Ջեսիկա Բարդեն
Ջեսիկա Բարդեն անգլ.՝ Jessica Barden | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1992[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Նորթալերտոն, Նորդ Յորքշիր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ջեսիկա Բարդեն (անգլ.՝ Jessica Barden, հուլիսի 21, 1992[1], Նորթալերտոն, Նորդ Յորքշիր), բրիտանացի դերասանուհի:
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորդենը ծնվել է Նորթ Յորքշիրի, Նորթալերտոն քաղաքում։ Ավելի ուշ, 1995 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ուեսթ Յորքշիր։ Բարդենը սովորել է Wetherby High School դպրոցում։
Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1999 թվականին, երբ նա փոքր դեր է կատարել «Իմ ծնողները այլմոլորակայիններ են»[2][3] հեռուստասերիալի մի դրվագում։ Ավելի ուշ, նա դեր ունեցավ «Հրեշտակներ չկան» և «Հետապնդում» հեռուստասերիալների դրվագներում։
2007 թվականին նա կատարել է Քելի Մորթոնի դերը «Թագադրման փողոց»[4][5] հեռուստասերիալում։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 18-ին։ 2008 թվականի[6][7] ապրիլին հայտարարվել է, որ Քայլիի և Մորթոնի ընտանիքի մյուս մասը կհեռանան հեռուստասերիալից 2008 թվականի վերջին՝ շույում ընդամենը մեկուկես տարի մնալուց հետո։ Ջեսիկան վերջին անգամ հայտնվել է «Թագադրման փողոց»-ում 2008 թվականի սեպտեմբերի 29-ին։
Նրա դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 2007 թվականին «Միսիս Ռեդքլիֆի հեղափոխությունը»[8] կատակերգական դրամայում, որը պատմում է մի ընտանիքի մասին, որը տեղափոխվում է Արևելյան Գերմանիա սառը պատերազմի ժամանակ։ 2009 թվականին Ջեսիկան խաղացել է Ռոյալ քորտ թատրոնում Jerusalem-ի հայտնի բեմադրության մեջ[9][10], նախքան այն Ուեսթ-Էնդի Ապոլո[11] թատրոն տեղափոխելը։
2010 թվականին նկարահանվել է «Անդիմադրելի Թամարա»[12][13] ֆիլմում, որը հիմնված է Փոզի Սայմոնդսի համանուն կատակերգության վրա։ Հաջորդ տարի նա կատարել է Սոֆիայի դերը Ջո Ռայթի «Հաննա․ Կատարյալ զենք»[14][15] ֆիլմում։
2012-ի և 2015-ի միջև ընկած ժամանակահատվածում նա խաղացել է «Անկում» թրիլերում[16][17], «Մութ կեսին»[18] հոգեբանական ֆիլմում և «Էքստրասենս 2․ բանականության լաբիրինթոսները» հոգեբանական թրիլերում, որտեղ նկարահանվել է Մարկ Ստրոնգի և Թաիսա Ֆարմիգայի հետ միասին։
2014 թվականին նա հայտնվել է ամերիկյան անկախ «Օրորոցային»[19] ֆիլմում։
2015 թվականի հուլիսին նա խաղացել է Քիտ Քարմայքլի դերը Բի-Բի-Սի հեռուստաալիքի «Վտարանդի» մինի սերիալում, որը հիմնված է Սադի Ջոնսի[20] համանուն վեպի վրա։ Նույն թվականին նա դեր է կատարել «Խելագարված ամբոխից հեռու» ֆիլմում, որը հիմնված է Թոմաս Հարդիի համանուն վեպի վրա։ Բարդենը նաև խաղացել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Լոբստեր» սև կատակերգությունում:
2016 թվականին նա գլխավոր դեր է կատարել Channel 4 հեռուստաալիքի «Էլեն»[21] հեռուստատեսային ֆիլմում և Ժասմինի դերը «Ֆայնդհորն» կատակերգությունում։
2017 թվականին հայտարարվել էր, որ Ջեսիկան նկարահանվում է «Habit» սարսափ ֆիլմում և Netflix հեռուստաալիքի The End Of The F***ing World հեռուստասերիալում։ 2018 թվականին նա կատարել է Բլեյքի դերը «Նոր ռոմանտիկ» ֆիլմում։ 2019 թվականի հոկտեմբերին նա հայտնվել է Քոնան Գրեյի «Maniac»[22] տեսահոլովակում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ | Աղբյուրներ |
---|---|---|---|---|
2007 | Միսսիս Ռեթքլիֆի հեղափոխությունը | Մէրի Ռեդքլիֆ | ||
2010 | Անդիմադրելի Թամարա | Ջոդի Լոնգ | ||
2011 | Հաննա: Կատարյալ զենք | Սոֆի | ||
2012 | Անկումը | Քելի | ||
2012 | Մութ կեսին | Մէրի | ||
2013 | Էկստրասենս | Մաուսի | [23] | |
2014 | Օրորոցային | Մերեդիտ | ||
2015 | Հեռու խելագարված ամբոխից | Լիդդի | [24][25] | |
2015 | Լոբստեր | Արյունահոսող քթով կին | [26][27] | |
2016 | Մայնդխորն | Ժասմին | [28][29][30] | |
2017 | Habit | Լի | [31][32] | |
2018 | Նոր ռոմանտիկ | Բլեյք Քոնուեյ | ||
2018 | Սկարաբորո | Բեթ | ||
2019 | Jungleland | Սկայ | Նախ-արտադրություն |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ | Աղբյուրներ |
