Լոբստեր (ֆիլմ)
Լոբստեր անգլ.՝ The Lobster | |
---|---|
Երկիր | Հունաստան Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Նիդերլանդներ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ կատակերգություն, հակաուտոպիական ֆիլմ և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ |
Թեմա | ռոմանտիկ սեր |
Թվական | 2015, ապրիլի 14, 2016 և հունիսի 23, 2016[1][2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Յորգոս Լանտիմոս |
Պրոդյուսեր | Սեսի Դեմփսի[3], Էդ Գինի[3], Յորգոս Լանտիմոս[3] և Լի Մեգիդեյ[3] |
Սցենարի հեղինակ | Յորգոս Լանտիմոս և Էֆթիմիս Ֆիլիպու |
Դերակատարներ | Քոլին Ֆարել, Ռեյչել Ուայզ, Բեն Ուիշոու, Լեա Սեյդու, Ջոն Ք. Ռայլի, Էշլի Ջենսեն, Օլիվիա Քոլման, Ջեսիկա Բարդեն, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Մայքլ Սմայլի, Արիանա Լաբեդ, Անգելիկի Պապուլիա և Յուեն Մակինտոշ |
Օպերատոր | Տիմիոս Բակատատակիս |
Մոնտաժ | Յորգոս Մավրոպսարիդիս |
Նկարահանման վայր | Իռլանդական Հանրապետություն |
Կինոընկերություն | Film4 Productions |
Տևողություն | 118 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
The Lobster Վիքիպահեստում |
Լոբստեր (անգլ.՝ The Lobster), 2015 թվականի աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգություն[4][5]։ Ֆիլմը գրվել է Յորգոս Լանտիմոսի և Էֆթիմիս Ֆիլիպույի կողմից և համատեղ նկարահանվել Սեսի Դեմփսիի, Էդ Գուինիի և Լի Մագիդեյի։ Ֆիլմի գլխավոր ռեժիսորն է Յորգոս Լանթիմուսը։ Գլխավոր դերերում են Քոլին Ֆարելը և Ռաքել Ուեյզըը։ Ֆիլմը Իռլանդիայի, Միացյալ Թագավորությունների, Հունաստանի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների միջազագյին համատեղ համագործակցություն է։ 2015 թվականի Կաննի կինոփառատոն ժամանակ այն ընտրվեց պայքարելու «ոսկե արմավենու ճյուղի» համար և հաղթեց «Ժյուրիի մրցանակ»։ Այն Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացվել է հատուկ ցուցադրությունների բաժնում[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի հյուրանոցում ապրում են միայնակ կանայք ու տղամարդիկ, ովքեր, 45 օրվա ընթացքում իրենց զույգին չգտնելու դեպքում, դառնում են կենդանիներ, ընդ որում իրենք են ընտրում, թե ինչ կենդանի են ուզում դառնալ։ Գլխավոր հերոսը՝ Դեյվիդը ցանկանում է լոբստեր դառնալ, քանի որ սիրում է նրանց կյանքի ցիկլը, ինչպես նաև՝ ծովը։ Հյուրանոցն ունի իր կանոններն ու արարողությունները։ Որոշ իրադարձություններից հետո Դեյվիդը փախչում է հյուրանոցից և միանում միայնակների մի խմբին, որոնք արգելում են ցանկացած ռոմանտիկ հարաբերություններ։ Բայց Դեյվիդը և միայնակներից մեկը սիրահարվում են և սկսվում է նրանց գաղտնի ռոմանտիկ հարաբերություններ։ Պարզելով այս ամենը՝ նրանց առաջնորդը կուրացնում է ազջկան՝ խաբելով, որ նրան տարել է հիվանդանոց՝ բուժելու կարճատեսությունը։ Դեյվիդը նրանց առաջնորդին, որին դանակահարել էր իր կուրացված սիրեցյալը, նետում է փոսը, որպեսզի շները հոշոտեն։ Դեյվիդը աղջկան խոստանում է, որ ինքն էլ կկուրանա, որպեսզի նրանք նման լինեն։ Ռեստորանում Դեյվիդը իր հետ վերցնում է դանակն ու գնում զուգարան՝ ինքն իրեն կուրացնելու, իսկ աղջիկը նստած նրան է սպասում։ Այսպիսով ֆիլմն ավարտվում է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոլին Ֆարել՝ Դեյվիդ
- Ռեյչել Ուայզ՝կարճատես կին
- Ջեսիկա Բարդեն՝ կինը, ում քթից արյուն է գալիս
- Օլիվյա Քոլման՝ հյուրանոցի մենեջեր
- Բեն Ուշոու՝ տղամարդը, ում քթից արյուն էր գալիս
- Ռոջեր Էշթոն-Գրիֆիթս՝ բժիշկ[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
- ↑ Hutchinson, Sean. «'The Lobster' Is an Absurd Dystopian Wonderwork on Love». Inverse. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Vishnevetsky, Ignatiy. «Yorgos Lanthimos' absurdist dystopia is the best of Cannes so far». A.V. Club. Onion Inc. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Toronto to open with 'Demolition'; world premieres for 'Trumbo', 'The Program'». ScreenDaily. 2015 թ․ հուլիսի 28. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Giorgos Lanthimos' Lobster reveals first pictures». Variety. 2014 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբստեր (ֆիլմ)» հոդվածին։ |
|