Jump to content

Կարմե Չակոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմե Չակոն
իսպ.՝ Carme Chacón
 
Կուսակցություն՝ Կատալոնիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Բարսելոնայի համալսարան, Մանչեսթերի համալսարան, Բարսելոնայի ինքնավար համալսարան, Յորքի համալսարան և Լավալի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան
Ծննդյան օր մարտի 13, 1971(1971-03-13)[1]
Ծննդավայր Էսպլուգաս դե Լյոբրեգատ, Corporació Metropolitana de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Վախճանի օր ապրիլի 9, 2017(2017-04-09)[2][3] (46 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա[3]
Թաղված Էսպլուգաս դե Լյոբրեգատ
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Carme Chacón Piqueras
Ամուսին Միգել Բառոսո
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ Թագի շքանշանի մեծ սպա և Սան Ժորդիի Խաչ[4]

Կարմե Չակոն ի Պիկերաս (իսպ.՝ Carme Chacón i Piqueras, մարտի 13, 1971(1971-03-13)[1], Էսպլուգաս դե Լյոբրեգատ, Corporació Metropolitana de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա - ապրիլի 9, 2017(2017-04-09)[2][3], Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի դեկտեմբերը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակոնն իրավաբանական կրթություն է ստացել Բարսելոնայի համալսարանում և սահմանադրական իրավունքի պրոֆեսորի կոչում Ժիրոնայի համալսարանում։

1994 թվականին մտել է Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցության կազմում։ 2000 թվականից Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է և 2004-2007 թվականներին կատարել է պալատի փոխնախագահի պարտականությունները։

2007 թվականի հուլիսի 6-ին կառավարության վերակազմավորման արդյունքում նա բնակարանային շինարարության նախարարի պաշտոնում փոխարինել է Մարիա Տրուխիլյոյին։ 2008 թվականի ապրիլից մինչև 2011 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է Իսպանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ Կարմե Չակոնը նշանակվել է պաշտպանության նախարար՝ հղիության 7-րդ ամսում։ Երեխայի ծնվելուց հետո պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարել է ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան։

Այդ պաշտոնում Կարմե Չակոնը կես տարի շարունակ նախագահել է Եվրամիության պաշտպանության նախարարների նիստերը, Կոսովոյից դուրս է բերել իսպանական զորքերը վերջինիս անկախության (Իսպանիայի կողմից չճանաչված) հռչակումից և Աֆղանստանից դրանց դուրսբերումից հետո։ 2011 թվականին Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին օրենք է ընդունել, որը ստացել է նրա անունը։

2011 թվականի խորհրդարանական ընտրություններում Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության պարտությունից հետո Կարմե Չակոնն իր թեկնածությունն է առաջադրել կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում և այդ ընտրություններում 2012 թվականի փետրվարի 4-ին զիջել է Ալֆրեդո Պերես Ռուբալկաբեին։

2013 թվականի օգոստոսի 28-ին վայր է դրել Իսպանիայում խորհրդարանում պատգամավորի լիազորությունները՝ Մայամիում դասախոսական աշխատանքի անցնելու պատճառով։ 2014 թվականի հուլիսից զբաղեցրել Է Միջազգային հարաբերությունների հարցերով Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության քարտուղարի պաշտոնը։

2007-2016 թվականներին Կարմեն Չակոնն ամուսնացել է լրագրող Միգել Բարոսոյի՝ Սապատերոյի կառավարության հաղորդակցության հարցերով պետական քարտուղարի հետ։ 2011 թվականին ծնվել է նրանց որդին՝ Միգելը։

Կարմեն Չակոնը ուներ սրտի բնածին արատ։ 2017 թվականի ապրիլի 9-ի առավոտյան մահացած էր հայտնաբերվել իր մադրիդյան բնակարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմե Չակոն» հոդվածին։