Jump to content

Կատալոնիայի հանրապետական ձախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնիայի հանրապետական ձախեր
Esquerra Republicana de Catalunya
Изображение логотипа
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրԿատալոնիա Կատալոնիա
ԱռաջնորդՕրիոլ Ժունկերաս
Հիմնադրվածմարտի 19, 1931
ԳաղափարախոսությունԿատալոնիայի անկախացման համար շարժում[1][2][3][4]
դեմոկրատական սոցիալիզմ[5][6][7]
հանրապետականություն[8][9]
Քաղաքական հայացքձախաողմյան[10][11] կենտրոնամետ[12][13]
Պաշտոնական գույն(եր)դեղին, կարմիր, սև և սպիտակ
ՇտաբC/Calàbria, 166 08015 Բարսելոնա, Իսպանիա
Միջազգային պատկանելությունEuropean Free Alliance?
Իսպանիայի պատգամավորների կոնգրես
9 / 47
Իսպանիայի սենատ
12 / 23
Եվրոպական խորհրդարան
2 / 54
Կատալոնիայի խորհրդարան
31 / 135
Տեղական ինքնակառավարում
2384 / 9077
Բալեարյան կղզիների համայնքային խորհուրդ
16 / 925
Կայքesquerra.cat
 Esquerra Republicana de Catalunya Վիքիպահեստում

Կատալոնիայի հանրապետական ձախեր (կատ.՝ Esquerra Republicana de Catalunya), ազգայնական և սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցություն, որը գործունեություն է ծավալում Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքում։ Համարվում է Կատալոնիայի անկախության համար մղվող պայքարի գլխավոր հովանավորը, որի հիմնական գաղափարախոսություններն են դեմոկրատական սոցիալիզմը, ձախակողմյան հանրապետականությունը, եվրոպական ֆեդերալիզմը և եվրոպական լիբերալիզմը։ «Կատալոնիայի հանրապետական ձախեր» կուսակցությունը համարվում է Կատալոնիայի ինքնավար համայնքի գլխավոր քաղաքական ուժը։

Կուսակցությունը մանդատներ ունի Իսպանիայի պատգամավորների կոնգրեսոււմ, սենատում, Եվրոպական խորհրդարանում, Կատալոնիայի բարձրագույն օրենսդիրում և Բալեարյան կղզիների համայնքային խորհրդում։ Ներկայումս կուսակցությունը Եվրոպական ազատ դաշինքի անդամ է։

Կուսակցությանը ղեկավարը Օրիոլ Ժունկերասն է, իսկ խոսնակը՝ Մարտա Ռովիրան։

Կուսակցությունը հիմնադրվել է 1931 թվականի մարտին որպես Կատալոնական պետության ինդեպենտիստական միություն, որը ղեկավարվում էր Ֆրանսեսկ Մարսիայի, Հանրապետական կուսակցության, Լուիս Կոմպանիսի և Խուան Յուիի կողմից։ Կուսակցությունը բավականին լավ արդյունք է ցուցաբերում 1931 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում։ Երկու օր անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդում Իսպանիայի Հանրապետության անկախության հռչակումից մի քանի ժամ առաջ[14], Ֆրանսեսկ Մարսիան հրապարակային կերպով հայտարարվում է որ Կատալոնիան դառնալու է Իբերիայի ֆեդերացիայի կազմում գտնվող անկախ և սուվերեն պետություն։ Այս հայտարարությունը հակասում էր Սան Սեբաստիանի ունիտարիստական պայմանագրի դրույթներին, թեպետ երեք օր անց ինքնահռչակ Բարսելոնան բանակցություններ է սկսում Մադրիդի կառավարության հետ։ Բանակցությունների հիմնական օրակարգում քննարկվում է Կատալոնիայի ժեներալիտետին ինքնավարություն շնորհելու և Ֆրանսեսկ Մարսիային ժեներալիտետի նախագահի պաշտոնում ճանաչելու հարցը։ 1932 թվականի սեպտեմբերին Իսպանիայի հանրապետության կորտեսը հավանություն է տալիս Կատալոնիայի ինքնավարության կանոնադրությանը, որը, ի թիվս այլ դրույթների, Կատալոնիայի խորհրդարանին շնորհում էր լիակատար օրենսդրական լիազորություններ։

