Լուի Նապոլեոն VI
Լուի Նապոլեոն VI ֆր.՝ Louis Napoléon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1914[1][2][3] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | մայիսի 3, 1997[2][3] (83 տարեկան) |
Մահվան վայր | Genolier |
Գերեզման | Chapelle Impériale |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ամուսին | Alix, Princess Napoléon? |
Ծնողներ | հայր՝ Վիկտոր Նապոլեոն Բոնապարտ, մայր՝ Կլեմենտինա Բելգիացի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Prince Charles Bonaparte?, Princess Catherine Napoléon?[4], Princess Laure Napoléon?[4] և Prince Jérôme Napoléon?[4] |
Louis, Prince Napoléon Վիքիպահեստում |
Լուի Նապոլեոն Բոնապարտ, հայտնի է նաև որպես Նապոլեոն VI[5] (հունվարի 23, 1914[1][2][3], Բրյուսել, Բելգիա - մայիսի 3, 1997[2][3], Genolier), ֆրանսիայի տիտղոսակիր կայսր 1926-1997 թվականներին։
Կյանքը մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուին ծնվել է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Նա եղել է Նապոլեոն V և նրա կնոջ՝ բելգիական արքայադուստր Կլեմենտինի որդին։ Կլեմենտինան Բելգիայի արքա Լեոպոլդ II-ի աղջիկն էր։ Լեոպոլդ II-ի մայրը՝ արքայադուստր Լուիզա–Մարիա Օռլեանցին, եղել է ֆրանսիայի արքա Լուի Ֆիլիպ I-ի ավագ դուստրը։
Մանկության տարիներին արքայազն Լուին որոշ ժամանակ անցկացրել է Անգլիայում, որտեղ նա գտնվում էր Նապոլեոն III-ի այրի կնոջ՝ Եվգենիա կայսրուհու հետ։ Նա կրթություն է ստացել Բելգիայի Լյովեն և Շվեյցարիայի Լոսեն քաղաքներում։ 1926 թվականին մայիսի 3–ին, երբ մահանում է նրա հայրը, 12 տարեկան արքայազն Լուին դառնում է ֆրանսիացիների տիտղոսակիր կայսրը։ Նրա մայրը Լուիի արքայական խնամակալն էր՝ մինչև նրա չափահաս դառնալը։
Երկրորդ Համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ Համաշխարհային պատերազմին զուգընթաց Նապոլեոն VI գրում է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեին ֆրանսիական բանակում ծառայելու ցանկության մասին։ Նրա առաջարկը մերժվում է, և այդ պատճառով նա վերցնում է Լուի Բլանշար մականունը և միանում է ֆրանսիական օտարերկրյա լեգիոնին, որը մինչև 1941 թվականի զորացրումը գտնվում էր Հյուսիսային Աֆրիկայում։ Ապա միանում է ֆրանսիական դիմադրությանը և ձերբակալվում է։ Ձերբակալումից հետո նա որոշ ժամանակ անցկացնում է տարբեր բանտերում։ Իր ազատումից հետո միանում է ֆրանսիական դիմադրողական խմբին։ 1944 թվականի օգոստոսի 28-ին արքայազն Լուին հրաշքով մազապուրծ է լինում մահից, ծանր վիրավորվում է, երբ վթարում հայտնվում է իրենց բեռնատարը, որում գտնվում էին 7 մարդ։ Նապոլեոնը ողջ է մնում, իսկ մնացածը մահանում են։ Առողջանալուց հետո նա միանում է ալպիական դիվիզիային և հետագայում պարգևատրվում է քաջության համար։
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Նապոլեոնը ապրում է Շվեյցարիայում և մինչև 1950 թվականը ապօրինի ձևով` Ֆրանսիայում։ 1950 թվականին բոլոր արքայական և կայսերական ընտանիքների անդամների աքսորի մասին օրենքը չեղյալ է համարվում, և Լուին իր ընտանիքի հետ օրինավոր կերպով տեղափոխվում է Փարիզ։ Տիտղոսակիր կայսր Նապոլեոն VI-ը դառնում է հաջողակ բիզնեսմեն և ֆինանսական գործունեություն է ունենում Աֆրիկայում։ 1951 թվականին Գերմանական և Պրուսական թագավորությունների թագաժառանգի՝ գերմանական կայսր Վիլհելմի հուղարկավորությանը նա ուղարկում է 'N' նշանով (Նապոլեոն) հուշապսակ։ Դա որակավորվել է այքայականների կողմից որպես հեգնական ժեստ, հաշվի առնելով այն փաստը, որ գերմանական Հոհենցոլերնների տոհմը հաղթել էր Ֆրանս–Պրուսական պատերազմի ժամանակ 1870 թվականին, ինչն էլ հանգեցրել էր Լուի Նապոլեոնի արքայատոհմի տապալմանը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Նապոլեոն VI-ը մահացել է 1997 թվականի մայիսի 3–ին նույն այն օրը, երբ և մահացել էր նրա հայրը (1926 թվականի մայիսի 3–ին), Շվեյցարիայում իր տանը, ութսուներեք տարեկանում։ 1997 թվականի մայիսի 14-ին նրա մարմինը ամփոփվել է Սեն–Լուի դը Ինվալիդ եկեղեցում բազմաթիվ քաղաքացիների, ռազմական և արքայական ընտանիքների ներկայությամբ։ Արքայազն Նապոլեոնը թաղվել է Այաչչո քաղաքի Կայսերական մատուռում։
Իր կտակում նա արքայական գահը հանձնել է թոռանը՝ Ժան Կրիստոֆին, իսկ վերջինս էլ կտակել է իր ավագ որդուն՝ արքայազն Շառլ Նապոլեոնին[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուին ամուսնացել է Ալիքս դե Ֆորեստայի հետ (ծնվել է 1926 թվականին, ապրիլի 4) 1949 թվականին օգոստոսի 16-ին Լիներե Բուտոնում։ Նրանք ունեցել են 4 երեխա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Parfois considéré comme « Napoléon VII », selon que l'on intègre ou non Napoléon (Jérôme) (1822-1891) comme « Napoléon V »
- ↑ Battle rages for the Napoleonic succession
- ↑ Nicolas Enache. La Descendance de Marie-Thérèse de Habsbourg, Reine de Hongrie et de Bohême. Paris, 1999. 2-908003-04-X pp. 200, 210
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Munzinger-Archiv. Internationales Biographisches Archiv, 01/1981, 22. Dezember 1980
- Douglas Johnson: Obituary: Prince Napoleon im Independent vom 9. Mai 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Նապոլեոն VI» հոդվածին։ |
|