---|---|---|---|---|
1999 | Իմ ծնողները Այլմոլորակայիններ են | Աղջիկ դպրոցում | Հեռուստասերիալ (դրվագ: «The Date») | |
2005 | Առանց հրեշտակների | Լյուսի | Հեռուստասերիալ (1 դրվագ) | |
2006 | The Chase[en] | Էմի | Հեռուստասերիալ (1 դրվագ) | |
2007-2008 | Թագադրման փողոց | Քեյլի Մորթոն | Հեռուստասերիալ (72 դրվագ) | |
2011 | Comedy Showcase[en] | Բարմեյդ | Հեռուստասերիալ («Հավիկներ», պիլոտային դրվագ՝ համանուն սերիալի համար) | [33] |
2012 | Հավատ | Ստելա Մաքեն | Հեռուստասերիալ (դրվագ: «Ուրվականի դիրքորոշումը») | [34] |
2013 | Ժամանում | Ռուբի | Հեռուստասերիալ (դրվագ: «Սեմմի պատերազմը») | [35] |
2013 | Հավիկներ | Բարմենուհի/Պեննի | Հեռուստասերիալ (3 դրվագ) | [36] |
2014 | TEOTFW | Ալիսա | The End Of The F***ing World հեռուստասերիալի պիլոտային դրվագ | |
2015 | Վտարանդի | Քիտ Քարմայքլ | Հեռուստասերիալ (2 դրվագ) | |
2016 | Սպանություն | Ջես | Հեռուստասերիալ (դրվագ: «Մեծ պայթուն») | [37][38][39] |
2016 | Սարսափելի հեքիաթներ | Ժյուսինա | Հեռուստասերիալ (6 դրվագ) | [40][41] |
2016 | Էլլեն | Հեռուստաֆիլմ | ||
2017—2019 | The End Of The F***ing World | Ալիսա | Գլխավոր դեր | [42][43][44][45][46] |
2019 | Lambs of God[en] | Կարլի քույրը | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Mark Quartley and Jessica Barden to Star in Finborough Theatre's ARMSTRONG'S WAR; Full Cast Announced!»։ broadwayworld։ հուլիսի 19, 2013։ Վերցված է մայիսի 20, 2017
- ↑ «Jessica Barden CV»։ Curtis Brown։ Վերցված է մայիսի 20, 2017
- ↑ «Jessica set to join 'Corrie' cast»։ Wetherby News։ մարտի 2, 2007։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 28, 2008-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2007
- ↑ «Brookside's Sinbad joins Street»։ BBC News։ փետրվարի 15, 2007
- ↑ WRIGHT JADE (ապրիլի 6, 2015)։ «The Scousers that shone on Coronation Street - looking back at the characters who made their mark in Weatherfield»։ Liverpool Echo։ Վերցված է մայիսի 19, 2017
- ↑ «Coronation Street 50 Years: Who has lived where in Weatherfield»։ Manchester Evening News։ սեպտեմբերի 30, 2010։ Վերցված է մայիսի 19, 2017
- ↑ «Wetherby's young film star»։ Harrogate Advertiser։ սեպտեմբերի 26, 2007։ Վերցված է մայիսի 19, 2017
- ↑ Dorney Kate (2012)։ Modern British theatre in 100 plays.։ London: Methuen Drama։ էջ 216։ ISBN 9781408164808։ Վերցված է մայիսի 20, 2017
- ↑ «Jerusalem, Starring Tony Winner Mark Rylance, Transfers to the West End»։ theatre.com։ սեպտեմբերի 3, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է մայիսի 20, 2017
- ↑ «Theatre Review: Jerusalem at the Apollo Theatre London»։ lastminute.com։ փետրվարի 12, 2010։ Վերցված է մայիսի 20, 2017
- ↑ Sandhu Sukhdev (սեպտեմբերի 9, 2010)։ «Tamara Drewe, review»։ Telegraph։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Quinn Anthony (սեպտեմբերի 10, 2010)։ «Tamara Drewe (15)»։ The Independent։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ O'Hehir Andrew (ապրիլի 8, 2011)։ «"Hanna": A ruthless, arty "Sucker Punch"»։ Salon։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Travers Peter (ապրիլի 7, 2011)։ «Hanna (review)»։ Rolling Stone։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Baldock Luke Ryan (մարտի 8, 2013)։ «Comedown DVD Review»։ The Hollywood News։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Hoare James (մարտի 1, 2013)։ «COMEDOWN DVD REVIEW»։ SciFiNow։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ GAMBLE PATRICK (August 2012)։ «Film Review: 'In the Dark Half'»։ CineVue։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Grozdanovic Nikola (հունիսի 10, 2014)։ «Review: ‘Lullaby’»։ Indie Wire։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «BBC One: The Outcast: Episode 1 credits»։ BBC Online։ Վերցված է հուլիսի 20, 2015
