Կարլ Ռոզենբուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ռոզենբուշ
գերմ.՝ Karl Heinrich Rosenbusch
Ծնվել էհունիսի 24, 1836(1836-06-24)[1][2][3][…]
Այնբեկ, Նորթհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա կամ Շառլ Էդուար լը Կորբյուզիե[4]
Մահացել էհունվարի 20, 1914(1914-01-20)[1][2][3][…] (77 տարեկան)
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[5][4]
ԳերեզմանԲերգֆրայդհոֆ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություներկրաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և հանքաբան
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն[6], Միներալոգիա[6] և պետրոլոգիա[6]
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6][7]
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Ֆերսման
Պարգևներ
ՀայրGeorg Heinrich Wilhelm Rosenbusch?
 Harry Rosenbusch Վիքիպահեստում

Կարլ Հենրիխ Ֆերդինանդ Ռոզենբուշ (հունիսի 24, 1836(1836-06-24)[1][2][3][…], Այնբեկ, Նորթհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա և Շառլ Էդուար լը Կորբյուզիե[4] - հունվարի 20, 1914(1914-01-20)[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[5][4]), գերմանացի պետրոգրաֆ և երկրաբան։ Սովորել է Գյոթինգենի և Հայդելբերգի համալսարաններում։ 1869 թվականին Ֆրայբերգի լեռնային ակադեմիան Ռոզենբուշին շնորհել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1873-1874 թվականները Ստրասբուրգի, 1878—1908 թվականներին՝ Հայդելբերգի համալսարանների պրոֆեսոր։ Ռոզերբուշի հիմնական աշխատությունները վերաբերում են ապարների միկրոկառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությանը։ Մշակել է շլիֆներում միներալների որոշման ֆիզիկա-օպտիկական մեթոդը, կատարելագործել բևեռացնող մանրադիտակը, մագմայի բյուրեղացումը դիտել որպես հրային ապարների առաջին բազմազանության գլխավոր պատճառ։ Առանձնացրել է ապարների մետամորֆիզմի տիպեր։ Նրա անունով է կոչվել տորասիլիատների խմբի ռոզենբուշիտ միներալը՝ NaCa2 (Zr, Ti) Si2OsF։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ռոզենբուշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։