Ֆրանսեսկ Մարսիայի մահից հետո՝ 1934 թվականի հոկտեմբերի 6-ին, Կատալոնիայի խորհրդարանը Լուիս Կոմպանիսին ճանաչում է ժեներալիտետի նոր նախագահ։ 1933 թվականի դեկտեմբերին՝ նախագահի մահից անմիջապես հետո, խորհրդարանը Կատալոնիան հռչակել էր անկախ հանրապետություն՝ Իսպանիայի կազմից դուրս։ Այս քայլի համար պաշտոնական Մադրիդը դատապարտում և բանտարկում է Կատալոնիայի կառավարության գրեթե բոլոր պաշտոնյաներին և առ ոչինչ հայտարարում կատալոնական օրենսդիրի որոշումը։

1936 թվականին՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկզբին, Կատալոնիայի հանրապետական ձախերը որոշում են դառնալ ժողովրդական ճակատի մի մասը։ Այդ տարում Էսկերան դառնում է Կատալոնիայի ժողովրդական ճակատի առաջատար ուժը և պատերազմի ընթացքում փորձում պահպանել ճակատի միասնությունը՝ Մարքսիստական միասնության գործիչների և Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության հետ գերակշռությամբ։ 1939 թվականին Իսպանիայում հաստատվում է գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգը։ Քաղաքացիական պատերազմից հետո՝ 1939 թվականի փետրվարին, Ֆրանսիա մեկնած Լուիս Կոմպանիսը 1940 թվականի օգոստոսի 13-ին Նանտի մոտ գտնվող Լա Բոլ լե Պենում ձերբակալվում է։ Այնուհետև Կոմպանիսը արտաքսվում է Իսպանիա, 1940 թվականի սեպտեմբերին հանձնվում Մադրիդի ազգայնական կառավարությանը և բանտարկվում պետական անվտանգության ծառայության շտաբակայանի նկուղում։ Անաչառությամբ աչքի չընկնող դատավարությունից հետո կատալոնացի գործիչը «զինված ապստամբության» մեղադրանքով դատապարտվում է մահվան և Մոնժուիկի ամրոցում գնդակահարվում։ Նրա մահվանից հետո ևս Կատալոնիայի հանրապետական ձախերը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել՝ Կատալանիան անկախ պետության կարգավիճակով տեսնելու նպատակով։ Բացի Կատալոնիայից, կուսակցությունը գործունեություն է ծավալում նաև իսպանահպատակ Բալեարյան կղզիների խորհրդարանում[15] և Վալենսիայում։

Ընտրական գործընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնիայի խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Չափ Նշումներ
# % ±pp # ±
1932 224,800 47.1%
56 / 85
կառավարություն *
1980 240,871 8.9%
14 / 135
ընդդիմություն 5-րդ
1984 126,943 4.4% –4.5
5 / 135
9 կառավարություն 5-րդ կառավարություն 1984–87
1988 111,647 4.1% –0.3
6 / 135
1 ընդդիմություն 5-րդ
1992 210,366 8.0% +3.9
11 / 135
5 ընդդիմություն 3rd
1995 305,867 9.5% +1.5
13 / 135
2 ընդդիմություն 5-րդ
1999 271,173 8.7% –0.8
12 / 135
1 ընդդիմություն 4-րդ
2003 544,324 16.4% +7.7
23 / 135
11 կառավարություն 3-րդ կառավարություն 2003–06
2006 416,355 14.0% –2.4
21 / 135
2 կառավարություն 3-րդ
2010 219,173 7.0% –7.0
10 / 135
11 ընդդիմություն 5-րդ
2012 498,124 13.7% +6.7
19 / 135
9 ընդդիմություն ** կառավարամետ
2015 1,628,714 39.6% n/a
20 / 135
1 կառավարություն ***
2017 935,861 21.4% n/a
32 / 135
12 կառավարություն **


Բալեարյան կղզիների խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Տեղ
# % ±pp # ±
1995 2,082 0.6%
0 / 59
N/A 7-րդ
1999 1,106 0.3% –0.6
0 / 59
0 N/A 8-րդ
2003 1,667 0.4% +0.1
0 / 59
0 N/A 9-րդ
2007* 37,572 9.0% +8.6
1 / 59
1 կառավարություն **
2011*** 5,325 1.3% –7.7
0 / 59
1 N/A 8-րդ
2015 766 0.2% –1.1
0 / 59
0 N/A 17-րդ
  • * Տեղի է ունեցել Իբիսայում։
  • ** Մախորկայի բլոկի hետ միասին։

