Jump to content

Լևանտե (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևանտե
Ամբողջական անուն Levante Unión Deportiva, S.A.D.
Մականուն(ներ) Les Granotes (Գորտեր)
Հիմնադրում սեպտեմբերի 6, 1909
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Սիուդադ դե Վալենսիա
Տարողունակություն 26,354
Նախագահ Իսպանիա Կիկո Կատալան
Մարզիչ Իսպանիա Ալեսսիո Լիսցի
Կայք
Լիգա Լա Լիգա
2016-17 Սեգունդա Դիվիզիոն, 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Լևանտե (իսպ.՝ Levante Unión Deportiva), իսպանական ֆուտբոլային ակումբ Վալենսիայից։ Այն ստեղծվել է 1909 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում

Լևեանտեն հիմնադրվել է 1909 թվականին որպես Լևանտե ֆուտբոլային ակումբ, անվանումը վերցնելով Լա Մալվարոսայի Լևանտե ափից և եղել է Վալենսիայի պիոներական ակումբներից մեկը։

Լևանտեն առաջին խաղերը անցկացրել է ամբարների մոտակայքում գտնվող Լա Պլատյետա վայրում։ Նրանց մյուս դաշտը նույնպես ափամերձ գոտում էր, որտեղ խաղում էին բանվորական դասի ներկայացուցիչները։ 1919 թվականին ակումբը առաջին անգամ խաղաց Վալենսիայի դեմ և պարտվեց 0-1 հաշվով, խաղը նաև հայտնի դարձավ նոր Ալգիրոսի դաշտում անցկացրած առաջին խաղով։ 1928 թվականին Լևանտեն նվաճեց առաջին տիտղոսը` նվաճելով Վալենսիայի չեմպիոնի տիտղոսը։

1935 թվականին Լևանտեն դարձավ Լևանտե-Սուր մրցույթի հաղթող, որում մասնակցում էին Վալենսիայի, Մուրսիայի և Անդալուսիայի լավագույն ակումբները[1] և միևնույն ժամանակ հասավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ` հաղթելով Վալենսիային և Բարսելոնային, սակայն պարտվեց Սաբադելին։

Կոպա դե լա Էսպանա Լիբրե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Լևանտեն խաղաց Միջերկրածովյան լիգայում և գրավեց հինգերորդ և վեցերորդ տեղերը, բացի այդ խաղաց Կոպա դե լա Էսպանա Լիբրեում ("Ազատ Իսպանիայի գավաթ"): Չնայած գավաթին մասնակցում էին լիգայի առաջին չորս ակումբները, սակայն Բարսելոնան մեկնեց Մեքսիկա ուսումնական հավաքների և փոխարենը մասնակցեց Լևանտեն։

Լևանտեն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 1937 թվականի հուլիսի 18-ին հաղթեց Վալենսիային 1-0 հաշվով[2]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում Լևանտեի դաշտը ավերվել էր, և քանի որ նույն քաղաքի Գիմնաստիկո ակումբը ուներ մարզադաշտ, սակայն կորցրել էր խաղացողների մեծ մասին, ակումբները 1939 թվականին միավորվեցին` անվանվելով Դեպորտիվա Լևանտե-Գիմնաստիկո Յունիոն, երկու տարի անց նորից անվանափոխվեցին Լևանտե Յունիոն Դեպարտիվա։

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[3]։

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Իսպանիա ԴՊ Ռաուլ Ֆերնանդես
2 Իսպանիա ՊՇ Իվան Լոպես
3 Իսպանիա ՊՇ Տոնյո Գարսիա
4 Իսպանիա ՊՇ Ռոբեր Պիեր (վարձավճարով Դեպորտիվոյից)
5 Կոտ դ'Իվուար ԿՊ Շեյկ Դուկուրե
6 Իսպանիա ՊՇ Չեմա Ռոդրիգես
7 Իսպանիա ՀՐ Սամուել Գարսիա
8 Կոլումբիա ԿՊ Ջեֆերսոն Լերմա
9 Իսպանիա ՀՐ Ռոխեր Մարտի
10 Հյուսիսային Մակեդոնիա ԿՊ Էնիս Բարդհի
11 Իսպանիա ԿՊ Խոսե Լուիս Մորալես
13 Իսպանիա ԴՊ Օյեր Օլասաբալ
Դիրք Խաղացող
14 Իսպանիա ՀՐ Իվի Լոպես
15 Իսպանիա ՊՇ Սերխիո Պոստիգո
16 Իսպանիա ՀՐ Նանո Մեսա (վարձավճարով Էյբարից)
17 Իսպանիա ՀՐ Ալեքս Ալեգրիա (վարձավճարով Բետիսից)
18 Ուրուգվայ ՊՇ Էրիկ Կաբակո (վարձավճարով Նասիոնալից)
19 Իսպանիա ՊՇ Պեդրո Լոպես Ավագ
20 Սերբիա ԿՊ Սաշա Լուկիչ (վարձավճարով Տորինոյից)
21 Գանա ՀՐ Էմանուել Բոատենգ
22 Իսպանիա ՊՇ Անտոնիո Լունա
23 Իսպանիա ԿՊ Ջեյսոն Ռեմեսեյրո
24 Իսպանիա ԿՊ Խոսե Կամպանյա
25 Ավստրալիա ԴՊ Միտչել Լանգերակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Spain – List of Champions of Levante, Valencia and Murcia; at RSSSF
  2. Spain – Copa de España Libre 1937; at RSSSF
  3. «Plantilla». www.levanteud.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևանտե (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։