Կասիա Ստրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասիա Ստրաս
Kasia Struss.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1987(1987-11-23) (35 տարեկան)
ԾննդավայրՑեխանուվ, Ciechanów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտությունմոդել
Commons-logo.svg Kasia Struss Վիքիպահեստում

Կասիա (Կասյա) Ստրաս, իսկական անուն՝ Կատաժինա Ստրուսինսկայա (լեհ.՝ Katarzyna Strusińska, նոյեմբերի 23, 1987(1987-11-23), Ցեխանուվ, Ciechanów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ թոփ-մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 23-ին Լեհաստանի Ցեխանուվ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սկսել է մոդելային կարիերա 16 տարեկան հասակում։ Նրա համար կարևոր իրադարձություն է եղել հանդիպումը Avant Models գործակալության սեփականատիրոջ հետ։ Մի քանի ամիս անց նրան հաջողվել է պայմանագրեր կնքել Լոնդոնում և Փարիզում առաջատար գործակալությունների հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին բրիտանական Vogue ամսագիրը հրապարակել է հարցազրույց Ստրասի հետ։ 2010 թվականի հունվարին Կասիան հայտնվել է Vogue ամսագրի թոփ-30 մոդելների ցանկում[1]։ 2011 թվականին զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը համաշխարհային մոդելների «Թոփ-50 մոդելներ» ցանկում։

Կասիա Ստրասը 2008 թվականի Caroline Herrera ցուցադրությունում

Կասիան առաջին լեհ աղջիկն է, որ մասնակցել է Dior ընկերության գովազդային արշավին։ 2010 թվականին Աննա Վինտուրը, որ Vogue ամսագրի գլխավոր խմբագիրն է, ընտրել է Ստրասին ԱՄՆ-ում հունվարին և փետրվարին կայանալիք ֆոտոսեսիաների համար։ Շուտով մոդելը հայտնվել է Vogue-ի երեք ամսագրերի շապիկներին՝ Պորտուգալիայում, Կորեայում և Հունաստանում։ Նրա լուսանկարները հայտնվել են Vogue ամսագրի իտալական, ֆրանսիական, ամերիկյան և գերմանական հրատարակություններում և ֆրանսիական Numéro հրատարակությունում:։

Նա մասնակցել է այնպիսի դիզայներների դեֆիլեների, ինչպիսիք են՝ Prada, Louis Vuitton, Miu Miu, Versace, Roberto Cavalli, Fendi, Marc Jacobs, Calvin Klein, Dolce & Gabbana, Gucci, Givenchy, Chanel, Chloe, Christian Dior, Alexander McQueen, Balenciaga, Ջոն Գալյանո, Kenzo, Diesel, Viktor & Rolf, DKNY, Donna Karan, Burberry Prorsum, Alessandro Dell’Acqua, Sonia Rykiel, Julien Macdonald, Yves Saint Laurent, Balenciaga, Costume National, Jil Sander, Jil Stuart, Loewe:

Ստրասը փոխարինել է Լինդսի Վիքսոնին 2011 թվականին կայացած Miu Miu գարնանային հավաքածուի գովազդային արշավում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les 30 Mannequins des Années 2000.
  2. Лим Джеймс (հունվարի 4, 2011)։ «Новые рекламные кампании для весенних коллекций Dior, Prada, Versace, Gucci, и других»։ New York Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է փետրվարի 18, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]