Գյուղացի Էլվինոն ամուսնանում է ջրաղացպանի որդեգրած դուստր Ամինայի հետ։ Բոլորն ուրախ են։ Ուրախ երգչախումբը ղեկավարում է Ալեսիոն։ Տխուր է միայն հյուրանոցի տիրուհի Լիզան:Նա ինքն էլ սիրահարված է Էլվինոյին։ Լիզան սիրային կապի մեջ էր Ալեսիոյի հետ, սակայն հույս ուներ, որ կամուսնանար Էլվինոյի հետ։
Ջրաղացպան Թերեզան եկել էր Ամինայի հետ։ Ալեսիոն և գյուղացիները շնորհավորում են նրան։ Գալիս է նոտարը, որը պետք է վավերացնի ամուսնությունը։ Վերջապես հայտնվում է փեսան՝ Էլվինոն։ Երբ նա մատանին դնում է հարսնացուի մատին, անսպասելի հայտնվում է մի անծանոթ օտարական։ Նա գնում էր ամրոց, սակայն վատ ճանապարհի և վրա հասնող գիշերվա պատճառով ստիպված է գիշերել գյուղում[4]։ Լիզան և Թերեզան նրան բացատրում են, որ ակամայից հայտնվել է հարսանյաց հանդեսի։ Անծանոթը (իսկ սա կոմս Ռոդոլֆոն է) միանում է ուրախ գյուղացիներին, հաճոյախոսություններ անում հարսին։ Որոշ ժամանակ անց Թերեզան պատմում է, որ գյուղում ուրվական է հայտնվել, որը թափառում է գիշերները։ Վախեցած գյուղացիները ցրվում են։ Լիզան Ռոդոլֆոյին տանում է հյուրանոց, իսկ Ամինան ու Էլվինոն մնում են փողոցում։ Էլվինոն հանդիմանում է հարսնացուին օտար մարդու հաճոյախոսություններն ունկնդրելու համար, սակայն Ամինան հանգստացնում է նրան։ Բացատրությունն ավարտվում է հավերժական սիրո և հավատարմության համբույրներով և երդումներով[5][6]։
↑Bellini to Vincenzo Ferlito [his uncle], April 1830, in Weinstock 1971, էջեր. 87–88 harvnb error: no target: CITEREFWeinstock1971 (help)
↑Bellini to his Venetian friend Giovanni Battista Peruchinni, 3 January 1831, in Weinstock 1971, էջ. 94 harvnb error: no target: CITEREFWeinstock1971 (help)