Կասիա Ստրաս
Կասիա Ստրաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ցեխանուվ, Ciechanów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | մոդել |
Kasia Struss Վիքիպահեստում |
Կասիա (Կասյա) Ստրաս, իսկական անուն՝ Կատաժինա Ստրուսինսկայա (լեհ.՝ Katarzyna Strusińska, նոյեմբերի 23, 1987, Ցեխանուվ, Ciechanów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ թոփ-մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է նոյեմբերի 23-ին Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսել է մոդելային կարիերա 16 տարեկան հասակում։ Նրա համար կարևոր իրադարձություն է եղել հանդիպումը Avant Models գործակալության սեփականատիրոջ հետ։ Մի քանի ամիս անց նրան հաջողվել է պայմանագրեր կնքել Լոնդոնում և Փարիզում առաջատար գործակալությունների հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին բրիտանական Vogue ամսագիրը հրապարակել է հարցազրույց Ստրասի հետ։ 2010 թվականի հունվարին Կասիան հայտնվել է Vogue ամսագրի թոփ-30 մոդելների ցանկում[1]։ 2011 թվականին զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը համաշխարհային մոդելների «Թոփ-50 մոդելներ» ցանկում։
Կասիան առաջին լեհ աղջիկն է, որ մասնակցել է Dior ընկերության գովազդային արշավին։ 2010 թվականին Աննա Վինտուրը, որ Vogue ամսագրի գլխավոր խմբագիրն է, ընտրել է Ստրասին ԱՄՆ-ում հունվարին և փետրվարին կայանալիք ֆոտոսեսիաների համար։ Շուտով մոդելը հայտնվել է Vogue-ի երեք ամսագրերի շապիկներին՝ Պորտուգալիայում, Կորեայում և Հունաստանում։ Նրա լուսանկարները հայտնվել են Vogue ամսագրի իտալական, ֆրանսիական, ամերիկյան և գերմանական հրատարակություններում և ֆրանսիական Numéro հրատարակությունում:։
Նա մասնակցել է այնպիսի դիզայներների դեֆիլեների, ինչպիսիք են՝ Prada, Louis Vuitton, Miu Miu, Versace, Roberto Cavalli, Fendi, Marc Jacobs, Calvin Klein, Dolce & Gabbana, Gucci, Givenchy, Chanel, Chloe, Christian Dior, Alexander McQueen, Balenciaga, Ջոն Գալյանո, Kenzo, Diesel, Viktor & Rolf, DKNY, Donna Karan, Burberry Prorsum, Alessandro Dell’Acqua, Sonia Rykiel, Julien Macdonald, Yves Saint Laurent, Balenciaga, Costume National, Jil Sander, Jil Stuart, Loewe:
Ստրասը փոխարինել է Լինդսի Վիքսոնին 2011 թվականին կայացած Miu Miu գարնանային հավաքածուի գովազդային արշավում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Les 30 Mannequins des Années 2000 Արխիվացված 2012-04-10 Wayback Machine.
- ↑ Лим, Джеймс (2011 թ․ հունվարի 4). «Новые рекламные кампании для весенних коллекций Dior, Prada, Versace, Gucci, и других». New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Avant Management
- Կասիա Ստրասի լուսանկարների պատկերասրահը avantmodels.pl կայքում
- Կասիա Ստրասի լուսանկարները style.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասիա Ստրաս» հոդվածին։ |
|