Լուբնա Ազաբալ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լուբնա Ազաբալ ֆր.՝ Lubna Azabal | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բրյուսել, Բրյուսել, Բելգիա |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Բելգիա և Մարոկկո |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ընտրանի | Հրդեհներ, The Marchers? և Above the Law? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լուբնա Ազաբալ (Lubna Azabal. օգոստոսի 15, 1973[1], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի դերասանուհի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազաբալը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 15-ին Բրյուսելում ՝ մարոկկացի հոր և իսպանացի մոր ընտանիքում։
Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում սովորելուց հետո թատերական կարիերա է սկսել Բելգիայում։ 1997 թվականին իր նորամուտն է նշել կինոյում՝ Օլիվյե Գուրմեի խաղընկերությամբ նկարահանվելով բելգիացի կինոռեժիսոր Վինսենթ Լանուի Ես պաշտում եմ կինոն / J'adore le cinéma կարճամետրաժ ֆիլմում։ Ֆիլմերում նա հանդես է գալիս անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն, որոնց ազատորեն տիրապետում է. մեծացել է եռալեզու շրջապատում (ֆրանսերեն, իսպաներեն և բերբերերեն)։
Կինոյում նրա ամենահայտնի դերը 2005 թվականին նկարահանված «Դրախտ՝ հիմա՛» քաղաքական թրիլլերում է։ Լուբնան Մեգգի Ջիլենհոլի խաղընկերությամբ գլխավոր հերոսուհու կերպարն է մարմնավորում BBC-ի համար 2014 թվականին Հյուգո Բլիքի նկարահանած հեռուստատեսային «Պատվավոր կինը» մինի սերիալում։
Ազաբալը 2010 թվականին արժանացել է «Սև մարգարիտ» մրցանակին ( Աբու Դաբիի կինոփառատոն ) լավագույն դերասանուհի անվանակարգում «Incenties» ֆիլմում իր դերակատարման համար[2] Նա արժանացել է նաև 31-րդ «Ջին» մրցանակաբաշխության «Ջին» մրցանակին կանացի գլխավոր դերի լավագույն կատարման համար և «Մագրիտ» մրցանակի՝ լավագույն դերասանուհի անվանակարգում[3]։
Նա Բեն Ֆոսթերի հետ նկարահանվել է կինոռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» /Here (Սիրո ակնթարթներ, 2011) անկախ ֆիլմում, որը պատմում է գործով Հայաստան մեկնող ամերիկացի քարտեզագրի և նրա հայազգի ընկերուհու սիրո մասին։ Այդ ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ Լուբնա Ազաբալը Մելինեի դերակատարմամբ հանդես է եկել ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմում:
2018 թվականին Ազաբալը Սուսաննայի դերի կատարմամբ հանդես է եկել Հելեն Էդմունդսոնի «Մարիամ Մագդաղենացի» ֆիլմում[4]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pure Fiction (1998)
- Les Siestes grenadine (1999) - Մաբրուքա
- Loin (2001) - Սառա
- Un monde presque paisible (2002) - Ժակլին
- Արամ (2002) - Մելինե
- Une minute de soleil en moins (2002, հեռուստաֆիլմ) - Թուրիա
- 25 degrés en hiver (2004) - Լուբնա
- Viva Laldjérie (2004) - Գուսեմ
- Exils (2004) - Նաիմա
- Changing Times (Les temps qui changent) (2004) - Նադյա / Աիշա
- Paradise Now (2005) - Սուհա
- Strangers (2007) - Ռանա Սուեյդ
- 24 mesures (2007) - Հելլի
- Body of Lies (2008) - Աիշայի քույր Քալա
- Occupation (2009, հեռուստասերիալ) - Ալիյա Նաբիլ
- Gamines (2009) - Անջելա Դի Բիաջո
- Une chaîne pour deux (2009) - Կորինա
- Comme les cinq doigts de la main (2010) - Ամել Զերուալ
- Incendies (2010) - Նավալ Մարվան
- I Am Slave (2010)
- Captifs (2010)
- Սիրո ակնթարթներ (2011) - Կատարինա Նազարյան
- Coriolanus (2011) - Թամորա
- Lipstikka (2011)
- Free Men (2011) - Լեյլա
- Headwinds (2011) - Յամինայի մայր
- Goodbye Morocco (2012) - Դունյա
- Rock the Casbah (2013) - Քենզա
- The Marchers (2013) - Խեյրա
- The Honourable Woman (2014, հեռուստասերիալ) - Աթիքա Հալաբի
- Grain (2015)
- Ustica: The Missing Paper (2016) - Վալյա Բոգդանի
- The Frozen Dead (2016-2017, հեռուստասերիալ) - Էլիզաբեթ
- Light Thereafter (2017) - Սումեյա
- Lola Pater (2017) - Մալիկա
- Grain (2017) - Բեատրիս
- Catch the Wind (2017) - Նադյա
- Above the Law (2017) - Լյուսի Տեսլա
- Mary Magdalene (2018) - Սուսաննա
- A Bluebird in My Heart (2018) - Նադյա
- Sofia (2018) - Լեյլա
- Tel Aviv on Fire (2018) - Թալա / Manal aka Rachel
- Hellhole (2019) - Սմիրա
- Adam (2019) - Աբլա
- The Blue Caftan (2022) - Մինա
- El Houb (The Love) (2022) - Ֆաթիմա Զահվանի
Ընտրված բեմական դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Doña Rosita la soltera Ֆեդերիկո Գարսիա Լորկա (1999)
- L'Horloge et le desert by Ghassan Kanafani (2000)
- Une nuit arabe հեղինակ՝ Ռոլանդ Շիմելպֆենինգ (2002)
- Le Tampon vert by Aziz Chouaki (2003)
- L'Île aux esclaves by Marivaux (2006)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջադրված՝ 2022 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի Ադամի համար
- Առաջադրված՝ 2020 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի Թել Ավիվի կրակի համար
- Հաղթող ՝ 2019 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի ՝ «Օրենքից վեր» ֆիլմի համար
- Հաղթող . 2015 Մագրիտ մրցանակ - Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Մարտերը» ֆիլմի համար
- Առաջադրված՝ 2014 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի «Ցտեսություն Մարոկկո» ֆիլմի համար
- Հաղթող ՝ 2012 Մագրիտ մրցանակ - Լավագույն դերասանուհի «Incendies» ֆիլմի համար
- Հաղթող . 2011 31-րդ Ջին մրցանակաբաշխություն - Ջինի մրցանակ գլխավոր դերում դերասանուհու լավագույն կատարման համար «Incenties» ֆիլմում
- Հաղթող . 2011 Jutra Award - Լավագույն դերասանուհի «Incedies» ֆիլմի համար
- Հաղթող . 2011 Vancouver Film Critics Circle մրցանակ Կանադական ֆիլմի լավագույն դերասանուհու համար «Incendies» ֆիլմի համար
- Հաղթող . 2007 Երուսաղեմի կինոփառատոն . Օտարների համար ամենախոստումնալից դերասանուհին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ "Lebanese filmmakers financially feted at Abu Dhabi Film Festival" October 25, 2010, The Daily Star (Lebanon)
- ↑ "Villeneuve's Incendies wins eight Genies, including best picture". The Globe and Mail, March 10, 2011.
- ↑ «Movie Review: 'Mary Magdalene' Offers an Inspired Revisionist Take on an Age-Old Story».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուբնա Ազաբալ» հոդվածին։ |
|