Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին (անգլ.՝ Spy Kids 2: Island of Lost Dreams), 2002 թվականի ամերիկյան ֆիլմ։ «Լրտեսների երեխաները» ֆիլմի շարունակություն։ Բոլոր նախորդ դերասանները պահպանվել են շարունակության մեջ։
Կառմենը և Ջունին դառնում են ՕՑՑ-ի (սուպեր լրտեսների կազմակերպության) գործակալներ։ Սակայն հայտնվեցին մրցակիցներ՝ Գերի և Գերտի Գիգլզները, ՕՑՑ-ի նոր տնօրենի՝ Դոնագան Գիգլզի երեխաները։ Նրանք հանձնարարությունները կատարում են միայն իրենց աշխատանքի համար, իսկ ընտանեկան հարաբերությունները նրանց չեն հուզում։ Հատկանշական է այն, որ Գերիին դուր է գալիս Կառմենը։ Նոր առաջադրանքի ժամանակ նրանց հանձնարարվում է գտնել «տրանսմուկեր» անունով գործիքը, որը ունակ է անջատել ցանկացած սարք[7]։ Ջունին և Կառմենը ընդունում են այդ առաջադրանքը, իսկ Գերիին և Գերտիին ուղարկում են անապատ։