Վտանգավոր Հենրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վտանգավոր Հենրին
Ժանրդեռահասային սիթքոմ, ամերիկյան սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ֆիլմ անչափահասների համար և էքշն սերիալ
ՍտեղծողԴեն Շնեդեր, Dana Olsen? և Նատան Կրես
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՍթիվ Հոֆեր
Գլխավոր
դերերում
Ջեյս Նորման, Կուպեր Բարնս, Riele Downs?, Sean Ryan Fox?, Էլլա Անդերսոն և Michael Cohen?
ՊրոդյուսերԴեն Շնեդեր
ՍցենարիստԴեն Շնեդեր
ԵրաժշտությունMichael Corcoran?
Պատմվածքի վայրSwellview?
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ121
Էկրաններին էհուլիսի 26, 2014[1]-ից մարտի 21, 2020[2]
ՀեռուստաալիքNickelodeon
ԸնկերությունSchneider's Bakery
ԴիստրիբյուտորNickelodeon
Պաշտոնական կայքէջ

«Վտանգավոր Հենրին» (անգլ.՝ Henry Danger), Nickelodeon ալիքի ամերիկական կատակերգության ժանրի հեռուստասերիալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսիս 15-ին։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

13 ամյա դառահաս Հենրին դարձավ սուպերհերոս Կապիտան Չելի օգնականը։ Նրան արգելված էր ինչ-որ մեկին պատմել, թե ինչով է նա զբաղվում և նա պետք է գաղտնի պահեր դա անգամ իր ընկերներց և բարեկամներից։ Մի օր Կապիտանը պետք է գնա և Հենրին պետք է զբաղեցնի նրա տեղը[3]։

