Ծնվել է Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքում[3]։ Ներկայումս Այսմենը հանդիպում է երգիչ և մոդել Սփենսեր Սազերլենդի հետ։ Մի քանի ամսվա ընթացքում նա անցել է չորս լսումներ «Դեռևս թագավոր» սերիալի դերի համար[4][5]։ Նա նաև հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Ամերիկյան ընտանիք» և «Վտանգավոր Հենրին»։ 2017 թվականին խաղացել է Բեթանիի «Ջումանջի։ Ջունգլիների կանչը» և Պեմի դերը «Beauty Mark» ֆիլմերում[6][7]։ 2018 թվականի փետրվարին Այսմենը հաստատվել է 2015 թվականի «Սարսափներ» ֆիլմի սիքվելի դերի համար, որը անվանվել է «Սարսափներ։ Ուրվականային Հելոուին»[8][9]։
2018 թվականի հոկտեմբերին Մեդիսոնը դեր է ստացել «Անաբելի անեծքը 3» ֆիլմում։