Լյուդիվին Սանիե
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 3, 1979[1][2][3] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սեն Կլու |
Կրթություն | Conservatoire à rayonnement régional de Versailles? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Kim Chapiron? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լյուդիվին Սանիե (ֆր.՝ Ludivine Sagnier, հուլիսի 3, 1979[1][2][3], Սեն Կլու), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդիվին Սանիեն ծնվել է 1979 թվականի հուլիսի 3-ին Ֆրանսիայի Իվելին դեպարտամենտի Լա Սելլ Սեն Կլու բնակավայրում։ Մայրը քարտուղարուհի էր, հայրը՝ անգլերենի դասախոս, պրոֆեսոր Փարիզի համալսարանում[5]։
Լյուդիվինը վեց տարեկանից հաճախել է թատերական դասընթացների։ Դեռ մանուկ հասակում՝ 1989 թվականին հանդես է եկել իր առաջին կինոդերով «Ամուսիններ, կանայք, սիրուհիներ» կինոնկարում։ Մեկ տարի անց ամառային արձակուրդի օրերին նկարահանվել է «Սիրանո դը Բերժերակ» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսի դերը կատարում էր աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն։ 1992 թվականին Լյուդիվինը հրավիրվել է խաղալու «Ֆոնտեն ընտանիքը» հեռուստասերիալում, այնուհետև դերեր է կրկնօրինակել «Իմ աղջիկը» և «Լեոն» կինոնկարներում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է փարիզյան Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այստեղ սովորելու տարիներին մասնակցել է ուսանողական ներկայացումների բեմադրմանը։
2003 թվականը առանձնապես հաջողակ էր երիտասարդ դերասանուհու համար, որն այդ տարի երեք կինոնկարներում հանդես է եկել գլխավոր դերերի կատարմամբ։ Խոսքը «Կրքի նշաններ», «Աղջնակ Լիլին» և «Փիթր Փեն» ֆիլմերի մասին է։ 2006 թվականին նա նկարահանվել է «Ես սիրում եմ քեզ, Փարի՛զ» կինոալմանախի մեջ ներառված կինոնովելներից մեկում; Հաջորդ տարում դերակատարումներով հանդես է եկել այնպիսի բարձրարվեստ ֆիլմերում, ինչպիսիք են կինոռեժիսոր Լորան Տիրանի «Մոլիերը», Կլոդ Շաբրոլի «Երկու կես արված աղջիկը», Կլոդ Միլլերի «Ընտանեկան գաղտնիք»-ը, Քրիստոֆ Օնորեի «Բոլոր երգերը սիրո մասին են»-ը։ Ընդ որում՝ «Ընտանեկան գաղտնիք» կինոնկարում կատարած ստեղծագործական բարձրարվեստ աշխատանքի համար ներկայացվել է ազգային «Սեզար» կինոմրցանակի։ Դրանից երեք-չորս տարի առաջ՝ 2003 թվականին նա արդեն մեկ անգամ արժանացել էր այդ բարձր պարգևին «Լողավազան» կինոնկարում կանացի երկրորդական դերի լավագույն կատարման համար։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/Ludivine_Sagnier_Toronto_Film_Festival_2007.jpg/250px-Ludivine_Sagnier_Toronto_Film_Festival_2007.jpg)
Մի շարք կինոնկարների («Ջրի կաթիլներ՝ այրվող քարերին», «Լավ պլան», «Աղջնակ Լիլին» և այլն) բավականին տևական տեսարաններում Սանիեն հանդես է գալիս մերկացած։ Իսկ «Լողավազան»-ում իր մասնակցությամբ տեսարանների առնվազն կեսում նա թոփլես է[6]։
2011 թվականի ապրիլին և հունիսին Լոս Անջելեսում անցկացված երկու տարբեր կինոփառատոներում ցուցադրվել են Լյուդիվին Սանիեի մասնակցությամբ երեք կինոնկարներ[7]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին «Ավանտյուրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրավեպ է սկսվել Լյուդիվին Սանիեի և դերասան Նիկոլյա Դյուվոշելի միջև, 2005 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Բոնին, բայց կարճ ժամանակ անց նրանք բաժանվել են։ 2009 թվականի հունվարի 12-ին դերասանուհին լույս աշխարհ է բերել երկրորդ դստերը՝ Լի-Լանին, որին ունեցել է իր կյանքի ներկայիս ուղեկցից՝ ռեժիսոր Կիմ Շապիրոնից։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 — Acteurs à l'Écran — Prix Musidora — կարճամետրաժ կինոնկար («Աննայի ուղին,,)
- 2002 — Կաննի կինոփառատոն — Chopard Trophy — կանացի հայտնություն
- 2002 — Բեռլինի կինոփառատոն — Արծաթե արջ («8 կին»)
- 2002 — European Film Awards («8 կին»)
- 2003 — Չիկագոյի միջազգային կինոփառատոն — Silver Hugo («Աղջնակ Լիլին»)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Ludivine_Sagnier_Cannes_2010_2.jpg/300px-Ludivine_Sagnier_Cannes_2010_2.jpg)
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեզար մրցանակ
- European Film Awards
- 2003 — հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ լավագույն դերասանուհուն («Լողավազան»)
- Washington DC Area Film Critics Association Awards
- 2003 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում
- Chlotrudis Awards
- 2004 — կանացի երկրորդական դերի լավագույն կատարում («Լողավազան»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
- ↑ Tang, Jean (2003 թ․ հուլիսի 6). «MORE THAN MEETS THE EYE». The Boston Globe.
- ↑ Dermansky, Marcy. «Swimming Pool». About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Lawlor, Michael Jack. «Ludivine Sagnier's Wounded Souls».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդիվին Սանիե» հոդվածին։ |
|