Ցեխանուվ (լեհ.՝ Ciechanów[t͡ɕeˈxanuf]), քաղաքԼեհաստանիՄազովյան վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի (պովյատի) վարչական կենտրոնն է:Ունի քաղաքային գմինայի (համայնքի) կարգավիճակ։ 1975-1998 թվականներին եղել է Ցեխանուվի վոևոդության վարչական կենտրոնը, 1999 թվականից մտել Մազովյան վոևոդության կազմի մեջ։ Զբաղեցնում է 32,78 կմ2 տարածք[3]։ 2021 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 43.495[4], բնակչության միջին խտությունը կազմել է 1 371,66 մարդ/կմ2.[5]:
Մի ավանդազրույցի համաձայն՝ քաղաքը հիմնադրել է հին սլավոնական ցեղապետերից Ցեխանը։ Պատմական փաստաթղթերում Ցեխանուվն առաջին անգամ հիշատակվել է 1065 թվականինԲոլեսլավ II Խիզախի ընծայագրում։ Պատերազմի ժամանակ բնակավայրը տվել է 3 հազար զինվոր[7]։ Մազովիա մարզի հետ Ցեխանուվը 10-րդ դարի վերջերին հայտնվել է նորակազմ լեհական պետության կազմում։ 1337 թվականին բնակավայրն ավերվել է Լիտվայի մեծ իշխան Օլգերդի հարձակման հետևանքով[6]։
Ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում Ցեխանուվը եղել է Պլոցկի նահանգի վարչական կենտրոնը[8]։
↑Bogusław Gierlach, Zapiski Ciechanowskie, vol. II p. 9-12, MOBN Ciechanów 1977; and Studia nad archeologią średniowiecznego Mazowsza, Warsaw 1975, p. 24)
Wojciech Górczyk, Ciechanów — zarys dziejów do XV w., «„Kultura i Historia“» Uniwersytet Marii Curie Skłodowskiej w Lublinie, 19/2011, ISSN 1642-9826 [1]
Wojciech Górczyk, Ciechanów- Lokacja i Geneza herbu, «In Tempore», Uniwersytet Mikołaja Kopernika w Toruniu, s.5 [2]