Սերիալի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Հարթ («Վտանգավոր Հենրին») (Ջեյս Նորման) — 13 ամյա դեռահաս (ավելի ուշ 17 ամյա երիտաարդ), ով Կապիտան Չելի օգնականն է։ Ապրում է Խոլմոգորսկի շրջանում իր ծնողների և կրտսեր քրոջ հետ։ Ունի սուպերուժ՝ հիպերմոբիլություն։ Ստացավ այն շամանների կողմից 3-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում («Սուպերուժի ժամանակը»)։ Խիզախ, միշտ գալիս է ունության նրանց, ովքեր ունեն օգնության կարիք, բայց նույն ժամանակ սիրում է փառք և ուշադրություն։ Նա աշխատում է «Անհեթեթություն» խանութում։
  • Ռեյ Մանչեստր («Կապիտան Չել») (Կուպեր Բարնս) — 34 ամյա սուպերհերոս (ավելի ուշ 37 ամյա), ով վարժեցնում է Հենրիին։ Ունի սուպերուժ ՝անխոցելիություն։ Դարձել է անխոցելի, երբ իր հոր՝ գիտնականի աշխատատեղում տեղի է ունեցել միջադեպ։ Ունի Չել-քարանձավ «Անհեթեթություն» խանութի տակ։
  • Շարլոտտա Փեյջ (Ռիել Դաունս) — Հենրիի ամենալավ ընկերուհին։ Նա սակաստիկ է և շատ խելացի։ 1-ին եթերաշրջանի 3-րդ սերիայում Շարլոտտան իմանում է Հենրիի գաղտնիքը և ստանում է Կապիտան Չելի և Հենրիի մենեջերի դերը։ Հաճախ փորձում է ցույց տալ իր կարևորությունը խմբում։
  • Ջասպեր Դանլոպ (Շոն Ռայան Ֆոքս) — Հենրիի ամենալավ ընկերը։ Կապտան Չելի մեծ երկրպագու։ Միշտ ունենում է շատ մտքեր որոնք հաճախ համարվում են անիմաստ։ Ունի տարօրինակ հոբբի՝ հավաքում է դույլեր։ Իմանում է Հենրիի գաղտնիքի մասին 2-րդ եթերաշրջանում («Ես գիտեմ քո գաղտնիքը»)։ Սկսած այդ ժամանակվանից աշխատում է «Անհեթեթություն» խանութում որպես վաճառող։
  • Պայպեր Հարթ (Էլլա Անդերսոն) — 9 ամյա (13 ամյա) ինքնակամ Հենրիի կրտսեր քույրը։ Կապիտան Չելի և Վտանգավոր Հենրիի երկրպագու։ Ունի անհավասարակշիռ բնավորւթյուն և հաճախ զայրանում է հարազատների վրա։ Ընկնում է ժամանակակից միտումների ետևից։ Չի սիրում Ջասպերի արարքները։
  • Շվոզ (Մայքլ Քոեն) — Ռեյի աշխատողն է, ով պատրաստում է Չել-քարանձավի տարբեր սարքավորումները։ Հայտնվել է 1-ին եթերաշրջանի 10-րդ սերիայում։ Դարձել է գլխավոր հերոս 5-րդ եթերաշրջանում։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյք Հարթ (Ջեֆֆրի Նիկոլաս Բրաուն) — Հենրիի և Պայպերի հայրը։
  • Սիրենա Հարթ   (Քելլի Սալիվան)— Հենրիի և Պայպերի մայրը։
  • Գուչ (Դունկան Բրավո) — «Անհեթեթություն» խանութի գանձապահ, ով աշխատում է Ռեյի հետ։ Երբ լսվում է տագնապի ազդանշանը նա տեղեկացնում է Ռեյին։ Ունի եղբորորդի ում Բենջմի անունով և միջատակեր բույս Օմառ անունով։ Հայտնվել է միայն առաջին եթերաշրջանում։
  • Սիդնի Բիրնբաում (Ջո Կապրիլիան) — Հենրիի տարօրինակ և զվարճալի համադասարանցին։ Ամենալավ ընկերը համարվում է Օլիվերը։ Նրանք ունեն նույն անձնական հատկությունները
  • Օլիվեր Փուկ (Մետյու Չժան) — Հենրիի տարօրինակ և զվարճալի համադասարանցին։ Ամենալավ ընկերը համարվում է Սիդնին։ Նրանք ունեն նույն անձնական հատկությունները
  • Բիանկա (Մեյբ Տոմալտի) — աղջիկ, ում սիրահարվել էր Հենրին։ 2-րդ եթերաշրջանի 17-րդ սերիայում ասվում է, որ նա գնում է, որպեսզի նկարահանվի «Երեխաները անտառում» ռեալիթի-շոի վերջին եթերաշրջանում։
  • Միտչ Բիլսկի (Էնդրիու Կոլդուելլ) — դպրոցական խուլիգան
  • Տիկին Շեյփեն (Ջիլլ Բենջամին) — Խոլմոգորսկի շրջանի միջին դպրոցի պատմության ուսուցչուհի։
  • Թրենտ Օվերանդեր (Վինստոն Սթորի) — լրագրող, ով տեղեկացնում է Խոլմոգորսկի նորությունների, Կապիտան Չելի և Վտանգավոր Հենրիի մասին։ Մերիի Կոլեգան է։
  • Մերի Հեփերման (Քերրի Բերետտ) — լրագրող, ով տեղեկացնում է Խոլմոգորսկի նորությունների, Կապիտան Չելի և Վտանգավոր Հենրիի մասին։ Թրենտի կոլեգան է։
  • Խլոյա Հարթման (Ջեյդ Պատտիջոն) — Հենրիի նախկին ընկերուհին։ Նկարահանվում է «Երեխաները անտառում» ռեալիթի-շոուում։

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանդալ (Ջոշ Ֆինգեռխատ) — Ներկերի զորքի առաջնորդը, ով գտնվում է բանտում։ Ապրում էր մոր և ծույլ օպեռատորի հետ։
  • Ժամանակավար (Ջոուի Ռիխտեր) — հանցագործ, ով ով ստեղծել է ժամանակի մեքենան։ Նույնպես բանտարկված է ինչպես մյուս հանցագործները։
  • Վերոնիկա (Մեդիսոն Իսման) — Ներկի զինվոր։ Դառնում է Հենրիի ընկերուհին։ Բաժանվում են 2-րդ եթերաշրջանում, երբ նրան բանտարկում են

