձությունն անցնելու ժամանակ[10]։
- Քոլին Հենքս`Ալեքս Վրիկ, երեխաներ ունեցող ամուսացած տղամարդ, ով լինելով պատանի՝ բազմաթիվ տարներ անց էր կացրել Ջումանջի վիդեոխաղում, մինչև նրան չէին փրկել և նա չէր վերադարձել իր ժամանակներ[16]։
- Ակվաֆինա՝ Մին Ֆլիտվուդ [14]
- Ալեքս Վուլֆ`Սպենսեր Գիլին, Բրանտֆորդ միջին դպրոցի աշակերտ։ Խաղում նրա փորձը օգնեց նրան հաղթահարել անհանգստությունն ու պանֆոբիան և իր մեջ զարգացնել ինքնավստահությունը։ Սպենսերին ձգեց խաղը, և նրա ընկերները, պապիկը և պապիկի ընկերը փորձում են նրան օգնել[15]։
- Մեդիսոն Այսմեն` Բեթանի Ուոքեր, գեղեցիկ, հանրահայտ և եսակենտրոն աղջիկ, որի փորձը խաղում ստիպեց նրան ավելի շատ հոգ տանել ուրիշների մասին[15].
- Ռիզ Դարբի՝ Նայջըլ Բիլլինգսլի, ուղեկցորդ խաղի մեջ[17]։
- Մասսի Ֆուրլան` Ռենալդո
- Դաիա Ռամիրեզ[18]։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի հունվարի 21-ից մայիսի 11-ին Ալբերտայում (Fortress Mountain լեռնադահուկային առողջարան), Ատլանտայում, Կալգարիում և Հավայան կղզիներում[19][20][21] Դուեյնի հոնորարը կազմել է 23,5 միլիոն դոլար[22]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է 2019 թվականի Սուրբ ծննդին[12]։ Հունիսի հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պրեմիերան լինելու է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին[9].
Առաջին թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 1-ին[23]։
Դրամարկղային հավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում և Կանադայում Ջումանջի։ Նոր մակարդակ ֆիլմը կթողարկվի միևնույն շաբաթվա մեջ՝ Ռիչարդ Ջյուելի գործ և Սև Սուրբ ծնունդ ֆիլմերի հետ միասին։ Դեբյուտային արձակուրդում նրան կանխատեսում էին հավաքներ 40 միլիոն դոլարի չափով[24]։
Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Box Office Mojo — 1999.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt7975244/?ref_=bo_rl_ti
- ↑ https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?area=XWW
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt7975244
- ↑ «Джуманджи: Новый уровень (2019)»։ Film.ru։ Վերցված է 2019-07-01
- ↑ Rebecca Rubin (2019-07-01)։ «‘Jumanji: The Next Level’ Drops First Trailer» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-07-01
- ↑ 9,0 9,1 Clint Frederick (2018-06-28)։ «Sony Pictures Sets Dates for Angry Birds 2 and Jumanji 3» (en-US)։ ComingSoon.net։ Արխիվացված է օրիգինալից 28 июня 2018-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Amanda N'Duka (2019-02-06)։ «Nick Jonas Officially Returning For Sony’s ‘Jumanji’ Sequel» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-07-01
- ↑ Justin Kroll (2019-01-04)։ «Danny DeVito Joins Dwayne Johnson in ‘Jumanji’ Sequel (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-07-01
- ↑ 12,0 12,1 Max Evry (2018-01-25)։ «Jumanji 3 to Potentially Take on Star Wars: Episode IX in 2019» (en-US)։ ComingSoon.net։ Արխիվացված է օրիգինալից 29 января 2018-ին։ Վերցված է 2019-07-01
- ↑ Borys Kit։ «'Jumanji 2' Adds Danny Glover to Cast» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-01
- ↑ 14,0 14,1 Justin Kroll (2019-01-03)։ «Awkwafina Joins Dwayne Johnson and Kevin Hart in ‘Jumanji’ Sequel» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-07-01
- ↑ 15,0 15,1 15,2 Anthony D'Alessandro (2019-02-04)։ «‘Jumanji’ Teen Gang Return For Sequel» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-07-01
- ↑ Ciara McVey։ «Colin Hanks Returning For 'Jumanji: Welcome to the Jungle' Sequel» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-01
- ↑ Amanda N'Duka (2019-03-11)։ «Rhys Darby To Reprise His Role In ‘Jumanji: Welcome to the Jungle’ Sequel» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-07-01
- ↑ Anthony D'Alessandro (2019-03-05)։ «Dania Ramirez Journeys To ‘Jumanji’ Sequel; James Moses Black Books ‘Black And Blue’» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-07-01
- ↑ Marc Christopher (հոկտեմբերի 21, 2018)։ «'Jumanji' Sequel To Start Filming On January 21st In Atlanta - Adds 'Captain Marvel' Art Director - GWW»։ thegww.com։ Վերցված է հոկտեմբերի 25, 2018
- ↑ Jirak Jamie (մայիսի 11, 2019)։ «The Rock Wraps Production on 'Jumanji' Sequel»։ Comic Book։ Վերցված է հունիսի 23, 2019
- ↑ Volmers Eric (ապրիլի 10, 2019)։ «Jumanji sequel to film in Kananaskis next week»։ Calgary Herald։ Վերցված է հուլիսի 30, 2019
- ↑ Welk Brian (օգոստոսի 22, 2019)։ «Dwayne Johnson, Chris Hemsworth Top Forbes’ 2019 Highest-Paid Actors List (Photos)»։ TheWrap։ Վերցված է օգոստոսի 22, 2019
- ↑ Sony Pictures Entertainment (2019-07-01)։ «JUMANJI: THE NEXT LEVEL - Official Trailer (HD)»։ Վերցված է 2019-07-01
- ↑ D'Alessandro Anthony (նոյեմբերի 21, 2019)։ «‘Jumanji: The Next Level’ Looks To Jump Past $40M+ Opening»։ Deadline Hollywood։ Վերցված է նոյեմբերի 23, 2019