Կորտես խեներալես

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատգամավորական խորհուրդ
Տարի Ձայներ Մանդատներ Կարգավիճակ Տեղ Նշումներ
# % ±pp # ±
1977 143,954 0.8%
1 / 350
ընդդիմություն *
1979 123,452 0.7% –0.1
1 / 350
0 ընդդիմություն 13-րդ
1982 138,118 0.7% ±0.0
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
1986 84,628 0.4% –0.2
0 / 350
1 ընդդիմություն 12-րդ
1989 84,756 0.4% ±0.0
0 / 350
0 ընդդիմություն 16-րդ
1993 189,632 0.8% +0.4
1 / 350
1 ընդդիմություն 9-րդ
1996 167,641 0.7% −0.1
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
2000 194,715 0.8% +0.1
1 / 350
0 ընդդիմություն 9-րդ
2004 652,196 2.5% +1.7
8 / 350
7 ընդդիմություն 5-րդ կառավարություն support
2008 298,139 1.2% −1.3
3 / 350
5 ընդդիմություն 7-րդ
2011 256,985 1.1% −0.1
3 / 350
0 ընդդիմություն 8-րդ
2015 604,285 2.4% +1.3
9 / 350
6 ընդդիմություն 6-րդ
2016 639,652 2.7% +0.3
9 / 350
0 ընդդիմություն 5-րդ
 
Սենատ
Տարի Մանդատներ Տեղ
# ±
1977
1 / 208
*
1979
2 / 208
1 **
1982
2 / 208
0 ***
1986
0 / 208
2 12-րդ
1989
0 / 208
0 16-րդ
1993
0 / 208
0 9-րդ
1996
0 / 208
0 9-րդ
2000
1 / 208
1 ****
2004
3 / 208
2 ****
2008
3 / 208
0 ****
2011
0 / 208
3 8-րդ
2015
6 / 208
6 4-րդ
2016
10 / 208
4 3rd
  • * Կատալոնիայի ձախակողմյան դեմոկրատական ընտրական ճակատի հետ միասին։
  • ** Նովա էնտեսայի հետ միասին։
  • *** Կատալոնիա ալ Սենատի հետ միասին։
  • **** Կատալոնիայի առաջընթացի համաձայնագրի հետ միասին։
Պատգամավորական կոնգրես
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1977 143,954 4.7%
1 / 47
*
1979 123,452 4.2% –0.5
1 / 47
0 5-րդ
1982 138,118 4.0% –0.2
1 / 47
0 5-րդ
1986 84,628 2.7% –1.3
0 / 47
1 6-րդ
1989 84,756 2.7% ±0.0
0 / 46
0 6-րդ
1993 186,784 5.1% +2.4
1 / 47
1 5-րդ
1996 162,545 4.2% −0.9
1 / 46
0 5-րդ
2000 190,292 5.6% +1.4
1 / 46
0 4-րդ
2004 638,902 15.9% +10.3
8 / 47
7 3-րդ
2008 291,532 7.8% –8.1
3 / 47
5 4-րդ
2011 244,854 7.1% –0.7
3 / 47
0 5-րդ
2015 601,782 16.0% +8.9
9 / 47
6 2-րդ
2016 632,234 18.2% +2.2
9 / 47
0 2-րդ
 
Սենատ
Տարի Ձայներ Տեղ
# ±
1977
1 / 16
*
1979
2 / 16
1 **
1982
2 / 16
0 ***
1986
0 / 16
2 6-րդ
1989
0 / 16
0 6-րդ
1993
0 / 16
0 5-րդ
1996
0 / 16
0 5-րդ
2000
1 / 16
1 ****
2004
3 / 16
2 ****
2008
3 / 16
0 ****
2011
0 / 16
3 4-րդ
2015
6 / 16
6 1-ին
2016
10 / 16
4 1-ին
  • * Կատալոնիայի ձախակողմյան դեմոկրատական ընտրական ճակատի հետ միասին։
  • ** Նովո Էնտեսայի հետ միասին։
  • *** Կատալոնիա ալ Սենատի հետ միասին։
  • **** Կատալոնիայի առաջընթացի համաձայնագրի հետ միասին։