Եթերաշրջանների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Եթեր դուրս գալու օրիգինալ ամսաթիվը(ԱՄՆ)
Եթերաշրջանի պրեմիերան Եթերաշրջանի վերջը
1 25 2014 թվականի հուլիսի 26 2015 թվականի մայիսի 16 16 мая 2015
2 18 2015 թվականի սեպտեմբերի 12 2016 թվականի հուլիսի 17
3 19 2016 թվականի սեպտեմբերի 17 2017 թվականի հոկտեմբերի7
4 22 2017 թվականի հոկտեմբերի 21 2018 թվականի հոկտեմբերի 20
5 30 2018 թվականի նոյեմբերի 3
Շարունակելի

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 12-ին[4][5][6]։ 2016 թվականի մարտի 2-ին հեռուստասերիալը որոշվել է շարունակել երրորդ եթերաշրջանը [7]։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 17-ին։ 2016 թվականի նոյեմբերի 16-ին հեռուստասերիալը որոշվել է շարանակել չորրորդ եթերաշրջանը[8], որի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[9]։

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում հեռուստասերիալը հեռարձակվել է YTV ալիքով[10]։ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 24-ին Nickelodeon ալիքով[11]։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 16-ին Nickelodeon ալիքով[12], իսկ ԱՄՆ-ում այն տեղի ունեցել 2015 թվականի մայիսի 4-ին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակներ Կատեգորիա Առաջադրված Աղբյուր
2015 Kids' Choice Awards Любимое ТВ-шоу Опасный Генри [13]
2016 Kids' Choice Awards Любимое ТВ-шоу Опасный Генри [14]
2017 Kids’ Choice Awards Любимое детское ТВ-шоу Опасный Генри [15]
2018 Kids' Choice Awards Любимое ТВ-шоу Опасный Генри
2019 Kids' Choice Awards Любимое комедийное ТВ-шоу Опасный Генри [16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Henry_Danger
  3. ««Опасный Генри»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-02 
  4. «‘Henry Danger’ and ‘Nicky, Ricky, Dicky & Dawn’ Renewed for Second Seasons by Nickelodeon»։ TV by the Numbers։ 2014-11-18։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-15-ին։ Վերցված է 2016-08-24 
  5. Nellie Andreeva (2014-12-02)։ «‘Henry Danger’ & ‘Nicky, Ricky, Dicky & Dawn’ Renewed By Nickelodeon» (անգլերեն)։ deadline.com։ Վերցված է 2016-08-24 
  6. «NickALive!: Nickelodeon USA To Debut "Henry Danger" Season Two On Saturday 12th September 2015»։ nickalive.blogspot.ae։ July 12, 2015։ Վերցված է 2016-08-24 
  7. Brian Steinberg (2016-03-02)։ «Nickelodeon Unveils Four Live-Action Series, Animated Movie at Upfront» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-08-24 
  8. Petski Denise (2016-11-16)։ «‘Henry Danger’ & ‘Game Shakers’ Renewed By Nickelodeon»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-11-30 
  9. «TV Listings: Find Local TV Listings for your favorite Channels, TV Shows and Movies- Zap2it»։ tvlistings.zap2it.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-02-ին։ Վերցված է 2017-11-30 
  10. «Outrageous Fun this Fall on YTV! Weeknights at 7 p.m. ET/PT Beginning October 6» (անգլերեն)։ Corus Entertainment։ September 30, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-17-ին։ Վերցված է 2016-08-24 
  11. DHiggins (2015-01-02)։ «JANUARY: 200+ new and returning Foxtel shows»։ Foxtel Community։ Վերցված է 2016-08-24 
  12. Olivia Endersby (15 Jan 2015)։ «SAVE THE DAY THE SUPERHERO WAY WITH NICKELODEON THIS FEBRUARY»։ www.vimn.com։ Վերցված է 2016-08-24 
  13. Stephanie Webber (March 28, 2015)։ «Kids' Choice Awards 2015: Complete List of Winners!»։ Us Weekly։ Վերցված է February 26, 2017 
  14. Nicholas Hautman (March 12, 2016)։ «Kids’ Choice Awards 2016: Complete List of Winners»։ Us Weekly։ Վերցված է February 21, 2017 
  15. «Nickelodeon Kids Choice Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է September 5, 2016 
  16. «Nickelodeon Kids Choice Awards 2019 Winners and Nominations» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]