Jump to content

Լևոն Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Բարխուդարյան
Ծնվել էհունիսի 4, 1958(1958-06-04) (66 տարեկան) կամ ապրիլի 6, 1958(1958-04-06) (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունտնտեսագետ
Պաշտոն(ներ)Հայաստանի ֆինանսների նախարար և Հայաստանի ֆինանսների նախարար
Ալմա մատերՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
ՀայրՎլադիմիր Բարխուդարյան

Լևոն Վլադիմիրի Բարխուդարյան (հունիսի 4, 1958(1958-06-04) կամ ապրիլի 6, 1958(1958-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ-մաթեմատիկոս, տնտեսագիտության թեկնածու (1985), դոցենտ։ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (1999-2000

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1980 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1981-1985 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտ։ 1985 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող։ 1990-1992 թվականներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի նախագահի տեղակալ, 1992-1993 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար։ 1997 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, 1997-1999 թվականներին՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 1999-2000 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար[1][2]։

2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Նախորդող
Էդվարդ Սանդոյան
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Լևոն Բարխուդարյան

1999—2000
Հաջորդող
Վարդան Խաչատրյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]