Բալեարյան կղզիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատգամավորական կոնգրես
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1993 2,848 0.7%
0 / 7
8-րդ
1996 1,802 0.4% −0.3
0 / 7
0 7-րդ
2000 1,340 0.3% –0.1
0 / 7
0 7-րդ
2004 40,289 8.6% +8.3
0 / 8
0 *
2008 25,454 5.4% –3.2
0 / 8
0 **
2011 4,681 1.1% –4.3
0 / 8
0 6-րդ
2015 Չկա տվյալ
2016 7,418 1.6%
0 / 8
***
 
Սենատ
Տարի Մանդատներ Տեղ
# ±
1993
0 / 5
8-րդ
1996
0 / 5
0 8-րդ
2000
0 / 5
0 11-րդ
2004
0 / 5
0 *
2008
0 / 5
0 **
2011
0 / 5
0 7-րդ
2015 Չկա տվյալ
2016
0 / 5
***

Եվրոպական խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա
Տարի Ձայներ Մանդատներ Տեղ
# % ±pp # ±
1987 326,911 1.7%
0 / 60
*
1989 238,909 1.5% –0.2
0 / 60
0 *
1994 239,339 1.3% –0.2
0 / 64
0 *
1999 613,968 2.9% +1.6
0 / 64
0 *
2004 380,709 2.5% –0.4
1 / 54
1 *
2009 394,938 2.5% ±0.0
1 / 54
0 *
2014 630,072 4.0% +1.5
1 / 54
0 **
 
Կատալոնիա
Տարի Ձայներ Տեղ
# % ±pp
1987 112,107 3.7% 6-րդ
1989 78,408 3.3% –0.4 6-րդ
1994 141,285 5.5% +2.2 5-րդ
1999 174,374 6.1% +0.6 4-րդ
2004 249,757 11.8% +5.7 4-րդ
2009 181,213 9.2% –2.6 4-րդ
2014 595,493 23.7% +14.5 1st
 
Բալեարյան կղզիներ
Տարի Ձայներ Տեղ
# % ±pp
1987 533 0.2% 16-րդ
1989 458 0.2% ±0.0 *
1994 2,350 0.8% +0.6 8-րդ
1999 20,155 5.6% +4.8 *
2004 7,498 2.9% –2.7 5-րդ
2009 7,651 3.0% +0.1 4-րդ
2014 19,602 7.3% +4.3 5-րդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alonso, Sonia (2012), Challenging the State: Devolution and the Battle for Partisan Credibility, Oxford University Press, էջ 77
  2. Ramiro, Luis; Morales, Laura (2007), «European integration and Spanish parties: Elite empowerment amidst limited adaptation», The Europeanization of National Political Parties: Power and organizational adaptation, Routledge, էջ 146
  3. Moreno, Luis; Colino, César (2010), «Kingdom of Spain», Diversity and Unity in Federal Countries, McGill-Queen's University Press, էջ 299
  4. Face to Face - Interview with Oriol Junqueras (leader of Catalan Republican Left). PressTV News Videos. YouTube. Timestamp 5:45 - 5:52. Published 18 December 2015. Retrieved 4 August 2017.
  5. Wolfram Nordsieck. «Parties and Elections in Europe». www.parties-and-elections.eu. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  6. Guibernau, Montserrat (2004), Catalan Nationalism: Francoism, transition and democracy, Routledge, էջ 82
  7. Hargreaves, John (2000), Freedom for Catalonia?: Catalan Nationalism, Spanish Identity and the Barcelona Olympic Games, Cambridge University Press, էջ 84
  8. «ERC diferencia el seu republicanisme del del PDC». El Món. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «PONÈNCIA POLÍTICA 27è Congrés Nacional» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  10. Jaume Ribas Vilanova. «En un país normal, una socialdemocràcia normal». LaColumna.cat. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. jaume. «Junqueras dice que CiU y PSC son "la vieja política" rendida al poder». El Periódico.
  12. Catalan trial turns into pro-independence show of force. Politico. Author - Diego Torres. Published 2 February 2017. Updated 9 February 2017. Retrieved 4 August 2017.
  13. Catalan separatists projected to win snap election. Al Jazeera. Published 21 December 2017. Retrieved 16 May 2018.
  14. "The Battle for Spain" Beevor (2006) p.25
  15. Dades electorals detallades de les Eleccions Locals 2011, arxiu històric electora, accessed 28 November 2012

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]