Պանֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պանֆոբիա (պանտոֆոբիա[1]; հին հուն․՝ πᾶν՝ «ամեն ինչ» և հին հուն․՝ -φοβία, φόβος՝ «վախ»), վախ ամեն ինչից, բոլոր գործողություններից և իրադարձություններից, ներքին և արտաքին յուրաքանչյուր փոփոխությունից։ Ուղեկցվում է անհանգստությամբ[1]։ Այս ֆոբիայով տառապող մարդիկ անընդհատ մտածում են, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու, և այդ վախը միշտ առկա է։ Պանֆոբիա ունեցող մարդկանց մոտ զարգացած է երևակայությունը, և նրանք կարող են մտածել այնպիսի բաներ, որոնք իրական կյանքում քիչ հավանական են։ Նրանք փնտրում են նշաններ, որոնք կարող են արդարացնել իրենց վախն ու տագնապը։ Պանֆոբիան մշտական տագնապի ձև է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանֆոբիա տերմինը առաջին անգամ օգտագործել է Թեոդյուլ Արման Ռիբոն 1911 թվականին «Զգացմունքների հոգեբանություն» աշխատությունում»[3]։ Նա բնութագրում է այն որպես «վիճակ, որում հիվանդը վախենում է ամեն ինչից կամ ոչինչից, որտեղ անհանգստությունը որևէ օբյեկտի կառչած լինելու փոխարեն, լողում է ինչպես երազում և դառնում է հաստատուն միայն այն ժամանակ, երբ մեկ օբյեկտից մյուսն անցնելիս, կախված հանգամանքներից, որոշում է վտանգի աղբյուրը»։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան DSM-5–ում («Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության դասակարգում») չկա հատուկ ֆոբիա, որին համապատասխանում է համապարփակ վախը, սակայն կա ընդհանրացված տագնապային խանգարում, որը ներկայացվում է որպես «չափից դուրս անհանգստություն և տագնապ (վատ մտավախություններ) գործողությունների և իրադարձությունների նկատմամբ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В. М. Блейхер, И. В. Крук Пантофобия // Толковый словарь психиатрических терминов. — МОДЭК, 1995. — ISBN 5-87224-067-8
  2. Ronald Manual Doctor, Ada P. Kahn, Christine A. Adamec Panphobia // The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties. — Infobase Publishing, 2010. — P. 347. — ISBN 978-0-8160-6453-3
  3. Papakostas, Y. G.; Eftychiadis, A.; Papakostas, G. I.; Christodoulou, G. N. (2003). «A Historical Inquiry into the Appropriateness of the Term 'Panic Disorder'». History of Psychiatry 14 (2): 195. doi:10.1177/0957154X030142004
  4. Американская психиатрическая ассоциация Anxiety disorders // Diagnostic and statistical manual of mental disorders (DSM-5). — Arlington, VA, 2013. — Vol. 5. — P. 190. — ISBN 978-0-89042-554-1, 978-0-89042-555-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]