- ↑ Lazarus Susanna (սեպտեմբերի 1, 2016)։ «Ellen: a searing piece of drama with a brutal final punch»։ Radio Times։ Վերցված է մայիսի 19, 2017
- ↑ Roth Madeline։ «Conan Gray's 'Maniac' Video Is A 'Night Of The Living Exes' Spookfest»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2019-10-28
- ↑ «MINDSCAPE»։ British Board of Film Classification։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Collin Robbie (ապրիլի 30, 2015)։ «Far Far From the Madding Crowd review: 'a mini-break on film'From the Madding Crowd review: 'a mini-break on film'»։ The Telegraph։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Halligan Fionnuala (ապրիլի 2, 2015)։ «'Far From The Madding Crowd': Review»։ ScreenDaily։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Luján Raquel Hernández (հունվարի 25, 2014)։ «Crítica de Mindscape»։ hobbyconsolas (իսպաներեն)։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «"Introducing rising star Jessica Barden as Nosebleed Woman. See her in The Lobster, in cinemas now. #LobsterFilm"»։ Twitter։ հոկտեմբերի 27, 2015։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ CRANSWICK AMIE (մայիսի 5, 2017)։ «Movie Review – Mindhorn (2016)»։ Flickering Myth։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Palmer Jason (մայիսի 5, 2017)։ «Mindhorn review - Entertainment Focus»։ Entertainment Focus։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Tartaglione Nancy (մարտի 28, 2017)։ «Netflix Has Eye For Brit Comedy ‘Mindhorn’; Takes Rights Outside UK»։ Deadline։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Metro.co.uk Hanna Flint for (2016-05-09)։ «Roxanne Pallett looked an absolute bloody mess on the set of her new film»։ Metro։ Վերցված է 2017-09-06
- ↑ «Production Kicks Off on Habit in Manchester, UK - Dread Central»։ Dread Central (en-US)։ 2016-05-21։ Վերցված է 2017-09-06
- ↑ «Comedy Showcase: Chickens - Channel 4 - Info - Press»։ www.channel4.com (անգլերեն)։ Վերցված է 2017-09-06
- ↑ «Vera»։ TVGuide.com (անգլերեն)։ Վերցված է 2017-09-06
- ↑ «C4 Coming Up: Sammy’s War - Andrea Harkin»։ andreaharkin.net (անգլերեն)։ Վերցված է 2017-09-06
- ↑ Guide British Comedy։ «Chickens Series 1, Episode 3 - British Comedy Guide»։ British Comedy Guide (անգլերեն)։ Վերցված է 2017-09-06
- ↑ «Murder: Series 1, The Big Bang: Credits»։ BBC Online։ Վերցված է մարտի 18, 2016
- ↑ Hunt Debs (մարտի 21, 2016)։ «Murder: The Complete Series - Review - Inside Media Track»։ Inside Media Track։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Cunliffe Mark (մարտի 17, 2016)։ «Murder: The Big Bang (Review)»։ letterboxd։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «Jessica Barden opens up about her role in third season of Penny Dreadful»։ DIY Magazine։ հոկտեմբերի 19, 2015։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ O'Neill Phelim (հունիսի 21, 2016)։ «Farewell Penny Dreadful, you 'great fertile bitch of evil'»։ The Guardian։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «E4 and Netflix partner on new drama The End of The F***ing World - Channel 4 - Info - Press»։ Channel 4։ ապրիլի 24, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ Allen Ben (ապրիլի 24, 2017)։ «Netflix and E4 partner for new drama The End of the F***ing World»։ RadioTimes։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ MCCREESH LOUISE (ապրիլի 24, 2017)։ «Black Mirror star leads new dark teen thriller»։ Digital Spy։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «It's the End Of The F***ing World for E4 : News 2017 : Chortle : The UK Comedy Guide»։ Chortle։ ապրիլի 24, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017
- ↑ «Filming begins on The End of the F***ing World for E4 & Netflix.»։ Clerkenwell Films։ ապրիլի 25, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017