Կաթով ֆրանսիական սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթով Ֆրանսիական սուրճ (անգլ.՝ coffee with milk), սուրճ, որին ավելացված է տաք կաթ։ Այն տարբերվում է սպիտակ սուրճից, որը սուրճ է սառը կաթով կամ այլ սպիտակեցնող հավելումներով։

Պատրաստման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթով սուրճ Ֆրանսիական ավանդական թասերով

Եվրոպայում կաթով սուրճը ծագել է նույն մայրցամաքային ավանդույթից, ինչպես caffè latte ՝ Իտալիայում, café con leche՝ Իսպանիայում, kawa biała ("white coffee")՝ Լեհաստանում, Milchkaffee ("milk coffee")՝ Գերմանիայում, tejeskávé՝ Հունգարիայում, koffie verkeerd ("incorrect coffee")՝ Նիդերլանդներում և Ֆլանդրիայում, և café com leite (“coffee with milk")՝ Պորտուգալիայում և Բրազիլիայում։ Բացի այդ, պետք է նշել, որ պորտուգալերեն լեզուն շատ տարբեր տերմիններ ունի, ինչպիսիք են՝ meia de leite կամ galão, որwnc depqwum սուրճը մատուցվում է կամ մեծ բաժակով, կամ ապակյա բաժակով։ Թե իտալերենում և թե պորտուգալերենում կա մշակված տեխնոլոգիա սուրճի ցանկալի որակը ստանալու համար՝ աղացած լինելը, ջերմաստիճանը, որով վերջնական պետք է մատուցվի։ Շվեցարիայի ֆրանսախոս տարածքներում ամենատարածված տարբերակը café renversé է (“reverse coffee"), կամ պարզապես renversé։ Այն պատրաստվում է պարզապես կաթի վրա ավելացնելով Էսպրեսո, ի հակադրություն կաթով սուրճ պատրաստելու սովորական մեթոդի։ Անդալուզիայում, Իսպանիայի հարավում և նմանատիպ վայրերում այն կոչվում է մանչադո manchado (“stained")։ Հյուսիսային Եվրոպայում կաթով սուրճ անվանումը շատ հաճախ օգտագործվում է սուրճի խանութնորում[փա՞ստ]:

Տանը կաթով սուրճ կարելի է պատրաստել մուգ սուրճից և տաք կաթից։ Այն պատրաստվել է Էսպրեսո սրճեփով՝ էսպրեսոյից և եփած կաթից այն պահից, երբ այդ սրճեփները հասանելի en դարձel1940-ական թվականներին․ սա պարզապես վերաբերում է սուրճի և կաթի համադրությանը՝ կախված տարածաշրջանից, ոչ թէ հենց սուրճին։

Կաթով սուրճը և Լատտեն օգտագործվում են, որպես հակադրություն արտահայտող տերմիններ, թե արդյոք ըմպելիքը մատուցվում է «ֆրանսիական» կամ «իտալական» ձևով։ Առաջինը սպիտակ ճենապակյա գավաթում է, վերջինս՝ խոհանոցային բաժակի մեջ և միշտ պատրաստված էսպրեսսո սրճեփով։

Միացիալ նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթով սուրճ, մատուցված Café du Monde սրճարանում, Նոր Օրլեանում

Ամերիկայի Միացիալ Նահանգների սրճարաններում կաթով սուրճը պատրաստվում է ֆիլտրացված սուրճով կամ Ֆրանսիական խիտ սուրճով, որին ավելացվում է եփած կաթ․ սա հակադրվում է սուրճ լատտեի պատրաստման հետ, որում որպես հիմք օգտագործվում է Էսպրեսսոն։ Ամերիկյան կաթով սուրճը հիմնականում մատուցվում է բաժակով, ինչպես սովորական սուրճը։ Սուրճի թասերով մատուցում են միայն այն խանութները, որոնք ցանկանում են ընդգծել սուրճի ֆրանսիական ավանդույթը։ Կաթով սուրճը տարածված խմիչք է Նոր Օռլեանում։ Առկա է այն սրճարաններում ինչպիսիք են Café du Monde-ը և Morning Call Coffee Stand-ը, որտեղ այն պատրաստվում է կաթն ու սուրճը խառնելով Ցիկորիի սուրճի հավելման հետ, որը տալիս է սուրճին սուր և դառը համ։ Ի հակադրություն սուրճի պատրաստման եվրոպական ոճի, Նոր Օրլեանում կաթով սուրճը պատրաստվում է տաք կաթով (կաթը տաքացնում են մինչև եռալը), այլ ոչ թե եռացրած կաթով[1]։ Աղացած Ցիկորիի արմատները որպես սուրճի հավելում տարածվել են Լուիզիանայում, Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Միության ծովային ուժերը շրջապատել էին Նոր Օրլեանի նավահանգիստը՝ ստիպելով քաղաքացիներին ձգձգել սուրճի մատակարարումը։ Նոր Օրլեանում կաթով սուրճը ավանդաբար խմում են շաքարի փոշով պատված բլիթներ ուտելիս, ինչը փոխհատուցում է Ցիկորիի դառնությունը[2]։ Սուրճի և Ցիկորիի համադրությունը մշակել են ֆրանսիացիները՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Սուրճն այդ ժամանակահատվածում քիչ էր և նրանք բացահայտել են, որ Ցիկորիին կարող է ազդել սուրճի համի վրա։ Ակադիացիները Նոր Շոտլանդիայից այս համը և մի շարք այլ սովորույթներ որպես ժառանգություն բերել են Լուիզիանա[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ café au lait Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cait au lait, Gumbo Pages
  2. Smith, K. Annabelle (2016 թ․ մարտի 14). «The History of the Chicory Coffee Mix That New Orleans Made Its Own». Smithsonian.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Coffee». cafedumonde.com. Café du Monde. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին.